Ամեն ինչ անում են, որ բանակը թուլանա. Մովսես Հակոբյան
Ամեն ինչ անում են, որ բանակը թուլանա։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում, մինչդեռ՝ ՀՀ վարչական դատարանի որոշմամբ՝ Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոց է կիրառվել, ուստի՝ Գասպարյանը պետք է պաշտոնավարի մինչև դատարանի կողմից վերջնական որոշման կայացումը։
Հետաքրքրվեցինք Մովսես Հակոբյանից՝ արդյո՞ք ԶՈՒ-երում պառակտումների վտանգ չկա, ինչին ի պատասխան մեր զրուցակիցն ասաց, որ ամեն բան անում են, որ բանակը թուլանա, կատարվող գործողությունները դրա մասին են վկայում։
Հարցին՝ ինչպես պետք է վարվեն գեներալները, որոնք միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությանը և արդյոք Արտակ Դավթյանն ունի այդքան հեղինակություն՝ Հակոբյանը նշեց, որ ուրիշի փոխարեն չի կարող գնահատական տալ, գեներալները գիտակից մարդիկ են, որոնք որոշումները պետք է ինքնուրույն կայացնեն։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները