Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ շենքից. Քաղաքացիները վանկարկեցին «դավաճան», «հողատու». Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ կառավարության 3-րդ մասնաշենքից «Դավաճան, հողատու» վանկարկումների ներքո:
Լրագրողներն էլ հորդորեցին Նիկոլ Փաշինյանին մոտենալ և պատասխանել նրանց հարցերին, սակայն Փաշինյանը չպատասխանեց նրանց։
Վարչապետի անցնելուց հետո ոստիկանությունը կրկին սկսեց բերման ենթարկել քաղաքացիներին:
Նշենք, որ ժամը 13-ի դրությամբ արդեն իսկ բերման է ենթարկվել 57 քաղաքացի:
Ոստիկանները բերման ենթարկեցին ավելի քան 50 քաղաքացու։
Նշենք, որ վաղ առավոտից ավտոբուսներով ոստիկանական ուժեր են կենտրոնացվել Սախարովի հրապարակում, որովհետեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելելու էր Կառավարության 3-րդ մասնաշենք։ Փաշինյանը կառավարության գլխավոր մասնաշենքից կառվարության 3-րդ մասնաշենք քայլեց «Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո: Հարյուրավոր ոստիկաններ շրջափակել էին տարածքը, որպեսզի Փաշինյանն անարգել հասնի կառավարության 3-րդ մասնաշենք:
Նախօրեին «Հայրենիքի փրկության շարժման» բողոքի գործողությունների ավարտին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կոչ էր արել առավոտյան ժամը 11։30-ին լինել Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ, քանի որ Նիկոլ Փաշինյանն այցելելու է այդ մասնաշենք:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...