Ղրղզստանի իշխանությունները կալանք են դրել նախկին նախագահ Աթամբաեւի ունեցվածքի հիմնական մասի վրա
Այս թեմայով
- Ղրղզստանցի մարզիկները հրաժարվել են մենամարտել իրար դեմ
- Ղրղզստանում անկարգությունների ժամանակ 139 մարդ է տուժել
- Ղրղզստանի ԱԱՊԿ ղեկավարն Աթամբաեւին մեղադրել է պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ
- Ղրղզստանում նախկին նախագահ Աթամբաևի ձերբակալության ժամանակ բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է 136-ի
Ղրղզստանի իշխանությունները կալանք են դրել նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի ունեցվածքի հիմնական մասի վրա: Այս մասին երեքշաբթի Բիշքեկում հայտարարել է երկրի գլխավոր դատախազ Օթքուրբեկ Ջամշիտովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ներկա պահին կալանքը դրվել է Աթամբաեւի 120 միավոր ունեցվածքի վրա», - ասել է նա:
Աթամբաեւին ձերբակալել էին օգոստոսի 8-ին գրեթե մեկ օր տեւած ուժային գործողութան ընթացքում, որում ներգրավվել էին ոստիկանության մի քանի հազար աշխատակիցներ եւ հատուկջոկատայիններ: Դատարանի որոշմամբ՝ նախկին նախագահն առնվազն մինչեւ օգոստոսի 26-ը կմնա Ազգային անվտանգության պետական կոմիտեի մեկուսարանում: Ներկայումս նա մեղադրվում է քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաեւի ապօրինի ազատ արձակման ժամանակ կոռուպցիայի կազմակերպման մեջ: