Բաղրամյան պողոտայում ընդդիմության անհնազանդության ակցիայի ժամանակ քաշքշոց ու ծեծկռտուք սկսվեց
«Հայրենիքի փրկության շարժման» կազմակերպած բողոքի անհնազանդության ակցիայի ժամանակ քիչ առաջ քաշքշոց ու ծեծկռտուք սկսվեց Բաղրամյան պողոտայի սկզբնամասում: Ակցիայի մասնակցների խոսքով՝ սադրիչներ էին ուղարկվել իշխանության կողմից, որոնք փորձել են սադրանք հրահրել։
Ոստիկանները, որ միջադեպի պահին այդտեղ չէին, արագ հավաքվեցին, շղթա կազմեցին, որպեսզի ակցիայի մասնակիցները չհետապնդեն իրենց նկատմամբ բռնություն կիրառած սադրիչներին։
Ավելի վաղ Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր. «Այսօրվանից սկսած Նիկոլը եւ Նիկոլի իշխանությունըօր ու արեւ չպետք է ունենա Հայաստանում: Այսօրվանից սկսում ենք նոն-ստոպ բողոքի զանգվածային ակցիաներ: Հիմա մենք բաժանվում ենք 4 ուղղությունների. Մեկ ուղությունը շարժվումէ դեպի Պրոսպեկտ-Ամիրյան, մյուսը շարժվում է Սայաթ Նովա-Ամիրյան: Երրորդ ուղղությունը՝ Բաղրամյան-Մոսկովյան, եւ հաջորդը՝ կինո «Նաիրիի» դիմաց: 4 ուղղություններով մենք կշարունակենք մեր անհնազանդության ակցիաները:
Քանի Նիկոլը կա, մեր երկրում կայունություն, խաղաղություն, հանգստություն չի լինելու: Սա մեկ գործողությամբ ակցիա չէ, պլանավորված, ծրագրավորված, համառ, հետեւողական գործողությունների արդյունքում հասնելու ենք այս իշխանության հեռացմանը»:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...