Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել Միացյալ Նահանգներում, ձեզ կարող են արտաքսել․ ԱՄՆ դեսպանատուն Իրանի ԱԳ նախարարը Թեհրանում բանակցություններ է վարել ՌԴ ԱԳՆ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի հետ Կարծում եմ՝ մարդասիրական ժեստ կիրականացվի և փաստաթղթերի ստորագրումից հետո կլուծվի գերիների վերադարձի հարցը. Սահակյան Լեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը հայ-ադրբեջանական հռչակագրի վերաբերյալ Իրանի նախագահը Հայաստան կայցելի օգոստոսի 18-21-ը Հայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. Պետդեպ Կարապետյանների ընտանիքը ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լավրովին շնորհավորանքի և աջակցության համար Միրզոյանը Արաղչիին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների վերաբերյալ սկզբունքային անդրադարձի համար Հրապարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի տեքստը ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վայրէջք են կատարել Երևանում ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը, տրանսպորտային ապաշրջափակմանը. Պուտին

«Զվարթնոց» օդանավակայանի մոտ մեքենան բախվել է ճաղավանդակներին․ 4 վիրավորներից 2-ը երեխաներ ենՀԱՄԱՍ-ը պատրաստ է դուրս բերել իր մարտիկներին Գազայից Իսրայելի զորքերը հետ քաշելու դիմացԵրթևեկության եւս մեկ փոփոխություն կլինիՓորձագետը նշել է Վրաստանի տարածքով հայկական բեռների անցնելու դժվարությունների ծագման իրավական պատճառներըՍկսվել է Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքըԶապորոժիեի ԱԷԿ-ի վրա շարունակվող ​​հարվածները կարող են լուրջ հետևանքներ ունենալԵթե սահմանված ժամկետից երկար եք մնացել Միացյալ Նահանգներում, ձեզ կարող են արտաքսել․ ԱՄՆ դեսպանատունՍյունիքում ամերիկյան հնարավոր ներկայության թեմայի վերաբերյալ Մոսկվայի առաջին արձագանքը զրոյական էրԱյսօր ՀՀ նախկին վարչապետը կկանգնի դատարանի առաջՌուսաստանում մասամբ սահմանափակվել են Telegram-ով և WhatsApp-ով զանգերըԻսրայելի ռազմական տրանսպորտային ինքնաթիռը վայրէջք է կատարել Ադրբեջանում. Sepah PasdaranՓաշինյանը հրաժարվե՞լ է իր ծրագրիցԿինը ԱԺ-ում «փակում է» «Շողակաթ» Հ/Ը-ն, նախկին ռեժիսոր ամուսինը՝ դրամաշնորհներ ստանում «Կինոյի հիմնադրամում»Խոշոր հանքարդյունաբերող «Գեոպրոմայնինգ»-ը խոշոր հարկատուների ցանկից անհետացել էԻրանի ԱԳ նախարարը Թեհրանում բանակցություններ է վարել ՌԴ ԱԳՆ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի հետԱռանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպՈւկրաինան պատրաստ է օգտագործել բոլոր միջոցները՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները խափանելու համար. ՌԴ ԱԳՆԿարծում եմ՝ մարդասիրական ժեստ կիրականացվի և փաստաթղթերի ստորագրումից հետո կլուծվի գերիների վերադարձի հարցը. ՍահակյանՊՍԺ-ն հաղթեց «Տոտենհեմ»-ին՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով ՈՒԵՖԱ-ի ՍուպերգավաթըՎարչության անդամի թեկնածուները միմյանց վրա «բոչկա են գլորում», մամուլին արտահոսքեր անում, կրքերը թեժ ենԱՄՆ Ազգային գվարդիայի զորքերը տեղակայվել են Վաշինգտոնի կենտրոնումԱնաիս Սարդարյանը հայտնել է, որ առողջական խնդիրներ ունիՌուսաստանի ազգային հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կոչ է արել հեռացնել Հեյդար Ալիևի հուշարձաններըԳոռավան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հափշտակության, գույքային վնաս պատճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման մեջԿիմ Չեն Ընը Պուտինին վստահեցրել է Ռուսաստանի աջակցության մասինԻնչու է Սոֆի Դևոյանի հարսանիքի կադրերում բացակայում ամուսնու ընտանիքըՔրեական ոստիկանությանը Մոսկվա-Երևան չվերթով հետախուզվողի է տեղափոխել ՀայաստանՀայտնաբերվել են ավելի քան 1․5 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 75 մլն դրամըԼատվիան առնվազն 2 միլիոն եվրո կհատկացնի ԱՄՆ-ից Ուկրաինային զենք գնելու համարԿոռուպցիայի հանձնաժողովը Տարոն Չախոյանի գռեհկությունը նորմալ համարեց. որոշումԹեհրանը պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի և Իսրայելի ցանկացած ագրեսիայի. Իրանի պաշտպանության նախարարԼեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը հայ-ադրբեջանական հռչակագրի վերաբերյալԴեսպան Քվինը ներկա է գտնվել «Արծիվ գործընկեր 25» զորավարժության բացմանըՌուբեն Վարդանյանի պաշտպանը պահանջել է դատաբժշկական լեզվաբանական փորձաքննություն նշանակելԻրանի նախագահը Հայաստան կայցելի օգոստոսի 18-21-ըՀայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. ՊետդեպՌԴ է մտել շշալցված կոնյակով բեռնված 26 բեռնատար․ ՊապոյանՀունգարիայի վարչապետը ԵՄ-ին կոչ է արել հետևել ԱՄՆ-ի օրինակին և գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի հետԿարապետյանի առնչությամբ ՀՀ վարչապետի հայտարարությունները լիովին խախտում են ՀՀ Սահմանադրությունը. Ռոբերտ ԱմստերդամՀետախուզությունը մոտ մեկ ամիս տեղեկություններ է փոխանցել ՀՀ իշխանություններինԹուրքիան և Վրաստանը կշարունակեն ուս-ուսի աշխատել. ԷրդողանԿարապետյանների ընտանիքը ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմՀայ-ադրբեջանական պատերազմը գրեթե նույնքան բարդ էր, որքան ռուս-ուկրաինականը. ԹրամփՈւկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ հանուն կարգավորմանՆորվեգիան կկատարի Նեթանյահուի ձերբակալման միջազգային դատարանի օրդերը, եթե նա այցելի Օսլո. ԱԳ փոխնախարարՎաշինգտոնի քաղաքապետը քննադատել է Թրամփին՝ Ազգային գվարդիան քաղաք մտցնելու համար«Փյունիկ»-ը նոր գլխավոր մարզիչ ունիՍիրիան Ռուսաստանից պաշտպանություն է խնդրելԱռանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության․ օրինագիծ
Կարծիք

Արդեն դժոխքում ե՞նք, թե՞ դժոխքի ճանապարհին

 ՀՅԴ բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Ինչ ցանես` այն կհնձես.
Կարծես անվիճելի բանաձև է` կյանքի բոլոր դեպքերի համար: Իսկ սույն բանաձևն, իդեպ, ինչպես և մյուսները, մենք չենք վիճարկում, բայց չենք էլ ուզում կիրառել:

Ո՞րն է մեր երկրի այսօրվա քաղաքական դիսկուրսը: Ինչի՞ մասին է խոսում հանրությունն` իր քաղաքական ու մերձքաղաքական բաղադրիչներով: Ո՞ր հարցերն ենք քննարկում և ինչպե՞ս ենք քննարկում: Ո՞ր հարցերի քննարկումը կարող է հետաքրքրել զանգվածային լրատվամիջոցներին, սոցիալական ցանցերի օգտատերերին և տարածվել նրանց միջոցով: Ի՞նչ հարց ենք տալիս և ինչպե՞ս ենք փորձում գտնել տրված հարցի պատասխանը: Եվ ամենակարևորը` իսկ ինչի՞ համար ենք այդ հարցերը տալիս, դրանց պատասխանն ինչի՞ համար է պետք:

Արդյոք մոտավորապես սրան չի՞ հանգում վերջին երկու տարվա դիսկուրսը. անցյա՞լն էր վատ, թե՞ ներկան, ներկա՞ն է լավ, թե՞ անցյալը, արդեն դժոխքում ե՞նք, թե՞ դժոխքի Ճանապարհին, կործանվու՞մ ենք, թե՞ արդեն կործանվել ենք, բայց դեռ գլխի չենք ընկել, սլանում ենք առա՞ջ, թե՞ ազատ անկման ռեժիմում գահավիժում ենք ցած և այլն, և այլն: Եվ արդյոք այս դիսկուրսների շուրջ չի՞ կենտրոնանում շահառու խմբերի, լրատվամիջոցների, ֆեյքերի ռեսուրսը, ժամանակը, կրքերը: Բայց նման դիսկուրսի պարագայում, երբ նյութը անցյալն է ու ներկան, ապագայի համար տեղ կա՞, ապագան նշմարվու՞մ է: Այլ կերպ ասած. ի՞նչ ենք ցանում և ի՞նչ ենք ակնկալում հնձել: Այն ինչ ցանում ենք, դրանից ի՞նչ է բուսնելու, որ վաղը մեզ պետք գա:

Անցյալի ու ներկայի մասին որևէ քննարկում, որևէ բանավեճ քաղաքական բովանդակություն ու իմաստ ունի, եթե դրա արդյունքը միտված է ապագային: Որևէ թեզին հակաթեզ առաջարկելն իմաստ ու բովանդակություն ունի, եթե հանգելու է սինթեզի` մի նոր պրոդուկտի, մի ՆՈՐ թեզի, որը միտված է ապագային, որը վաղը պետք է դառնա ներկա ու որոշի երկրի ու ժողովրդի զարգացման վեկտորը: Մեր անցյալն ու ներկան քննարկելն իմաստ ունի, եթե պետք է վեր հանենք սխալները` թե՛ անցյալի, թե՛ ներկայի ու մտածենք դրանք ապագայում չկրկնելու մասին, այդ սխալների պատճառները, հիմքերը վերացնելու մասին: Անցյալն ու ներկան քննարկելն իմաստ ունի, եթե պետք է արժևորենք անցյալի ու ներկայի ձեռքբերումները, հաջողությունները, գտնենք դրանց հիմքն ու աշխատենք այդ հիմքերը պահպանելու և ամրապնդելու մեխանիզմների վրա: Առանց ապագային նայելու անցյալի ու ներկայի մասին ցանկացած քննարկում, համեմատություն, վերլուծություն արդյունքում հայացք է դեպի ոչ մի տեղ ու խոսք է ոչ մի բանի մասին: Առանց ապագային միտված նպատակադրման խոսակցությունն անցյալի ու ներկայի մասին քաղաքական շահարկում է, մանիպույլացիա, պրոպագանդա: Դա կեղծ օրակարգ է: Ֆեյք դիսկուրս:

Մենք մեր անցյալն ու ներկան ենք քննարկում, այլոք` իրենց ապագան: Եվ փորձում են իրենց ապագան կերտել, որտեղ անխուսափելիորեն անդրադարձ կա նաև մեզ, բայց ոչ թե մեր տեսանկյունից կամ մեր շահերից բխող, այլ բացառապես իրենց պատկերացրած ու կառուցվող ապագային նպաստող անդրադարձ: Ու չզաչմանանք, առավել ևս չբողոքենք հայի բախտից, եթե այդ արձագանքը մեզ ոչ միայն ձեռնտու չլինի, այլև լինի կործանարար:

Եթե մեր քաղաքական դիսկուրսը անցյալից ու ներկայից չտեղափոխվի դեպի ապագան, ապա տակը կմնա միայն մեկ հարց`իշխանության հարցը: Բայց իշխանությունը պահում ես, որ ի՞նչ անես, կամ ուզում ես գալ իշխանության, որ ի՞նչ անես:

Հայաստանն ու հայությունն ունեն բազմաթիվ հիմնախնդիրներ, կյանքն անխուսափելիորեն բերելու է նորերը : Այդ հիմնախնդիրները եղել են, կան ու լինելու են, անկախ նրանից, թե ով է իշխանությունը, ով է ընդդիմությունը, անկախ նրանից, թե ընտրությունների արդյունքում ով քանի տոկոս քվե է ստացել, անկախ նրանից, թե «հին» է, թե «նոր»: Եվ անկախ նրանից թե ով է իշխանությունը կամ ով է հավակնում իշխանություն լինել, պետք է տրվեն այդ հիմնախնդիրների լուծման բանաձևերը, պետք է տրվի ՎԱՂՎԱ Հայաստանի տեսլականը: Բայց ոչ թե բաժակաճառերի ու բարի ցանկությունների, ոչ թե ամբոխահաճո ելույթների ու անիրականանալի խոստումների, ոչ թե անտեղյակությունից կամ երևակայությունից բխող միֆերի ու էքսպերիմենտալ մոտեցումների, ոչ թե մի քանի տասնամյակների հետոյի մասին սին երազների կամ երկրի ու ժողովրդի հանդեպ անսահման սիրո մասին ստատուսների տեսքով, այլ իրական, գիտելիքի, իրականության իմացության ու փորձառության վրա հիմնված, հաշվարկված, կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրեր, հստակ ժամանակացույցով, հստակ պատասխանատվությամբ ու պատասխանատուներով, հստակ հաշվետվողականություն ունեցող ծրագրեր ու լուծումներ:

Ով կներկայացնի այդ ծրագիրը, ով կներկայացնի այդ ծրագրից բխող ԱՊԱԳԱ Հայաստանը, նա է քաղաքական օրակարգ ունեցողը: Ով ժողովրդին չի դիտարկի որպես ծափահարող հանդիսատես, ով անկեղծ, առանց լայքեր ստանալու միտումի մարդկանց հետ կխոսի նրանց իրական հիմնախնդիրների լուծմանը միտված իրական ծրագրերից՝ առանց խաբելու, առանց միայն դուրեկան բառեր ասելու, առանց թաքցնելու բարդությունների աստիճանը` նա է քաղաքական օրակարգ ունեցողը:
Իսկ ով այս խնդիրների փոխարեն կեղծ օրակարգեր է բերում, նա կամ գաղափար չունի, կամ ծրագիր չունի, կամ ունի միայն մեկ նպատակ` իշխանություն հանուն իշխանության»: