Փաշինյանն արգելել է ԳՇ պետին հարվածներ հասցնել Ադրբեջանի ռազմավարական օբյեկտներին․ Գաբրելյանով
Ռուսաստանաբնակ լրագրող Արամ Գաբրելյանովն իր թելեգրամյան ալիքում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի` ռուսական «Իսկանդեր» համալիրների անարդյունավետության մասին աղմկահարույց հայտարարությանը.
«Եթե շոշափվում է «Իսկանդեր»-ների թեման, ապա կպատմեմ. Մոսկվայում, մոտ մեկ ամիս առաջ, բարդ, երկար զրույց եմ ունեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ: Ամեն ինչի մասին պատմել չեմ կարող, բայց եթե Նիկոլը բարձրացրել է այս բացառիկ զենքի թեման, ապա մեջբերեմ բառացի այն, ինչ Օնիկն է ասել, իսկ դատողությունները թողնում են ձեզ. «Պատերազմի երրորդ օրը ես` որպես ԳՇ պետ, որոշեցի «Իսկանդեր» կիրառել ռազմավարական նշանակություն ունեցող երկու օբյեկտի` Բաքու-Ջեյհան նավթատարի և ևս մեկի նկատմամբ: Փաշինյանը կտրականապես արգելեց` չնայած ռուսները հասկացրեցին, թե ձեր գործն է, ձեր պատերազմն է: Շուշիի դեմ հարձակումից երեք օր առաջ ես Փաշինյանից թույլտվություն խնդրեցի երկու «Իսկանդեր»-ներով հարվածել անմիջապես Շուշիի մատույցներում թշնամու կենդանի ուժի ահռելի կուտակման ուղղությամբ: Փաշինյանը կտրականապես արգելեց` ասելով, որ միջազգային հանրությունը մեզ կանիծի, եթե մենք միաժամանակյա սպանենք թշնամու մի քանի հազար զինվոր: Միակ դեպքը, երբ ինձ թույլ տվեցին «Իսկանդեր» կիրառել, արդեն Շուշի քաղաքի վրա էր: Ես այն կիրառեցի: Մենք օգտվեցինք դրանից և քաղաք մի քանի տանկ մտցվեց: Երկու օրից հրաման ստացա` թողնել Շուշին ու նահանջել»:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ...
Լոռու և Արագածոտնի մարզերի որոշ հասցեներում գազ չի լինի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ