Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել Միացյալ Նահանգներում, ձեզ կարող են արտաքսել․ ԱՄՆ դեսպանատուն Իրանի ԱԳ նախարարը Թեհրանում բանակցություններ է վարել ՌԴ ԱԳՆ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի հետ Կարծում եմ՝ մարդասիրական ժեստ կիրականացվի և փաստաթղթերի ստորագրումից հետո կլուծվի գերիների վերադարձի հարցը. Սահակյան Լեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը հայ-ադրբեջանական հռչակագրի վերաբերյալ Իրանի նախագահը Հայաստան կայցելի օգոստոսի 18-21-ը Հայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. Պետդեպ Կարապետյանների ընտանիքը ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լավրովին շնորհավորանքի և աջակցության համար Միրզոյանը Արաղչիին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների վերաբերյալ սկզբունքային անդրադարձի համար Հրապարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի տեքստը ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վայրէջք են կատարել Երևանում ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը, տրանսպորտային ապաշրջափակմանը. Պուտին

Միայնակ, բայց երջանիկ․ Բոնյայի բացահայտումըԿոտայքի մարզում կրակոցներ են հնչել․ կա վիրավորԺնևում չեղարկվել է հասարակական տրանսպորտի վճարըՊակիստանում ամուսինը փրկել է կնոջը կոկորդիլոսից«Զվարթնոց» օդանավակայանի մոտ մեքենան բախվել է ճաղավանդակներին․ 4 վիրավորներից 2-ը երեխաներ ենՀԱՄԱՍ-ը պատրաստ է դուրս բերել իր մարտիկներին Գազայից Իսրայելի զորքերը հետ քաշելու դիմացԵրթևեկության եւս մեկ փոփոխություն կլինիՓորձագետը նշել է Վրաստանի տարածքով հայկական բեռների անցնելու դժվարությունների ծագման իրավական պատճառներըՍկսվել է Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքըԶապորոժիեի ԱԷԿ-ի վրա շարունակվող ​​հարվածները կարող են լուրջ հետևանքներ ունենալԵթե սահմանված ժամկետից երկար եք մնացել Միացյալ Նահանգներում, ձեզ կարող են արտաքսել․ ԱՄՆ դեսպանատունՍյունիքում ամերիկյան հնարավոր ներկայության թեմայի վերաբերյալ Մոսկվայի առաջին արձագանքը զրոյական էրԱյսօր ՀՀ նախկին վարչապետը կկանգնի դատարանի առաջՌուսաստանում մասամբ սահմանափակվել են Telegram-ով և WhatsApp-ով զանգերըԻսրայելի ռազմական տրանսպորտային ինքնաթիռը վայրէջք է կատարել Ադրբեջանում. Sepah PasdaranՓաշինյանը հրաժարվե՞լ է իր ծրագրիցԿինը ԱԺ-ում «փակում է» «Շողակաթ» Հ/Ը-ն, նախկին ռեժիսոր ամուսինը՝ դրամաշնորհներ ստանում «Կինոյի հիմնադրամում»Խոշոր հանքարդյունաբերող «Գեոպրոմայնինգ»-ը խոշոր հարկատուների ցանկից անհետացել էԻրանի ԱԳ նախարարը Թեհրանում բանակցություններ է վարել ՌԴ ԱԳՆ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի հետԱռանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպՈւկրաինան պատրաստ է օգտագործել բոլոր միջոցները՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները խափանելու համար. ՌԴ ԱԳՆԿարծում եմ՝ մարդասիրական ժեստ կիրականացվի և փաստաթղթերի ստորագրումից հետո կլուծվի գերիների վերադարձի հարցը. ՍահակյանՊՍԺ-ն հաղթեց «Տոտենհեմ»-ին՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով ՈՒԵՖԱ-ի ՍուպերգավաթըՎարչության անդամի թեկնածուները միմյանց վրա «բոչկա են գլորում», մամուլին արտահոսքեր անում, կրքերը թեժ ենԱՄՆ Ազգային գվարդիայի զորքերը տեղակայվել են Վաշինգտոնի կենտրոնումԱնաիս Սարդարյանը հայտնել է, որ առողջական խնդիրներ ունիՌուսաստանի ազգային հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կոչ է արել հեռացնել Հեյդար Ալիևի հուշարձաններըԳոռավան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հափշտակության, գույքային վնաս պատճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման մեջԿիմ Չեն Ընը Պուտինին վստահեցրել է Ռուսաստանի աջակցության մասինԻնչու է Սոֆի Դևոյանի հարսանիքի կադրերում բացակայում ամուսնու ընտանիքըՔրեական ոստիկանությանը Մոսկվա-Երևան չվերթով հետախուզվողի է տեղափոխել ՀայաստանՀայտնաբերվել են ավելի քան 1․5 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 75 մլն դրամըԼատվիան առնվազն 2 միլիոն եվրո կհատկացնի ԱՄՆ-ից Ուկրաինային զենք գնելու համարԿոռուպցիայի հանձնաժողովը Տարոն Չախոյանի գռեհկությունը նորմալ համարեց. որոշումԹեհրանը պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի և Իսրայելի ցանկացած ագրեսիայի. Իրանի պաշտպանության նախարարԼեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը հայ-ադրբեջանական հռչակագրի վերաբերյալԴեսպան Քվինը ներկա է գտնվել «Արծիվ գործընկեր 25» զորավարժության բացմանըՌուբեն Վարդանյանի պաշտպանը պահանջել է դատաբժշկական լեզվաբանական փորձաքննություն նշանակելԻրանի նախագահը Հայաստան կայցելի օգոստոսի 18-21-ըՀայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. ՊետդեպՌԴ է մտել շշալցված կոնյակով բեռնված 26 բեռնատար․ ՊապոյանՀունգարիայի վարչապետը ԵՄ-ին կոչ է արել հետևել ԱՄՆ-ի օրինակին և գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի հետԿարապետյանի առնչությամբ ՀՀ վարչապետի հայտարարությունները լիովին խախտում են ՀՀ Սահմանադրությունը. Ռոբերտ ԱմստերդամՀետախուզությունը մոտ մեկ ամիս տեղեկություններ է փոխանցել ՀՀ իշխանություններինԹուրքիան և Վրաստանը կշարունակեն ուս-ուսի աշխատել. ԷրդողանԿարապետյանների ընտանիքը ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմՀայ-ադրբեջանական պատերազմը գրեթե նույնքան բարդ էր, որքան ռուս-ուկրաինականը. ԹրամփՈւկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ հանուն կարգավորմանՆորվեգիան կկատարի Նեթանյահուի ձերբակալման միջազգային դատարանի օրդերը, եթե նա այցելի Օսլո. ԱԳ փոխնախարար
Կարծիք

Պրոգրեսի բացակայությունը փաստում է տնտեսության ճահճացումը, «հեղափոխական» մոդելի մասին խոսք լինել չի կարող

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Մի քայլ առաջ, երեք քայլ ետ...

Հրապարակվել են 2019-ի հունվար-օգոստոսի մակրոտնտեսական թվերը։ Պրոգրեսի բացակայությունը փաստում է տնտեսության ճահճացումը. ինչ-որ "հեղափոխական" տնտեսական մոդելի մասին խոսք անգամ լինել չի կարող։
Մակրոտնտեսական ցուցանիշներ։

ՀՆԱ-ՏԱՑ։ 2019-ի 8 ամսվա կտրվածքով ՀՆԱ ցուցանիշը չկա (2019-ից գյուղատնտեսության տվյալները հրապարակվում են եռամսյակը մեկ)։ ՏԱՑ ցուցանիշը կազմել 7.0% հունվար հուլիսի 6.8-ի փոխարեն։ Այստեղ, սակայն, բլեֆ կա. իրականում ցուցանիշը 0.2%-ով էլ չի աճել։ "Ճշգրտել են" հուլիսի ՏԱՑ-ը և այն 8.1-ից դարձրել 8.3%։ Այնպես որ իրականում հունվար-օգոստոսին գրանցվել է ՏԱՑ աճի տեմպի անկում։ Ինչ վերաբերում է իրական տնտեսական աճին, ՀՆԱ-ին, ապա առաջին եռամսյակում այն եղել է 7.1, կիսամյակում՝ 6.5, իսկ 9 ամսում, նկատի ունենալով գյուղատնտեսությունում աճի բացակայությունը, էլ ավելի կիջնի (5.8-6.2% միջակայք)։ Դրանից էլ հանելով տոքսիկ աճը (խաղեր, ավտոմեքենաների վաճառք, հանքարդյունաբերություն) դուրս ենք գալիս 3-3.5%-ի վրա։ Այսինքն, այնքան, ինչքան աշխարհում տնտեսությունն աճել է և շատ ավելի պակաս, քան ՍՍ-ի օրոք։ Իբր թե նրանից էլ գոհ էինք։

Ճյուղային ցուցանիշներ։
Աճը հիմնականում գրանցվել է զբոսաշրջության, մշակող արդյունափերության, հանքարդյունաբերության, խաղերի և ավտոմեքենաների վաճառքի շնորհիվ։ Սրանցից դրական են միայն առաջին 2-ը։ ՀՀ տնտեսությանն ահագին օգնեցին Վրաստանում ռուսական տուրիզմի հետ կապված դեպքերը։ Ընդ որում, ՏՏ ոլորտում նկատելի աճ չկա (միջին մակարդակի երկրներում ՏՏ ոլորտի աճը 7 անգամ գերազանցում է տնտեսության աճի միջին ցուցանիշը)։ Հանքարդյունաբերության 15% աճը պայմանավորված է Ամուլսարով։ Տեսնելով այստեղ բարդությունները, մյուս հանքատերերը շետակիորեն մեծացրել են արդյունահանման ծավալները։ Ներկայումս տեղի է ունենում հանքերի իսկական թալան։ ՆՓ-ին վաղուց ասվել է, որ հանքաքարը արտահանում են օֆշոր ցածր գնով, իսկ այնտեղից բարձր գնով վաճառում վերջնական գնորդին։ Ասվել է, որ կարգավորիր։ Կարգավորում չկա։ Եվ քանի որ ամենաշատ հանքաքար հիմա է արդյունահանվում, ստացվում է որ ամենամեծ կոռուպցիան ու թալանն էլ հիմա է, "հեղափոխությունից" հետո։ Դրան ավելացրեք հանքաքարի արդյունահանման քվոտաների և ամեն հանքի դեպքում շրջակա միջավայրի հաստատված նորմատիվների բացակայությունը (այս պայմաններում, օրինակ, Ամուլսարի գծով ՇՄԱԳ անելը բյուջետային միջոցների վատնում է)։ Ասվել է։ Արդյունքը 0 է։
Մի շարք ոլորտների վիճակագրությունն ակնհայտորեն կեղծված է։ Այսպես, ՏԱՑ-ն աճել է 7%-ով, իսկ բեռնափոխադրումները պակասել են 54%-ով։ Ընդամենը մեկ տարում տնտեսության բեռնատարությունն իջել է ավելի քան 2 անգամ։ Սա արդեն տնտեսագիտություն չէ, գրական ֆանտաստիկայի ժանր է։ Եվս այսպիսի մեկ տարի, և ՀՀ-ն կլինի աշխարհում առաջին պետությունը, որտեղ տրանսպորտ պետք չէ։ Կամ շինարարությունն ավելացել է 4.4%-ով, մինչդեռ ապրանքային բետոնի արտադրությունը պակասել է 12%-ով։ Այսինքն, մեկ տարում միավոր շինարարության բետոնատարությունն իջել է 16.4%-ով։ Ի դեպ, պակասել է էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 3.5%։ Այսինքն, միավոր ՀՆԱ-ի էլեկտրաէներգատարությունը պակասել է 10%-ով։ Չեմ հավատում։ Առանձին հարց է կոնյակի արտադրության աճը՝ 44.5%։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ ավելի քան 70%-ի դեպքերում այդ աճը գրանցվել է գործարաններում, որոնք ոչ թե դիստիլյատ են արտադրում, այլ ռեկտիֆիկատ սպիրտ։ Այսինքն, ՌԴ է արտահանվում գույն տված օղի վրան մինչև 10-15% խաղողի դիստիլյատ ավելացրած։ Մի օր, երբ մեր կոնյակի արտահանումը ՌԴ կասեցվի, հայրենասիրական հոխորտանքները չթմբկահարեք։

Գնաճ։

Դժբախտաբար, գնաճը կազմել է 1.8%։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նման գնաճի պայմաններում տնտեսական լուրջ աճ հնարավոր չէ։ Վերլուծությունն էլ վկայում է, որ այդ ցածր գնաճը, ինչը կառավարության անդամները սխալմամբ ներկայացնում են իբրև հաջողություն, իրականում զուտ մոնետարիստակա երևույթ է։ Նախ, պետական բյուջեի ծախսերն ընդամենը 7.7%-ով են ավել 2018 համանման ժամանակաշրջանի ծախսերից (համապատասխանաբար 897 և 833 մլրդ դրամ)։ Միևնույն ժամանակ եկամուտներն ավել են 21.7%-ով (990 և 812 մլրդ դրամ)։ Երկրորդ, ԿԲ-ն անընդհատ ճզմում է փողի բազան։ Տարեսկզբից փողի բազան կրճատվել է ավելի քան 70 մլրդ դրամով։

Բյուջե
Բյուջեի եկամուտների աճի տեմպը էականորեն կրճատվել է։ Հիշում եք, երբ հուլիսին ՆՓ-ն հայտարարեց, որ 2019-ի հունվար-հունիսի եկամուտները 2018-ի համանման թիվը գարազանցում են 25.1%-ով։ Ասացինք հանգստացեք. շուտով կիջնի։ Իրոք, հունվար օգոստոսին անցյալ տարվա 8 ամսվա համեմատությամբ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են սոսկ 21.7%-ով։ Առաջիկայում այս թիվը ևս կիջնի։ Հարկերի հավաքագրման առումով ՊԵԿ-ը համեմատաբար լավ աշխատանք է տարել։ Բայց ռեզերվները սպառված են։ Մինչև տավերջ աճի տեմպը կշարունակի անկում ապրել։

Զբաղվածություն
Այս ոլորտի նկատմամբ ԱՎԿ-ն առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորել։ Հիշում եք, տարվա ընթացքում ՆՓ-ն հայտարարեց, որ 51 հազ աշխատատեղ է ստեղծվել։ Ես էլ հակադարձեցի, որ այդ ի՞նչ եք ասում, ըստ ձեր ԱՎԿ տվյալների 2019-ի 1-ին եռամսյակում 2018-ի համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ գործազրկությունն ավելացել է 6.7%-ով կամ 16 հազ. մարդով։ Եվ ահա 2-րդ եռամսյակում գործազուրկների թիվը կտրուկ իջնում է 46.4 հազ. մարդով։ 3-մլն-ոց պետությունում ամիսը 15.5 հազ գործազուրկ պակասեցնելը... ԱՄՆ-ում լավագույն դեպքում ամսեկան հնարավոր է 130-150 հազ նոր աշխատատեղ ստեղծել, իսկ ՌԴ-ում՝ 8 հազ (եթե տնտեսական աճ կա)։ Ամոթ է։ Երբ որ ՍՄ-ն 2018-ի մայիսին վերանշանակվեց, զգուշացրեցինք, որ ՆՓ-ի նպատակը բարի չէ։
Ներդրումների, արտագաղթի, համադրելի գներով արտահանման, երկրից կապիտալի արտահանման և այլն թվերը ընդհանրապես չեն հրապարակվել (եթե բարելավում լիներ վազելով էին հրապարակել)։

Կտրուկ (6.8%) ավելացել է հանցագործությունը։ Սեփականության դեմ ուղղված հանցագործություններն ավելացել են 19.4%-ով։ Իսկ սպանությունները՝ 18%-ով»։