«Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին: Ըստ պաշտոնական հաղորդագրության, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:
ԵՄ բարձր ներկայացուցիչը նշել է, որ Հայաստանը և Եվրոպական միությունը երբեք այսքան մերձ չեն եղել միմյանց, որքան այժմ։Թեմային անդրադառնալով՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը նշում է, որ ԵՄ-ն, հենվելով Փաշինյանի վրա, ՀՀ-ից կերտում է երկրորդ Ուկրաինա. «Կալասը մեսիջներ է հղում ոչ միայն Փաշինյանին և նրա հարստացող քպական կլանին, այլ նաև ՌԴ-ին։
Հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման ֆոնին ԵՄ ցանկանում է ՀՀ-ն դուրս բերել ռուսական ռազմա-քաղաքական ազդեցության գոտուց և դրա համար հենվում է ՀՀ-ի ռուսաֆոբ և թրքամետ իշխանությունների վրա»։Պաշտոնական հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Կալասը բարձր է գնահատել ՀՀ կառավարության հանձնառությունը ժողովրդավարական բարեփոխումներին՝ դրանք համարելով կենսական նշանակություն ունեցող ոչ միայն երկրի ներսում, այլև որպես արտաքին գործընկերության հենք։
«Կալասը խոսում է ՔՊ-ի ժողովրդավարության մասին՝ չտեսնելով, թե ինչպես են ՀՀ իշխանությունները բանտերը նետում հոգևորականներին, ընդդիմությանն ու սահմանափակում են բոլոր նրանց խոսքի ազատությունը, ովքեր քննադատում են Փաշինյանի թրքամետ և հակահայ արտաքին և ներքին քաղաքականությունը։
ԵՄ-ին չի հետաքրքրում ՀՀ-ի ժողովրդավարությունը, նրանք ցանկանում են Հարավային Կովկասում ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացել՝ ուկրաինական ճակատին զուգահեռ»,-գրում են ալիքի հեղինակները՝ հավելելով, որ Փաշինյանը, հանուն իշխանության պահպանման և սեփական անվտանգության, պատրաստ է ստանձնել հակառուսական պլացդարմի գործառույթը, ինչը հանգեցնելու է աղետալի հետևանքների հայկական պետականության, անվտանգության, տնտեսության և ՌԴ-ի հայ համայնքի համար։
Կալասը շեշտել է, որ վերոնշյալ արժեքները պետք է պաշտպանվեն՝ «հատկապես հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում»։ Նաև ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է կանգնել Հայաստանի կողքին՝ աջակցելով երկրի դիմադրողականության բարձրացմանը։«Կալասի մեսիջն ուղղված է ՌԴ-ին, որն իբր հիբրիդային պատերազմ է մղում ՀՀ-ում և հետխորհրդային այլ երկրներում Արևմուտքի դեմ։
Հիբրիդային պատերազմի մասին խոսում է նաև Փաշինյանը, որն ինչ-որ հեղաշրջման պլաններ է հայտնաբերում և դա օգտագործում է ընդդիմության ու Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարելու և բանտեր նետելու համար։ Սակայն Կալասը չի տեսնում ՀՀ-ում առկա քաղբանտարկյալներին, քանի որ ԵՄ-ին ՀՀ-ն պետք է միայն որպես հակառուսական խրամատ՝ ոչ ավելին»,-գրում է «Հանրապետության հրապարակն» ու ամփոփում, որ Փաշինյանն ու թիմը ՀՀ-ն վերածում են Արևմուտք-ՌԴ proxy war-ի թատերաբեմի՝ դրանից բխող աղետալի հետևանքներով հայոց պետականության համար. դրանից օգտվելու է թուրք-ադրբեջանական տանդեմը՝ Սյունիքը ՀՀ-ից պոկելու և Հարավային Կովկասը Մեծ Թուրանի մաս դարձնելու համար»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի