Զբոսաշրջիկները «փախչում» են Վրաստանի ձմեռային հանգստավայրերից
Զբոսաշրջիկները լքում են Վրաստանի գլխավոր երկու ձմեռային հանգստավայրերը՝ Բակուրիանին և Գուդաուրին. պատճառը ջրամատակարարման հետ կապված խնդիրներն են, հայտնում է ria.ru-ն՝ վրացական լրատվամիջոցներին հղումով:
Հայտնի է, որ ջրանջատումը տեղի է ունեցել դեռևս Նոր տարվա նախօրեին. խնդիրը վերացվել է շաբաթ օրը, սակայն հենց հաջորդ օրը հանգստացողները կրկին նույն խնդրին են բախվել:
«Ջրամատակարարման միացյալ ընկերություն»-ից հայտնել են, որ ջրանջատումը պայմանավորված է այն փաստով, որ հանգստավայրերում ձյուն չկա. ջրամբարները, որոնք լցվում էին ձյան շնորհիվ, ցամաքել են:
Թեև մասնագետները ենթադրում են, որ ջրամատակարարումը շուտով կվերականգնվի, սակայն խնդիրները շարունակվում են, ինչի պատճառով զբոսաշրջիկները փախչում են Բակուրիանիից ու Գուդաուրիից: