Բժիշկը հայտնել է, թե ինչպես են իրենց զգում կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկումներին մասնակցած կամավորները

ՌԴ Սեչենովսկի համալսարանի մասնագետ Սերգեյ Սեմիտկոն հայտնել է, որ «Քովիդ-19»-ի դեմ պատվաստանյութի փորձարկմանը մասնակցած կամավորներն իրենց լավ են զգում, լավ են տանում դեղամիջոցը, և նրանց վիճակը մատավախության տեղիք չի տալիս:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, բժիշկն ընդգծել է, որ ամսվա վերջում պատրաստ կլինեն կլինիկական փորձարկման առաջին փուլի հավաստի արդյունքները:
Պատվաստանյութը մշակել են ՌԴ անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության հետազոտական կենտրոնի մասնագետները: Կլինիկական փորձարկմանը մասնակցում է 38 կամավոր:
Պատվաստանյութի կլինիկական փորձարկումների անցկացումը ՌԴ առողջապահության նախարարությունը թույլատրել է հունիսի կեսին: