Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել Միացյալ Նահանգներում, ձեզ կարող են արտաքսել․ ԱՄՆ դեսպանատուն Իրանի ԱԳ նախարարը Թեհրանում բանակցություններ է վարել ՌԴ ԱԳՆ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի հետ Կարծում եմ՝ մարդասիրական ժեստ կիրականացվի և փաստաթղթերի ստորագրումից հետո կլուծվի գերիների վերադարձի հարցը. Սահակյան Լեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը հայ-ադրբեջանական հռչակագրի վերաբերյալ Իրանի նախագահը Հայաստան կայցելի օգոստոսի 18-21-ը Հայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. Պետդեպ Կարապետյանների ընտանիքը ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լավրովին շնորհավորանքի և աջակցության համար Միրզոյանը Արաղչիին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների վերաբերյալ սկզբունքային անդրադարձի համար Հրապարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի տեքստը ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վայրէջք են կատարել Երևանում ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը, տրանսպորտային ապաշրջափակմանը. Պուտին

Կոտայքի մարզում կրակոցներ են հնչել․ կա վիրավորԺնևում չեղարկվել է հասարակական տրանսպորտի վճարըՊակիստանում ամուսինը փրկել է կնոջը կոկորդիլոսից«Զվարթնոց» օդանավակայանի մոտ մեքենան բախվել է ճաղավանդակներին․ 4 վիրավորներից 2-ը երեխաներ ենՀԱՄԱՍ-ը պատրաստ է դուրս բերել իր մարտիկներին Գազայից Իսրայելի զորքերը հետ քաշելու դիմացԵրթևեկության եւս մեկ փոփոխություն կլինիՓորձագետը նշել է Վրաստանի տարածքով հայկական բեռների անցնելու դժվարությունների ծագման իրավական պատճառներըՍկսվել է Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքըԶապորոժիեի ԱԷԿ-ի վրա շարունակվող ​​հարվածները կարող են լուրջ հետևանքներ ունենալԵթե սահմանված ժամկետից երկար եք մնացել Միացյալ Նահանգներում, ձեզ կարող են արտաքսել․ ԱՄՆ դեսպանատունՍյունիքում ամերիկյան հնարավոր ներկայության թեմայի վերաբերյալ Մոսկվայի առաջին արձագանքը զրոյական էրԱյսօր ՀՀ նախկին վարչապետը կկանգնի դատարանի առաջՌուսաստանում մասամբ սահմանափակվել են Telegram-ով և WhatsApp-ով զանգերըԻսրայելի ռազմական տրանսպորտային ինքնաթիռը վայրէջք է կատարել Ադրբեջանում. Sepah PasdaranՓաշինյանը հրաժարվե՞լ է իր ծրագրիցԿինը ԱԺ-ում «փակում է» «Շողակաթ» Հ/Ը-ն, նախկին ռեժիսոր ամուսինը՝ դրամաշնորհներ ստանում «Կինոյի հիմնադրամում»Խոշոր հանքարդյունաբերող «Գեոպրոմայնինգ»-ը խոշոր հարկատուների ցանկից անհետացել էԻրանի ԱԳ նախարարը Թեհրանում բանակցություններ է վարել ՌԴ ԱԳՆ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի հետԱռանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպՈւկրաինան պատրաստ է օգտագործել բոլոր միջոցները՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները խափանելու համար. ՌԴ ԱԳՆԿարծում եմ՝ մարդասիրական ժեստ կիրականացվի և փաստաթղթերի ստորագրումից հետո կլուծվի գերիների վերադարձի հարցը. ՍահակյանՊՍԺ-ն հաղթեց «Տոտենհեմ»-ին՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով ՈՒԵՖԱ-ի ՍուպերգավաթըՎարչության անդամի թեկնածուները միմյանց վրա «բոչկա են գլորում», մամուլին արտահոսքեր անում, կրքերը թեժ ենԱՄՆ Ազգային գվարդիայի զորքերը տեղակայվել են Վաշինգտոնի կենտրոնումԱնաիս Սարդարյանը հայտնել է, որ առողջական խնդիրներ ունիՌուսաստանի ազգային հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կոչ է արել հեռացնել Հեյդար Ալիևի հուշարձաններըԳոռավան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հափշտակության, գույքային վնաս պատճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման մեջԿիմ Չեն Ընը Պուտինին վստահեցրել է Ռուսաստանի աջակցության մասինԻնչու է Սոֆի Դևոյանի հարսանիքի կադրերում բացակայում ամուսնու ընտանիքըՔրեական ոստիկանությանը Մոսկվա-Երևան չվերթով հետախուզվողի է տեղափոխել ՀայաստանՀայտնաբերվել են ավելի քան 1․5 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 75 մլն դրամըԼատվիան առնվազն 2 միլիոն եվրո կհատկացնի ԱՄՆ-ից Ուկրաինային զենք գնելու համարԿոռուպցիայի հանձնաժողովը Տարոն Չախոյանի գռեհկությունը նորմալ համարեց. որոշումԹեհրանը պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի և Իսրայելի ցանկացած ագրեսիայի. Իրանի պաշտպանության նախարարԼեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը հայ-ադրբեջանական հռչակագրի վերաբերյալԴեսպան Քվինը ներկա է գտնվել «Արծիվ գործընկեր 25» զորավարժության բացմանըՌուբեն Վարդանյանի պաշտպանը պահանջել է դատաբժշկական լեզվաբանական փորձաքննություն նշանակելԻրանի նախագահը Հայաստան կայցելի օգոստոսի 18-21-ըՀայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. ՊետդեպՌԴ է մտել շշալցված կոնյակով բեռնված 26 բեռնատար․ ՊապոյանՀունգարիայի վարչապետը ԵՄ-ին կոչ է արել հետևել ԱՄՆ-ի օրինակին և գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի հետԿարապետյանի առնչությամբ ՀՀ վարչապետի հայտարարությունները լիովին խախտում են ՀՀ Սահմանադրությունը. Ռոբերտ ԱմստերդամՀետախուզությունը մոտ մեկ ամիս տեղեկություններ է փոխանցել ՀՀ իշխանություններինԹուրքիան և Վրաստանը կշարունակեն ուս-ուսի աշխատել. ԷրդողանԿարապետյանների ընտանիքը ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմՀայ-ադրբեջանական պատերազմը գրեթե նույնքան բարդ էր, որքան ռուս-ուկրաինականը. ԹրամփՈւկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ հանուն կարգավորմանՆորվեգիան կկատարի Նեթանյահուի ձերբակալման միջազգային դատարանի օրդերը, եթե նա այցելի Օսլո. ԱԳ փոխնախարարՎաշինգտոնի քաղաքապետը քննադատել է Թրամփին՝ Ազգային գվարդիան քաղաք մտցնելու համար
Մշակույթ

Ինչպես է Նազենի Ղարիբյանը աշխատելու մի վայրում, որտեղ իրեն չեն ընդունում. Օպերային թատրոնի դիրիժոր

«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը: Ի պատասխան այս ընտրության Օպերային թատրոնի աշխատակիցները պատրաստվում են երկուշաբթի օրը ժողով անել, հասկանալու համար, թե ինչ է կատարվել եւ արդյոք կարող են աշխատել Նազենի Ղարիբյանի հետ։ Այս մասին NEWS.am—ին ասաց «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի» դիրիժոր Հարություն Արզումանյանը։

Ըստ նրա, կառավարման խորհրդում 8 անդամ կա, որից երկուսը ներկայացնում են Օպերային թատրոնը, մյուսը Կոմպոզիտորների միության նախագահը, որը ներկա չի եղել եւ մշակույթի նախարարության աշխատակիցներ, որոնք էլ ընտրել են Նազենի Ղարիբյանին։


Հարություն Արզումանյանը նաեւ նշեց, որ Նազենի Ղարիբյանը լուրեր է տարածել, թե ինքն է մնալու մշակույթի փոխնախարարը, իսկ թե այդ լուրերը ինչքանով են ճիշտ, նա դժվարացավ ասել, միայն նշեց, որ նախկինում կառավարման խորհրդի նախագահն էր նախկին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ում հետ նորմալ աշխատել են։

«Չգիտենք Նազենի Ղարիբյանն է լինելու մշակույթի փոխնախարարը, թե չէ, հուսով եմ, որ չէ։ Կառավարման խորհուրդն այն օղակն է, որ տնօրենի հետ միասին ղեկավարում է օպերային թատրոնը, օպերայի խնդիրները հասանելի է դարձնում կառավարությունում։ Իսկ Նազենի Ղարիբյանի նպատակը թատրոնների օպտիմալացումն է, Օպերայի դեմ պայքարն է։ Նա չի կարող օպերայում մեզ հետ միասին աշխատել»,– ասաց դիրիժորը։

Նա նաեւ կարծիք հայտնեց, որ Նազենի Ղարիբյանի ընտրության հարցը պետք է վերանայվի եւ նոր ընտրություններ անցկացվի։

«Կանոնադրության մեջ չեմ կարծում, որ գրած է, որ փոխնախարար պետք է լինի կառավարման խորհրդի նախագահը, չեմ կարծում, որ իր հետ կկարողանանք աշխատել, գուցե պետք է ՊՈԱԿ–ների մասին օրենքը փոխվի»,– ասաց նա, հավելելով, որ Նազենի Ղարիբյանը պայքարում է Օպերայի դեմ, նա վարչապետին Կոնստանտին Օրբելյանի հեռացման վերաբերյալ մի քանի կետեր է ներկայացրել, որոնց մեծ մասը իրականությանը չի համապատասխանում, Օրբելյանն էլ նրան դատի է տվել։

«Նոր կառավարության կազմը, որ լինի՝ կերեւա։ Հետո կարող է մի քանի օրից պարզ լինի, որ նա չի մշակույթի փոխնախարարը, բայց նա մնա այս պաշտոնում, որն անընդունելի է»,– ասաց նա։

Հարություն Արզումանյանը հավանական է համարում, որ երկուշաբթի օրը, բացի կառավարման խորհրդ անդամներից, նաեւ Նազենի Ղարիբյանը գա ժողովին եւ տեսնեն, թե նա ինչպես է պատկերացնում աշխատանքը մի վայրում, որտեղ նրան ընդհանրապես չեն ընդունում եւ դեմ են իրեն։

«Օպերայի կառավարման խորհրդի անդամների հիմնական մասը մշակույթի նախարարությունից են, ոնց կարող է օպերային կառավարման խորհուրդը այդպիսին լինել՝ չգիտեմ»,–ասաց նա։

Հարություն Արզումանյանը կրկին հիշեցրեց, որ ողջ թատերական աշխարհն էր Նազենի Ղարիբյանի դեմ եւ ստորագրահավաք էր կազմակերպել։