Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել Միացյալ Նահանգներում, ձեզ կարող են արտաքսել․ ԱՄՆ դեսպանատուն Իրանի ԱԳ նախարարը Թեհրանում բանակցություններ է վարել ՌԴ ԱԳՆ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի հետ Կարծում եմ՝ մարդասիրական ժեստ կիրականացվի և փաստաթղթերի ստորագրումից հետո կլուծվի գերիների վերադարձի հարցը. Սահակյան Լեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը հայ-ադրբեջանական հռչակագրի վերաբերյալ Իրանի նախագահը Հայաստան կայցելի օգոստոսի 18-21-ը Հայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. Պետդեպ Կարապետյանների ընտանիքը ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լավրովին շնորհավորանքի և աջակցության համար Միրզոյանը Արաղչիին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների վերաբերյալ սկզբունքային անդրադարձի համար Հրապարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի տեքստը ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վայրէջք են կատարել Երևանում ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը, տրանսպորտային ապաշրջափակմանը. Պուտին

Պակիստանում ամուսինը փրկել է կնոջը կոկորդիլոսից«Զվարթնոց» օդանավակայանի մոտ մեքենան բախվել է ճաղավանդակներին․ 4 վիրավորներից 2-ը երեխաներ ենՀԱՄԱՍ-ը պատրաստ է դուրս բերել իր մարտիկներին Գազայից Իսրայելի զորքերը հետ քաշելու դիմացԵրթևեկության եւս մեկ փոփոխություն կլինիՓորձագետը նշել է Վրաստանի տարածքով հայկական բեռների անցնելու դժվարությունների ծագման իրավական պատճառներըՍկսվել է Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքըԶապորոժիեի ԱԷԿ-ի վրա շարունակվող ​​հարվածները կարող են լուրջ հետևանքներ ունենալԵթե սահմանված ժամկետից երկար եք մնացել Միացյալ Նահանգներում, ձեզ կարող են արտաքսել․ ԱՄՆ դեսպանատունՍյունիքում ամերիկյան հնարավոր ներկայության թեմայի վերաբերյալ Մոսկվայի առաջին արձագանքը զրոյական էրԱյսօր ՀՀ նախկին վարչապետը կկանգնի դատարանի առաջՌուսաստանում մասամբ սահմանափակվել են Telegram-ով և WhatsApp-ով զանգերըԻսրայելի ռազմական տրանսպորտային ինքնաթիռը վայրէջք է կատարել Ադրբեջանում. Sepah PasdaranՓաշինյանը հրաժարվե՞լ է իր ծրագրիցԿինը ԱԺ-ում «փակում է» «Շողակաթ» Հ/Ը-ն, նախկին ռեժիսոր ամուսինը՝ դրամաշնորհներ ստանում «Կինոյի հիմնադրամում»Խոշոր հանքարդյունաբերող «Գեոպրոմայնինգ»-ը խոշոր հարկատուների ցանկից անհետացել էԻրանի ԱԳ նախարարը Թեհրանում բանակցություններ է վարել ՌԴ ԱԳՆ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի հետԱռանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպՈւկրաինան պատրաստ է օգտագործել բոլոր միջոցները՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները խափանելու համար. ՌԴ ԱԳՆԿարծում եմ՝ մարդասիրական ժեստ կիրականացվի և փաստաթղթերի ստորագրումից հետո կլուծվի գերիների վերադարձի հարցը. ՍահակյանՊՍԺ-ն հաղթեց «Տոտենհեմ»-ին՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով ՈՒԵՖԱ-ի ՍուպերգավաթըՎարչության անդամի թեկնածուները միմյանց վրա «բոչկա են գլորում», մամուլին արտահոսքեր անում, կրքերը թեժ ենԱՄՆ Ազգային գվարդիայի զորքերը տեղակայվել են Վաշինգտոնի կենտրոնումԱնաիս Սարդարյանը հայտնել է, որ առողջական խնդիրներ ունիՌուսաստանի ազգային հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կոչ է արել հեռացնել Հեյդար Ալիևի հուշարձաններըԳոռավան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հափշտակության, գույքային վնաս պատճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման մեջԿիմ Չեն Ընը Պուտինին վստահեցրել է Ռուսաստանի աջակցության մասինԻնչու է Սոֆի Դևոյանի հարսանիքի կադրերում բացակայում ամուսնու ընտանիքըՔրեական ոստիկանությանը Մոսկվա-Երևան չվերթով հետախուզվողի է տեղափոխել ՀայաստանՀայտնաբերվել են ավելի քան 1․5 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 75 մլն դրամըԼատվիան առնվազն 2 միլիոն եվրո կհատկացնի ԱՄՆ-ից Ուկրաինային զենք գնելու համարԿոռուպցիայի հանձնաժողովը Տարոն Չախոյանի գռեհկությունը նորմալ համարեց. որոշումԹեհրանը պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի և Իսրայելի ցանկացած ագրեսիայի. Իրանի պաշտպանության նախարարԼեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը հայ-ադրբեջանական հռչակագրի վերաբերյալԴեսպան Քվինը ներկա է գտնվել «Արծիվ գործընկեր 25» զորավարժության բացմանըՌուբեն Վարդանյանի պաշտպանը պահանջել է դատաբժշկական լեզվաբանական փորձաքննություն նշանակելԻրանի նախագահը Հայաստան կայցելի օգոստոսի 18-21-ըՀայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. ՊետդեպՌԴ է մտել շշալցված կոնյակով բեռնված 26 բեռնատար․ ՊապոյանՀունգարիայի վարչապետը ԵՄ-ին կոչ է արել հետևել ԱՄՆ-ի օրինակին և գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի հետԿարապետյանի առնչությամբ ՀՀ վարչապետի հայտարարությունները լիովին խախտում են ՀՀ Սահմանադրությունը. Ռոբերտ ԱմստերդամՀետախուզությունը մոտ մեկ ամիս տեղեկություններ է փոխանցել ՀՀ իշխանություններինԹուրքիան և Վրաստանը կշարունակեն ուս-ուսի աշխատել. ԷրդողանԿարապետյանների ընտանիքը ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմՀայ-ադրբեջանական պատերազմը գրեթե նույնքան բարդ էր, որքան ռուս-ուկրաինականը. ԹրամփՈւկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ հանուն կարգավորմանՆորվեգիան կկատարի Նեթանյահուի ձերբակալման միջազգային դատարանի օրդերը, եթե նա այցելի Օսլո. ԱԳ փոխնախարարՎաշինգտոնի քաղաքապետը քննադատել է Թրամփին՝ Ազգային գվարդիան քաղաք մտցնելու համար«Փյունիկ»-ը նոր գլխավոր մարզիչ ունիՍիրիան Ռուսաստանից պաշտպանություն է խնդրել
Հայաստան

Կառավարությունում առկա է ճգնաժամ, լրջագույն խնդիր կա նաև առողջապահական համակարգում. բժիշկների մեծ մասը վարակված է և հյուծված. Երևանի գլխավոր ախտաբան

Երևանի գլխավոր ախտաբան Արմեն Մխիթարյանի խոսքով՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածման այսօրվա պատկերը կանխատեսելի էր, քանի որ եթե վարակի դեմ վակցինացիա չկար և հայտնի էր, թե ինչպես է այն տարածվում, ի սկզբանե պետք է լինեին ինքնամեկուսացում և պաշտպանիչ սարքերի կրում, անձնական հիգիենայի պահպանում: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իր համար ժամանակին անհասկանալի էր, թե ինչու էին վարչապետն ու փոխվարչապետը հայտարարում, որ վարակը երկրում կառավարելի է:

«Ենթադրում եմ, որ խորհրդատուները պետք է լինեին առողջապահության բնագավառից։ Կարծում եմ հենց այդ միտքն էլ եղավ պատճառ, որ ձախողեցին, չկարողացան ինչ-որ բան անել»,- ասաց նա՝ հավելելով, որ վիրուսը կառավարելի է դառնում, եթե գտնվում է փակ սրվակում վիրուսոլոգիական սառնարանների խցիկի ինչ-որ մի անկյունում:

Նա նաև հիշատակեց առողջապահության նախարարի հայտարարությունը, որ դիմակների կրումը արդյունավետ չէ, հետո խոսքը փոխելը, թե դրանք կարող են օգնել: Դա էլ անլուրջ քայլ համարեց: «Նախարարի ասածի հետ, որ դիմակները կարող են և չպաշտպանել, պետք են հատուկ դիմակներ, համաձայն եմ, բայց ցանկացած դիմակ, ցանկացած պատնեշ, որը կգտնվի շնչառական ուղիների դիմաց, կարող է որոշակի տոկոսով իջեցնել վարակվելու հավանականությունը»,-ասաց նա:

Արմեն Մխիթարյանը զարմանք արտահայտեց, թե ինչպես է, որ առողջապահության նախարարը, լինելով մասնագիտությամբ առողջապահության կազմակերպիչ, թույլ չտվեց, որ վարակի դեմ պայքարի մասին տեղեկատվության մատուցման մեջ ներգրավվեն վարակաբանները, համաճարակաբանները:

«Ես չեմ կարծում, որ վարչապետի գործառույթի մեջ մտնում է, որ մարդկանց բացատրի, որ դիմակներ կրեն, մնում էր՝ մի հատ էլ բացատրեր: Սա խոսում է կառավարության մեջ ճգնաժամի մասին»,- ասաց նա:

Գլխավոր ախտաբանի խոսքով՝ բացարձակ սխալ մոտեցում է նաև վարակի տարածումը քաղաքացու պատասխանատվության վրա թողնելը:

«Հասարակ քաղաքացին գաղափար չունի համաճարակաբանությունից, վարակից: Նրանց մոտ խուճապ է առաջանում կառավարության ամենօրյա հայտարարություններից»,- ասաց նա՝ նշելով, որ փոխարենը հեռուստաընկերությունով ամեն օր պետք է մատչելի կրթական հաղորդումներ լինեն․ «Այդ հաղորդումները պիտի վարեն մեր պրոֆեսորները, որոնք չգիտես, թե ինչով են զբաղված: Առողջապահության նախարարը կրթական բոլոր ամբիոնների հետ կոնֆլիկտների մեջ է: Պետք է վարակաբանության ամբիոնից մարդիկ խոսեն: Պետք է կրթեն, միայն վախեցնելով, մեղադրելով՝ գործը առաջ չի գնա»:

Երևանի գլխավոր ախտաբանը խուսափեց կանխատեսել, թե ինչ է սպասվում, բայց նշեց, որ դեռևս ուշ չէ իրավիճակը շտկելու համար: Նրա խոսքով՝ դեռ պետք է պարզել, թե արդյոք այն բնակչությունը, որը դեռ չի վարակվել, զգայուն է վիրուսի նկատմամբ, թե՝ ոչ:

«Այս տվյալները պետք է լինեն, որ կարողանաս որևիցե կանխատեսում անել այս հարցում: Քանի դեռ նման տվյալ չկա, ամեն ինչ անկանխատեսելի է, կարող է զարգանալ անկանխատեսելի ձևով»,- ասաց նա:

Արմեն Մխիթարյանը, անդրադառնալով նախարար Թորոսյանի՝ բժիշկներին ուղղված կոչին, որ համախմբվեն, նկատեց, որ դա էլ է վկայում, որ կա լրջագույն խնդիր. «Բժիշկների մեծ մասը արդեն վարակված է, մեծ մասը՝ արդեն իսկ հյուծված է, արդեն ուժ չունի, չեն ուզում շարունակել, ցանկանում են գնալ իրենց ընտանիքներ, շտապօգնության բրիգադ հիմա հավաքելը բավականին մեծ խնդիր է, որովհետև շատերը ինքնամեկուսացված են»,- ասաց նա:

Արմեն Մխիթարյանը հույս հայտնեց, որ Հայաստանն արդեն գտնվում է կորոնավիրուսի տարածման պիկի վրա: «Ես ուզում եմ հավատալ ինքս իմ ասածին: Հույս ունեմ, որ գնալով դեպքերի թիվը կիջնի, և այս դիմակները կրելը, սահմանափակումները թեկուզ չնչին, բայց արդյունք կտան»,- ասաց նա: