«Կորոնավիրուսն արհեստականորեն ստեղծված չէ». Ռուսաստանում Չինաստանի դեսպան
Այս թեմայով
- Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
- Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
- Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
- Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռուսաստանում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեյը հերքել է COVID-19 կորոնավիրուսի արհեստական ծագման մասին ենթադրությունները, որի տարածման կենտրոնը Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքն է, գրում է Interfax.com-ը:
«Ես ձեզ կարող եմ վստահեցնել, որ այն արհեստականորեն չի ստեղծվել: Այն, հավանաբար, SARS-ի պես վարակ է, որը փոխանցվում է վայրի կենդանիներից»,- երկուշաբթի ասել է Չժան Հանհուեյը՝ Մոսկվայում Չինաստանի դեսպանատանը կայացած ճեպազրույցի ժամանակ:
Ըստ նրա` վարկածն այն մասին, որ հիվանդության «տերերը» չղջիկներն են, ստուգվում է, բայց դեռևս հաստատված չէ: