Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը հայ-ադրբեջանական հռչակագրի վերաբերյալ Իրանի նախագահը Հայաստան կայցելի օգոստոսի 18-21-ը Հայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. Պետդեպ Կարապետյանների ընտանիքը ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լավրովին շնորհավորանքի և աջակցության համար Միրզոյանը Արաղչիին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների վերաբերյալ սկզբունքային անդրադարձի համար Հրապարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի տեքստը ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վայրէջք են կատարել Երևանում ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը, տրանսպորտային ապաշրջափակմանը. Պուտին Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Զինծառայող է հանկարծամահ եղել Իրանի ԱԳՆ-ը ներկայացրել է միջուկային ծրագրի կրճատման պայմանը

Հայտնաբերվել են ավելի քան 1․5 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 75 մլն դրամըԼատվիան առնվազն 2 միլիոն եվրո կհատկացնի ԱՄՆ-ից Ուկրաինային զենք գնելու համարԿոռուպցիայի հանձնաժողովը Տարոն Չախոյանի գռեհկությունը նորմալ համարեց. որոշումԹեհրանը պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի և Իսրայելի ցանկացած ագրեսիայի. Իրանի պաշտպանության նախարարԼեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը հայ-ադրբեջանական հռչակագրի վերաբերյալԴեսպան Քվինը ներկա է գտնվել «Արծիվ գործընկեր 25» զորավարժության բացմանըՌուբեն Վարդանյանի պաշտպանը պահանջել է դատաբժշկական լեզվաբանական փորձաքննություն նշանակելԻրանի նախագահը Հայաստան կայցելի օգոստոսի 18-21-ըՀայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. ՊետդեպՌԴ է մտել շշալցված կոնյակով բեռնված 26 բեռնատար․ ՊապոյանՀունգարիայի վարչապետը ԵՄ-ին կոչ է արել հետևել ԱՄՆ-ի օրինակին և գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի հետԿարապետյանի առնչությամբ ՀՀ վարչապետի հայտարարությունները լիովին խախտում են ՀՀ Սահմանադրությունը. Ռոբերտ ԱմստերդամՀետախուզությունը մոտ մեկ ամիս տեղեկություններ է փոխանցել ՀՀ իշխանություններինԹուրքիան և Վրաստանը կշարունակեն ուս-ուսի աշխատել. ԷրդողանԿարապետյանների ընտանիքը ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմՀայ-ադրբեջանական պատերազմը գրեթե նույնքան բարդ էր, որքան ռուս-ուկրաինականը. ԹրամփՈւկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ հանուն կարգավորմանՆորվեգիան կկատարի Նեթանյահուի ձերբակալման միջազգային դատարանի օրդերը, եթե նա այցելի Օսլո. ԱԳ փոխնախարարՎաշինգտոնի քաղաքապետը քննադատել է Թրամփին՝ Ազգային գվարդիան քաղաք մտցնելու համար«Փյունիկ»-ը նոր գլխավոր մարզիչ ունիՍիրիան Ռուսաստանից պաշտպանություն է խնդրելԱռանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության․ օրինագիծՄիրզոյանը շնորհակալություն է հայտնել Լավրովին շնորհավորանքի և աջակցության համարԿարծում եմ՝ հանդիպումը լավ կընթանա, բայց կարող է նաև վատ անցնել․ Թրամփը՝ Պուտինի հետ կայանալիք հանդիպման մասինԹրամփը խոսքի մեջ վրիպել է. ես ուրբաթ օրը մեկնում եմ ՌուսաստանԱՄՆ-ն Թրամփ-Պուտին հանդիպման օրը կփակի Ալյասկայի Անքորիջ քաղաքի օդային տարածքըՃամբարափոխին դաս են տվելԿիսում եմ հայերի մտահոգությունը Բագրատ և Միքայել Սրբազանների բանտարկության դեպքովԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը, ոչ թե կալանքը. Արամ ՎարդևանյանՄիրզոյանը Արաղչիին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների վերաբերյալ սկզբունքային անդրադարձի համարԼավ հասկանալով, որ հայտնվելու եմ իշխանության տեսադաշտում՝ առանց թաքնվելու կանգնել եմ իմ ընկերոջ՝ Սամվել Կարապետյանի կողքին. Վարդան ՀարությունյանGoogle-ը քաղցրավենիք է ընտրել՝ Android-ի նոր տարբերակը անվանակոչելու համարՌԴ ոստիկանության գլխավոր միգրացիոն վարչության պետի տվյալները ջնջվել են ՆԳՆ ղեկավարների ցուցակիցՍամվել Կարապետյանի ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափVolkswagen-ը դադարեցնում է Touareg-ի արտադրությունըՀրապարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի տեքստըԵրեւանում ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել մեկ այլ ավտոբուսի վարորդիՌուսաստանի Արզամաս քաղաքում տեղի են ունեցել մի քանի պայթյուններՌուսաստանի Սվերդլովսկի մարզից 33 ադրբեջանցի է արտաքսվելԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վայրէջք են կատարել ԵրևանումՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը, տրանսպորտային ապաշրջափակմանը. ՊուտինՀարևանները բողոքել են ՑուկերբերգիցՆոր նշանակումներ՝ դատական համակարգումՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետԱՄՆ-ն խորհրդակցություններ կանցկացնի Եվրոպայի հետ՝ նախքան Թրամփ-Պուտին հանդիպումըԶինծառայող է հանկարծամահ եղելԻրանի ԱԳՆ-ը ներկայացրել է միջուկային ծրագրի կրճատման պայմանըՌուս պատգամավորն առաջարկել է արգելել Ադրբեջանի ապրանքների ներմուծումըՄեզ ստիպում են աշխատել ատրճանակի սպառնալիքի տակ. Իջևանի հնդիկ աշխատողներ
Թոփ-լուրեր

Իրանի հետ սահմանը չի փակվի. առողջապահության նախարարը հորդորում է սադրանքներին չտրվել

ՀՀ առողջապահության նախարարն արձագանքել է Իրան–Հայաստան սահմանը փակելու կոչերին։ Մեղրիի սահմանային անցակետում որևէ մեկի մոտ բարձր ջերմություն և վարակիչ հիվանդությանը բնորոշ կլինիկական ախտանշաններ չեն հայտնաբերվել։

 Կորոնավիրուսի բռնկման աշխարհագրության տարածմանը զուգընթաց, դրա դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովը իրավիճակին համահունչ որոշումներ է կայացնում։ Այս մասին facebook-ում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Որոշումների կայացման գործընթացում հաշվի են առնվում բազմաթիվ մասնագիտական գործոններ, առանց որոնց`որոշումները կլինեն սխալ և ավելի շատ վնաս կպատճառեն մեզ բոլորիս, քան օգուտ կտան»,– գրել է նա։

Առողջապահության նախարարը նաև հայտնում է, որ Արտաքին գործերի նախարարությունը մշտական կապի մեջ է իրանցի գործընկերների հետ` վարակի տարածումը կանխարգելելուն ուղղված սինխրոն քայլեր մշակելու նպատակով։

«Մինչ այդ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել իրավիճակի անհարկի արհեստական լարման և դրանից տարբեր դիվիդենտներ քաղելուն, ինչը համարում եմ անընդունելի»,– գրում է Թորոսյանը` ամենայն հավանականությամբ ակնարկելով մամուլում ու սոցցանցերում հնչող տեսակետները, թե Հայաստանը պետք է փակի Իրանի հետ սահմանը` վիրուսի ներթափանցումը մեր երկիր թույլ չտալու համար։

«Մեր նախարարության ենթակայության NCDC, Armenia / Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.amը ունեն բավարար մասնագիտական և տեխնիկական ներուժ վարակիչ հիվանդություններին համարժեք արձագանք տալու համար։ Խնդրում եմ հետևել պաշտոնական լրահոսին և չտրվել սադրանքներին»,– գրում է նախարարը։

Կորոնավիրուսը կարող է կրկնվել, իսկ Իրանում վարակի ևս 10 դեպք է գրանցվել

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետ` հետևելու սահմանին ուժեղացված ռեժիմով վերահսկողական աշխատանքների ընթացքին։

Տեսչական մարմնի տվյալներով, Մեղրիի հսկիչ կետում որևէ մեկի մոտ բարձր ջերմություն և վարակիչ հիվանդությանը բնորոշ կլինիկական ախտանշաններ չեն արձանագրվել։

 Հիշեցնենք` Փետրվարի 19–ին Իրանի իշխանությունը հաստատեց երկրում կորոնավիրուսի վարակի երկու դեպքի մասին տեղեկությունը։ Այսօրվա դրությամբ արդեն Իրանում կորոնավիրուսը 5 մարդու կյանք է խլել։

ՀՀ առողջապահության նախարարությունը փետրվարի 20–ին հայտարարել էր, որ ուժեղացվել են Իրանի հետ սահմանի Մեղրիի սահմանային անցակետով անցնող, ինչպես նաև Իրանից օդանավով Հայաստան ժամանող ուղևորների հսկողությունը: Կասկածելի բոլոր դեպքերում կատարվում է նաև հսկողություն Հայաստանի ամբողջ տարածքում:

ՀՀ–ում մինչ օրս կորոնավիրուսով վարակի դեպք չի գրանցվել: