Այսօր ձեռնոց է նետված զինված ուժերին. Գեներալ Հենրիկ Մուրադյան
Մենք այստեղ հավաքվել ենք մեր աջակցությունը հայտնելու Զինված ուժերի գլխավոր շտաբին եւ շտաբի պետ Օնիկ գասպարյանին: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, ՊՆ-ի շենքի դիմաց հաջակցություն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի և բանակի ակցիայի ժամանակ նշեց պահեստազորի սպա, գեներալ մայոր Հենրիկ Մուրադյանը, ով օրերառաջ է իր դիմումի համաձայն ազատվել Գեղարքունիքի փոխմարզպետի պաշտոնից:
«Մենք նաև այստեղ ենք, որպեսզի հնարավորություն տանք ԶՈւ ստորաբաժանումներին իրենց գործը, խնդիրները կատարեն: Մենք այստեղ ենք, քանի որ այսօր գտնվում ենք բարդ ու ծանր իրավիճակում: Այսօր ձեռնոց է նետված զինված ուժերին, որն այսօր կատարում է իր խնդիրները: Այն տղաները, ովքեր այսօր պետք է աջակցություն ստանային ՀՀ իշխանություններից, ազգից, ժողովրդից, չեն ստանում: Այսօր քայլ առ քայլ փորձում են քանդել մեր պետության միակ երաշխավոր Զինված ուժերը: Մենք մեր մարտական ընկերների հետ դիմում ենք ԳՇ պետ Գասպարյան Օնիկին: Պարոն Գասպարյան, մենք մշտապես ձեզ հետ ենք լինելու, մենք ձեր կողքին ենք: Մենք միացել ենք ձեզ՝ առկա խնդիրները միասին լուծելու համար»,-ասաց նա:
Հենրիկ Մուրադյանը դիմեց բոլոր մարտական ընկերներին՝ խնդրելով մեկ մարդու նման միանալ այսօրվա սկսված շարժմանը, որը պետք է ապահովի ԶՈւ բնականոն գործունեությունը: Նո կոչ արեց ՀՀ նախագահին, որպեսզի Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի առաջարկությունն ուղարկի ՍԴ:
Նշենք, որ ակցիայի ավարտից հետո սպասվում է, որ երթով շարժվելու են դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ ժամը 15-ին տեղի է ունենալու «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները