Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Մամուլ

Վարչության անդամի թեկնածուները միմյանց վրա «բոչկա են գլորում», մամուլին արտահոսքեր անում, կրքերը թեժ են

 
 

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 

Սեպտեմբերի 20-ին կայանալիք «Քաղպայմանագրի» համագումարին ընդառաջ, որի ժամանակ նաեւ կուսակցության նոր վարչություն է ընտրվելու, իշխող թիմում անառողջ մթնոլորտ է տիրում։ Վարչության անդամի թեկնածուները միմյանց վրա «բոչկա են գլորում», մամուլին արտահոսքեր անում՝ հույս ունենալով, որ այդպիսով իրենք դիրքային առավելություն կստանան եւ կդառնան վարչության անդամի ռեալ հավակնորդներ։ Բանն այն է, որ ՔՊ-ում շատերն են հասկացել, որ Փաշինյանը «տակից» ուղղորդում է ընտրիչներին՝ առաջադրված 42 թեկնածուից ում ընտրել, ում՝ ոչ։
 
Իհարկե, ինքն անձամբ չի լծվել այդ գործին, այլ էմիսարների միջոցով է անում, մասնավորապես՝ Վահագն Ալեքսանյանի եւ Գեւորգ Պապոյանի, սակայն շատերը ՔՊ-ում վստահ են, որ Փաշինյանն ամեն ինչ անում է եւ անելու է, որ իր ճաշակով վարչություն ձեւավորվի, եւ վարչության անդամ դառնան այն կուսակցականները, որոնց ինքն ուզում է:Ասում են, որ ընտրում է նրանց, ում հակավարկանիշը հնարավորինս ցածր է, չեն հայտնվել աղմկոտ պատմությունների, քննարկումների կիզակետում, նրանց մասին վարկաբեկող նյութեր չեն եղել մամուլում կամ քիչ են եղել, մի խոսքով՝ մաքրում է ՔՊ-ն վարկաբեկվածներից, չնայած այդ պարագայում հենց իրենից պետք է սկսեր: Ներկուսակցական տիրույթում մեծ հակաքարոզչություն է տարվում հատկապես Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի դեմ, որին Փաշինյանը կատեգորիկ չի ցանկանում տեսնել կուսակցության բարձրագույն մարմնում։ Կուսակցության ցածր էշելոններին, բնականաբար, ուղիղ չի փոխանցվում «շեֆի» կամքը, սակայն ակնարկներով տեղ են հասցնում։Փաշինյան-Ավինյան հակամարտությունը նոր չէ, ի դեմս Երեւանի քաղաքապետի՝ Նիկոլ Փաշինյանն իր իշխանության ռեալ ժառանգորդի է տեսնում, որը թիմի ներսում համախոհների հոծ բանակ ունի։ՔՊ-ում պատահական չեն համարում, որ հենց այս օրերին բացահայտվեց, որ քաղաքապետի հայրը Սեւանի ափին առանձնատուն է կառուցում։
 
Վարչության կազմում անցանկալիների շարքում է նաեւ փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, որի հոր վարկի մասին սկանդալային պատմությունը տեւական ժամանակ հանրային քննարկումների կենտրոնում էր, այդ պատմությունն անգամ ՔՊ-ում չի մարսվում՝ փոխքաղաքապետի թոշակառու հայրը «Սպայկայի» երաշխավորությամբ 1․5 մլրդ դրամի վարկ է ստացել։Վաղարշակ Հակոբյանին էլ չի ուզում տեսնել, նա Խաչատուր Սուքիասյանի հետ բիզնես գործունեություն է իրականացնում Ծաղկաձորում։ Ասում են, որ Փաշինյանը, առհասարակ, չի ուզում վարչությունում տեսնել մարդկանց, որոնք թիմի ներսում ամուր դիրք ունեն, ասենք` Սուրեն Պապիկյանին։Իսկ կանանցից Հասմիկ Հակոբյանին է դեմ, որն Ալեն Սիմոնյանի մտերիմն է, նախկին օգնականը, չնայած Հակոբյանը կաշվից դուրս է գալիս՝ կուսակցության եւ Փաշինյանի գովքն է անում, արդարացնում ցանկացած հակապետական քայլ, սակայն Փաշինյանը, ինչպես ասում են, սիմպատիա չունի նրա նկատմամբ: Փոխարենը ուզում է Հերիքնազ Տիգրանյանին տեսնել վարչության կազմում, Արուսյակներ Ջուլհակյանին ու Մանավազյանին, Դավիթ Խուդաթյանին։Հիշեցնենք, որ գործող վարչության 15 հոգանոց կազմն ընդլայնվելու է հինգով, կանանց քվոտան է ավելացվել՝ պարտադիր հինգը պետք է կանայք լինեն։
 
Արդեն մի քանի շաբաթ է, ինչ վարչության ընտրությունների քարոզարշավն է ընթանում, սակայն, որպես այդպիսին, հաշված թեկնածուներ են ակտիվ հանդիպումների մեջ՝ Վահագն Ալեքսանյանը, Հայկ Կոնջորյանը, Գեւորգ Պապոյանը, Արուսյակ Ջուլհակյանը ու եւս մի քանիսը, մինչդեռ նախորդ ընտրություններից առաջ թեկնածուները կուսակցության զարգացման իրենց տեսլականի վերաբերյալ անգամ կարճ տեսանյութեր էին նկարում, տարածում տարածքային կառույցներում, ապա հատ-հատ քննարկում թեկնածուներից յուրաքանչյուրի ծրագրերը:Այժմ քարոզարշավը սահմանափակվում է փակ հանդիպումներով եւ ձայն մուրալու խնդրանքներով։ Սա նույնպես վկայում է այն մասին, որ ՔՊ-ում այլեւս լուրջ չեն վերաբերվում այդ ընտրություններին, քանի որ, մեծ հաշվով, դրանք լինելու են ուղղորդված, գուցե՝ հաշված բացառություններով։
 
Ի դեպ, ասում են՝ հնարավոր է ընտրությունները 1-2 անակնկալ դրական արդյունք ունենան, դա էլ է հատուկ մտածված, որով ցույց կտան, թե իբր մաքուր, թափանցիկ ընտրություններ են եղել, եւ անհայտ մի քանի անձ դարձել է վարչության անդամ։