Պատերազմի ամենաթեժ պահին ԱԱԾ-ն քրգործ է հարուցում՝ պարզելու ֆեյք օգտատիրոջ իրական տնօրինողներին․ Գոհար Մելոյան
Փաստորեն, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը 2020 թվականի հոկտեմբերի կեսին՝ պատերազմի ամենաթեժ պահին, հարուցում է քրեական գործ` պարզելու «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան օգտատիրոջ իրական տնօրինողներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
«Փաստորեն, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը 2020 թվականի հոկտեմբերի կեսին՝ պատերազմի ամենաթեժ պահին, հարուցում է քրեական գործ` պարզելու «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան օգտատիրոջ իրական տնօրինողներին։
Շուրջ չորս ամիս շարունակ այս քրեական գործը քննվում է, կատարվում են բազմաթիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, խուզարկություններ, բերման են ենթարկվում եւ ձերբակալվում տարբեր անձինք։
Երեկ գիշերը տեղեկատվություն է տարածվում, առ այն, որ այս գործով Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանի նախագահի ուղիղ ցուցումով կալանավորվել է երեք անչափահաս երեխաների հայր Արամ Սարգսյանը։
Այս պահին այս քրեական գործով Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանում ընթանում են Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա» ՓԲԸ համահիմնադիր Կարեն Բեքարյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունները։
Սակայն, անկախ ԱԱԾ-ի վերոնշյալ իրավական եւ ոչ իրավական գործողություններից՝ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան օգտատերը շարունակում է իր ֆեյսբուքյան գրառումների շարքը, ինչը՝
Փաստում է վերոնշյալ անձանց առնչելիության բացակայությունը նշված գործին,
Երկաթյա հիմք է այդ գործի շրջանակներում ձերբակալված անձանց անմիջապես ազատելու եւ կալանավորման միջնորդությունները չբավարարելու համար։
Փաստաբանների հայտարարություններից բխում է, որ այս թափթված վիճակը, որի արդյունքում ձերբակալվել են ոչ միայն գործի, այլեւ՝ իրար հետ կապ չունեցող անձինք, պայմանավորված է քննչական մարմնին սպասարկող աշխատակիցների տեխնիկական սակավ գիտելիքներով, եւ իրավական նորմերի խայտառակ սխալ մեկնաբանմամբ»,- գրել է նա։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...