Մոսկվայի արձագանքը չուշացավ․ Ռուսաստանը հարված է հասցրել Կիև-Բաքու գազային կապին
Գիշերը Օդեսայի մարզում որոտացած պայթյունների շարքը պարզապես Ուկրաինայի թիկունքային ենթակառուցվածքների վրա ևս մեկ հարձակում չէր. դրա հետևում կար հստակ ազդանշան, որը ուղղված էր և՛ Կիևին, և՛ Բաքվին: Դրա մասին գրել է «Московский комсомолец» պարբերականը:
Ռուսական «Герань» տիպի կամիկաձե անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Իզմայիլի շրջանի Օրլովկա և Նովոսելսկոյե բնակավայրերի տարածքում տեղակայված մի շարք օբյեկտների:
Հենց այս միջանցքով է վերջերս Ադրբեջանը ցուցադրաբար սկսել գազ մատակարարել Ուկրաինա այսպես կոչված տրանսբալկանյան երթուղով: Ուկրաինական «Нафтогаз»-ի և ադրբեջանական պետական SOCAR ընկերության միջև կնքված համաձայնագիրը բացահայտ քաղաքական բնույթ ուներ և փորձ էր ցույց տալու, թե ռուսական էներգետիկ հոսքերի շրջանցումը հնարավոր է: Չնայած այն հանգամանքին, որ Բաքուն հայտարարել է մինչև երկու միլիարդ խորանարդ մետր վառելիք մատակարարելու մտադրության մասին, այդ ծավալը ակնհայտորեն չի բավարարում Ուկրաինայի կարիքները, որոնք գնահատվում են ոչ պակաս, քան տասը միլիարդ: Այստեղ գլխավոր դերը խաղում է ոչ թե մասշտաբը, այլ քաղաքական դիրքորոշման ցուցադրումը. Ադրբեջանը հավատարմություն է ցուցաբերում Եվրամիությանը և Ուկրաինային՝ միաժամանակ օգտագործելով ռուսական ենթակառուցվածքներին կապված երթուղիները։
Մոսկվայի արձագանքը չուշացավ։ Օրլովկայի կայանի վրա հարձակումը, որի արդյունքում օբյեկտը գոնե մասամբ անջատվեց, դարձավ Ռուսաստանը շրջանցող վառելիքի մատակարարում ապահովելու փորձերի դադարեցման խորհրդանշական գործողություն։ Այսպիսով, ոչ միայն ֆիզիկական, այլև ռազմավարական ապտակ հասցվեց բոլոր նրանց, ովքեր ապավինում են Բաքվի մասնակցությամբ այլընտրանքային էներգետիկ սխեմաներին։


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի