Իշխանությունը որոշել է կրճատել ռազմական բյուջեն․168․am
Իշխանություններն ակտիվորեն քննարկում են ռազմական բյուջեի կրճատման հարցը: Վերջերս արդեն երկու քննարկում է տեղի ունեցել. մեկը՝ Կառավարությունում, մյուսը՝ ՊՆ-ում: Այս մասին գրում է 168․am-ը։
Խոսքը մի քանի տասնյակ միլիարդի մասին է, շահագրգիռ անձինք՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյան, փոխվարչապետ Մհեր Գրիգորյան, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյան:
Տիգրան Ավինյանը նույնիսկ ՊՆ ներկայացուցիչներին քննարկումներից մեկի ժամանակ ռեպլիկ է հնչեցրել, թե մեկ է պարտվել եք՝ այդքան բյուջեն ի՞նչ եք անում:
Ըստ մեր աղբյուրների՝ ՊՆ-ում ռազմական բյուջեի կրճատման մասով դժգոհություններ եւ անհամաձայնություններ կան, ինչը, ըստ էության, հաշվի չի առնվել եւ չի առնվելու, լավագույն դեպքում՝ կրճատվող գումարի փոփոխություն լինի, եթե լինի, իհարկե:
Իսկ թե ի՞նչ բարեփոխումների մասին են խոսում այս դեպքում, մնում է միայն պատկերացնել: Մյուս կողմից, ենթադրելի է՝ բարեփոխումները հարմարեցնելու են կրճատված ռազմական բյուջեին, եւ արդյունքում չի բացառվում՝ կարեւոր օղակների կրճատման փաստի ականատես լինենք, երբ նոր պատերազմի վտանգ կա»։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները