Ցեղասպանությունը հենց սա է
Դրսում ջերմաստիճանը գերազանցում է 40-ը, մայրաքաղաքի կենտրոնում գտնվող հսկա խանութում, որին նաեւ սուպերմարկետ են անվանում, իրեն վատ է զգում վաճառողուհիներից մեկը: Շոգին չի դիմանում: Երիտասարդ աղջիկ է, որը հազիվ 20-22 տարեկան լինի:
Ընկերուհիները ջուր եւ դեղ են բերում: Հետաքրքրվում ենք, թե որքա՞ն է աշխատանքային ժամը, հանգստանո՞ւմ են արդյոք օրվա ընթացքում: Խայտառակություն, ազգային ողբերգություն: Երիտասարդ աղջիկները, միջահասակ կանայք ոտքի վրա անդադար աշխատում են մոտ ութ ժամ: Իսկ գիտեք որքա՞ն են հանգստանում: Չգիտեք: Հանգստանում են 15-20 րոպե:
Հիմա կկարծեք, թե բարձր աշխատավարձ են ստանում: Մի կարծեք: Ստանում են ընդամենը հազիվ 150 դոլար:
Ոտքի վրա ութ ժամ, լարված աշխատանք, ընդամենը 15 րոպե հանգիստ, խայտառակ աշխատավարձ: Իսկ աշխատավարձ վճարողը միլիարդատեր է: Նա մեկ անգամ ընկերների հետ կուշտ փորով հաց ուտելիս, հավանաբար, ծախսում է տասն անգամ ավելի շատ, քան այդ աղջիկների աշխատավարձն է:
Իսկ հետո ասում են, թե ինչո՞ւ մեր կանայք հաճախ երեխա չեն ունենում, ինչո՞ւ են շատացել հիվանդությունները կամ ինչո՞ւ են երիտասարդացել հիվանդությունները:
Իսկ մի՞թե սա չէ ցեղասպանությունը: Աննկատ, քնքուշ ցեղասպանություն: Այո, համաձայն ենք, արժանապատվության պակասն է նաեւ հանգեցնում այս խայտառակությանը, բայց նաեւ կառավարության վարած սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, որի հետեւանքով գեղեցիկ եւ երիտասարդ հայուհիները ստիպված այս պայմաններում են աշխատում:
Կասեք՝ թող չաշխատեն: Այո, ճիշտն այս դեպքում չաշխատելն է, բայց արի այս ամենը բացատրի մի ժողովրդի, որի մի մեծ մասը տասը հազար դրամով վաճառում է իր արժանապատվությունն ու ազատությունը:
Աննա Բաղդասարյան
Top-News.am


















































Մանե Գրիգորյանը՝ հայրիկի Արթուր Գրիգորյանի խորհրդանշական բաճկոնով
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ