Չի բացառվում, որ այսօրվա մեր գործողությունների օրակարգում փոփոխություն լինի. Գեղամ Մանուկյան
Ոստիկանները սրիկայաբար հարձակվել են Իշխան Սաղաթելյանի վրա, բռնություն են գործադրել. Շատերը խորհուրդ էին տալիս դիմել բժշկի, բայց Իշխան Սաղաթելյանն ասաց՝ իրենք են, որ երիտասարդ տարիքում իրենց բակերում կռիվ չեն տեսել, դրան կդիմանամ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին, կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ անհնազանդության ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
«2100-ից ավելի քաղաքացիներ բերման են ենթարկվել: Ընդ որում այսօր երեւի հատուկ այս երիչերիներին հանձնարարական էր տրված շատ ավելի բռնի ուժով տանեն ոստիկանատներ: Մեր սփյուռքահայ ընկերներից մեկը ոտնքնէ վնասել, շտապօգնություն են կանչել»,-ասաց նա՝ հավելելով, որ բերման ենթարկածների թվում են ՀՅԴ ԳՄ նախագահին, Երեւանի քաղաքային կոմիտեի նախագահին, վազմաթիվ այլ քաղաքացիների:
«Սեւ բերետավորներն են բերման ենթարկել, որը ամենավայրենի ստորաբաժանումներից մեկն է: Երեւի իրենց պրեմիաները մի քիչ ավելի բարձր է, քան մարզերից եկածներինը»,-ասաց Մանուկյանը:
Հարցին, թե հաշվի առնելով ոստիկանության բիրտ գործողությունները, արդյոք հնարավո՞ր է, որ այսօրվա գործողությունների օրակարգում փոփոխություն լինի, նա արձագանքեց. «Չի բացառվում, այո: Անցած ամիսներին բազմաթիվ դեպքերով դիմել ենք իրավապահներին, կոնկրետ անուններով, կոնկրետ լուսանկարներով, որոնք անհարկի բռնություն են գործադրել: Իրենք կարծում եմ, որ երկու կոպեկ պրեմիայի համար կարող են ծառայել Նիկոլ Փաշինյանին եւ անպատիժ մնա, չի լինելու դա: Իրենց արդարացումը, թե տուն ենք պահում, այքան վատ մասնագիտության տեր մարդիկ կան, որ տուն են պահում: Նրա՞նց նմանվել»:
Գեղամ Մանուկյանը հավաստիացրեց, որ ամեն քայլափոխի իրեն ամենահաճախ տրվող հարցն է. «Սրան երբ եք շուտ լարելու»:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...