Մարկեդոնովը` Քոչարյանի վերադարձի մասին. Հեռանալուց հետո Փաշինյանը մեմուարներով չի սահմանափակվի
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն սկսվել է 2018 թվականից, եւ այն կանխորոշված էր նրա դեմ հարուցված քրեական գործով: Այս մասին մարտի 5-ին Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ ասաց ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:
Ըստ նրա` գործող վարչապետ Փաշինյանը խախտել է Հայաստանում շատ կարևոր չգրված կանոնը, համաձայն որի հեռացած պետության ղեկավարին չեն հետապնդվում` անկախ նրանից, թե ով ինչ անձնական թշնամանք ունենա:
«Վարչապետի օրոք քրեական գործ է հարուցվել, որը խիստ քաղաքականացված է: Եթե խոսքը պետության նախկին ղեկավարի մասին, ապա դա փաստացի քաղաքականացված գործ է»,- ընդգծեց փորձագետը: Քոչարյանը, ինչպես նշեց Մարկեդոնովը, ցույց տվեց, որ մարտիկ է, պատրաստ չէ պասիվ հետեւող լինել եւ վերադարձավ քաղաքականություն:
«Այս ամենը հանգեցրեց նրան, որ այժմ Փաշինյանը շատ բարդ իրավիճակ ունի հնարավոր պաշտոնանկության հետ կապված, այսինքն` եթե չլիներ այս ամենը, նա կարող էր եւ հուշեր գրել: Այժմ նրա հեռանալը բավականին վտանգավոր է, քանի որ նա, հավանաբար, կարծում է, որ հուշերով այս ամենը կարող է չսահմանափակվել»,- նշեց քաղաքագետը:
Ըստ փորձագետի` հայ ընդդիմադիրներն ավանդաբար միմյանց հետ ավելի շատ են պայքարում, քան իշխանությունների հետ հարցի շուրջ, թե ով է գլխավոր ընդդիմադիրը, սակայն Քոչարյանն այն գործիչը չէ` ինչ-որ երկրորդական դերում լինելու համար:
Նա հիշեցրեց, որ հենց Քոչարյանի օրոք Հայաստանը մտավ ՀԱՊԿ, հենց նրա նախագահության տարիներին Հայաստանը մտավ Մաքսային միություն:
«Դրանով էլ պայմանավորված են Մոսկվայի գնահատականները»,- եզրափակեց նա:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները