Մոսկվայի ադրբեջանցիներն աջակցում են Թուրքիայի` Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելուն
Սոցիալական կայքերի ադրբեջանական խմբերում մի տեսանյութ տարածվում, որում մի խումբ ադրբեջանցիներ իրենց աջակցությունն են հայտնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Սիրիայում ռազմական գործողությունների իրականացման հարցում:
Rusarminfo-ի փոխանցմամբ` տեսանյութը տեղադրվել է VK.com սոցիալական կայքում և դրա մակագրությունից կարելի է եզրակացնել, որ տեսանյութում պատկերված անձիք մոսկվայաբնակ ադրբեջանցիներ են:
Նրանք իրենց ձեռքերում են պահում Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներն ու աջակցության խոսքեր հնչեցնում Էրդողանին՝ ձեռքերով ցուցադրելով «գայլի ժեստը»: