ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար. «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը սովորական սրիկա է
Լսել եմ «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, թե իրենք կարող են կրակել: Նա սովորական սրիկա է եւ ուրիշ ոչինչ: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, Երեւանի Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց գեներալ-գնդապետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:
Նրա խոսքով՝ Քոչարյանը չի կողմնորոշվում՝ որ դաշտում է ինքը: «Ես վաղուց եմ նրան ճանաչում: Նա դժբախտ մարդ է եւ վախկոտների վախկոտը: Նա ռազմաճակատում չի եղել, համազգեստ է հագել, բեղեր պահել եւ կարծում է, թե լավ տղա է: Չնայած 1992 թվականին որոշակի օգուտ բերել է բանակին»,-հավելեց նա:
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին «Ազատություն» ռադիոկայանի եթերում Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է. «Ով մտածում է շենքեր գրավելու մասին, թող նաեւ մտածի, որ այդ շենքերը գտնվում են պետական պաշտպանության տակ, իսկ դա նշանակում է՝ պետությունն իրավունք ունի կրակելու»:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները