Ինչո՞ւ Օնիկ Գասպարյանն ու Արմեն Սարգսյանը չեն մասնակցել ԱԽ նիստին
Նախագահ Արմեն Սարգսյանին հրավիրել են Անվտանգության խորհրդի նիստին, սակայն նախագահը վատառողջ լինելու պատճառով չի մասնակցել այդ նիստին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանը։
Նշենք, որ այսօր՝ մարտի 1–ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին չէր մասնակցում ՀՀ նախագահն ու ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը։
Թեեւ նախագահ Արմեն Սարգսյանը Անվտանգության խորհրդի կազմում չէ, այնուամենայնիվ, վերջին շրջանում նա մասնակցում էր ԱԽ նիստերին։ Իսկ թե ինչու Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը ներկա չէր նիստին, վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «նա տեղեկացված է եղել դրա անցկացման մասին»։
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ. Օնիկ Գասպարյանը չի մասնակցել


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները