Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել Միացյալ Նահանգներում, ձեզ կարող են արտաքսել․ ԱՄՆ դեսպանատուն Իրանի ԱԳ նախարարը Թեհրանում բանակցություններ է վարել ՌԴ ԱԳՆ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի հետ Կարծում եմ՝ մարդասիրական ժեստ կիրականացվի և փաստաթղթերի ստորագրումից հետո կլուծվի գերիների վերադարձի հարցը. Սահակյան Լեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը հայ-ադրբեջանական հռչակագրի վերաբերյալ Իրանի նախագահը Հայաստան կայցելի օգոստոսի 18-21-ը Հայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. Պետդեպ Կարապետյանների ընտանիքը ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լավրովին շնորհավորանքի և աջակցության համար Միրզոյանը Արաղչիին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների վերաբերյալ սկզբունքային անդրադարձի համար Հրապարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի տեքստը ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վայրէջք են կատարել Երևանում ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը, տրանսպորտային ապաշրջափակմանը. Պուտին

Ժնևում չեղարկվել է հասարակական տրանսպորտի վճարըՊակիստանում ամուսինը փրկել է կնոջը կոկորդիլոսից«Զվարթնոց» օդանավակայանի մոտ մեքենան բախվել է ճաղավանդակներին․ 4 վիրավորներից 2-ը երեխաներ ենՀԱՄԱՍ-ը պատրաստ է դուրս բերել իր մարտիկներին Գազայից Իսրայելի զորքերը հետ քաշելու դիմացԵրթևեկության եւս մեկ փոփոխություն կլինիՓորձագետը նշել է Վրաստանի տարածքով հայկական բեռների անցնելու դժվարությունների ծագման իրավական պատճառներըՍկսվել է Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքըԶապորոժիեի ԱԷԿ-ի վրա շարունակվող ​​հարվածները կարող են լուրջ հետևանքներ ունենալԵթե սահմանված ժամկետից երկար եք մնացել Միացյալ Նահանգներում, ձեզ կարող են արտաքսել․ ԱՄՆ դեսպանատունՍյունիքում ամերիկյան հնարավոր ներկայության թեմայի վերաբերյալ Մոսկվայի առաջին արձագանքը զրոյական էրԱյսօր ՀՀ նախկին վարչապետը կկանգնի դատարանի առաջՌուսաստանում մասամբ սահմանափակվել են Telegram-ով և WhatsApp-ով զանգերըԻսրայելի ռազմական տրանսպորտային ինքնաթիռը վայրէջք է կատարել Ադրբեջանում. Sepah PasdaranՓաշինյանը հրաժարվե՞լ է իր ծրագրիցԿինը ԱԺ-ում «փակում է» «Շողակաթ» Հ/Ը-ն, նախկին ռեժիսոր ամուսինը՝ դրամաշնորհներ ստանում «Կինոյի հիմնադրամում»Խոշոր հանքարդյունաբերող «Գեոպրոմայնինգ»-ը խոշոր հարկատուների ցանկից անհետացել էԻրանի ԱԳ նախարարը Թեհրանում բանակցություններ է վարել ՌԴ ԱԳՆ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի հետԱռանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպՈւկրաինան պատրաստ է օգտագործել բոլոր միջոցները՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները խափանելու համար. ՌԴ ԱԳՆԿարծում եմ՝ մարդասիրական ժեստ կիրականացվի և փաստաթղթերի ստորագրումից հետո կլուծվի գերիների վերադարձի հարցը. ՍահակյանՊՍԺ-ն հաղթեց «Տոտենհեմ»-ին՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով ՈՒԵՖԱ-ի ՍուպերգավաթըՎարչության անդամի թեկնածուները միմյանց վրա «բոչկա են գլորում», մամուլին արտահոսքեր անում, կրքերը թեժ ենԱՄՆ Ազգային գվարդիայի զորքերը տեղակայվել են Վաշինգտոնի կենտրոնումԱնաիս Սարդարյանը հայտնել է, որ առողջական խնդիրներ ունիՌուսաստանի ազգային հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կոչ է արել հեռացնել Հեյդար Ալիևի հուշարձաններըԳոռավան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հափշտակության, գույքային վնաս պատճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման մեջԿիմ Չեն Ընը Պուտինին վստահեցրել է Ռուսաստանի աջակցության մասինԻնչու է Սոֆի Դևոյանի հարսանիքի կադրերում բացակայում ամուսնու ընտանիքըՔրեական ոստիկանությանը Մոսկվա-Երևան չվերթով հետախուզվողի է տեղափոխել ՀայաստանՀայտնաբերվել են ավելի քան 1․5 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 75 մլն դրամըԼատվիան առնվազն 2 միլիոն եվրո կհատկացնի ԱՄՆ-ից Ուկրաինային զենք գնելու համարԿոռուպցիայի հանձնաժողովը Տարոն Չախոյանի գռեհկությունը նորմալ համարեց. որոշումԹեհրանը պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի և Իսրայելի ցանկացած ագրեսիայի. Իրանի պաշտպանության նախարարԼեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը հայ-ադրբեջանական հռչակագրի վերաբերյալԴեսպան Քվինը ներկա է գտնվել «Արծիվ գործընկեր 25» զորավարժության բացմանըՌուբեն Վարդանյանի պաշտպանը պահանջել է դատաբժշկական լեզվաբանական փորձաքննություն նշանակելԻրանի նախագահը Հայաստան կայցելի օգոստոսի 18-21-ըՀայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. ՊետդեպՌԴ է մտել շշալցված կոնյակով բեռնված 26 բեռնատար․ ՊապոյանՀունգարիայի վարչապետը ԵՄ-ին կոչ է արել հետևել ԱՄՆ-ի օրինակին և գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի հետԿարապետյանի առնչությամբ ՀՀ վարչապետի հայտարարությունները լիովին խախտում են ՀՀ Սահմանադրությունը. Ռոբերտ ԱմստերդամՀետախուզությունը մոտ մեկ ամիս տեղեկություններ է փոխանցել ՀՀ իշխանություններինԹուրքիան և Վրաստանը կշարունակեն ուս-ուսի աշխատել. ԷրդողանԿարապետյանների ընտանիքը ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմՀայ-ադրբեջանական պատերազմը գրեթե նույնքան բարդ էր, որքան ռուս-ուկրաինականը. ԹրամփՈւկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ հանուն կարգավորմանՆորվեգիան կկատարի Նեթանյահուի ձերբակալման միջազգային դատարանի օրդերը, եթե նա այցելի Օսլո. ԱԳ փոխնախարարՎաշինգտոնի քաղաքապետը քննադատել է Թրամփին՝ Ազգային գվարդիան քաղաք մտցնելու համար«Փյունիկ»-ը նոր գլխավոր մարզիչ ունի
Հայաստան

«Նիկո՛լ, չե՛ս մարսելու․ Նար-Դոսի փողոցում հարվածել են խնձոր վաճառող տարեց կնոջը, ապրանքը՝ առգրավել»․ ահազանգ

Երկար տարիներ փողոցային առևտրով զբաղվող և օրվա ապրուստն այդկերպ վաստակող քաղաքացիներն ահազանգում են, որ Փաշինյանի իշխանությունը փողոցային առևտրի դեմ պայքարին նոր թափ է տվել, և, որ տուգանքներն ու ապրանքների առգրավումն արդեն միակ պատասխանատվության ենթարկելու ձևը չէ։

Շուրջ 20 տարի Երևանի փողոցներում միրգ վաճառող մի կին, որի անունն իր իսկ խնդրանքով չենք նշում, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ վերջին շրջանում Երևանի քաղաքապետարանի, տեսչական մարմնի և ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացվող ստուգումները պարտադիր ուղեկցվում են ուժի գործադրմամբ։ Քաղաքացու խոսքով՝ երեկ ժամը 14։00-ի սահմաններում՝ հերթական ստուգայցի ընթացքում, ստուգում իրականացնող աշխատակիցները հարվածել են տարեց մի կնոջ։

«Տարեց մի կին, որը Նար-Դոսի փողոցում խնձոր է վաճառում ու էդ կերպ վաստակում իր օրվա հացի, դեղերի գումարը, երեկ բռնության ենթարկվեց։ Էդ աշխատակիցները ոնց որ դահիճներ լինեն, քացով հարվածեցին արկղերին, վայրենու պես ապրանքները առգրավեցին, նաև խեղճ կնոջը հարվածեցին․․․ Մենք գիտենք, որ էդ մարդիկ Նիկոլի հրամանն են կատարում, քանի որ Նիկոլը մի քանի ամիս առաջ հրամայեց՝ փողոցային առևտուրը կասեցնել, դադարեցնել, բայց մի քիչ կարելի է խիղճ ունենալ, իրենք մայր չունե՞ն, տատիկ չունե՞ն, որ մեկն իրենց մոր հետ էդ ձևով վարվեր, իրենց դուր կգա՞ր։ Ոչինչ, ժամանակը կգա, ու բոլորը պատասխան կտան մարդկանց հետ էս ձև վարվելու համար։ Նիկո՛լ, չե՛ս մարսելու էս ամեն ինչը․․․»։

 

Փողոցային առևտրով զբաղվող մի տղամարդ էլ ասաց, որ նման ստուգայցերն ավելի հաճախակի են դարձել, ինչի հետևանքներն օրվա ավարտին են տեսնում, երբ դատարկ գրպանով տուն են գնում․

«Գնում նիսյայով ապրանք ենք բերում, որ վաճառենք, կարողանանք ապրել, թոշակառու մարդ եմ, ուրիշ ո՞նց ապրեմ, իրենց տված թոշակը ինձ չի բավականացնում։ Ամեն ինչ այնքան է թանկացել, որ մի հատ մտնում ես խանութ, դուրս գալիս, էդ թոշակից բան չի մնում։ Բայց գալիս հավաքում, ավերում, տանում են, հիմա մի բան էլ պետք է ճարեմ, որ տանեմ էդ ապրանքի փողը տամ։ Սա անելո՞ւ բան է, որ անում են։ Երեկ ամբողջ Նար-Դոսի փողոցը սրբեցին, իրենց բառերն եմ ասում, գալիս հրամայում են՝ սրբե՛ք տարածքը, ու կինոն սկսվում է․․․»։

Հիշեցնենք, որ Կառավարության օգոստոսի 18-ի նիստում գործադիրը հաստատեց Երևանի քաղաքապետարանի մշակած օրենսդրական փաթեթը, ըստ որի՝ համայնքը կարող է ոչ սահմանված վայրում առևտուր իրականացնող կամ ծառայություն մատուցող անձանցից առգրավել, ապա դատական կարգով բռնագրավել ծառայություն մատուցելիս վաճառվող ապրանքը։

Նույն օրը անդրադառնալով փողոցային առևտուրը վերացնելու ուղղությամբ իշխանության տարբեր մարմինների գործադրվող քայլերին ուղղված քննադատություններին, թե այդ մարդիկ նման ձևով են տուն պահում, Նիկոլ Փաշինյանն այսպես էր արձագանքել․

«Իսկ ո՞վ է ասել, որ փողոցային առևտրով պետք է ընտանիք պահեք, նախարարն ասում է՝ երկրում բորդյուր շարող չունենք… Այնպես չի, որ երկրում աշխատելու տեղ չկա, փողոցային առևտուրը պետք է դադարեցնե՛լ, կասեցնե՛լ․․․»։

 Փաշինյանի այս հայտարարությունը փողոցային առևտրող զբաղվողների դժգոհությունն էր առաջացրել։ Նրանք 168.am-ի հետ զրույցում ասել էին՝ «Շաբաթը մի հատ գյուղ ա տալիս թուրքին, բայց 15 սմ ասֆալտ չի՛ տալիս, որ ապրանք ծախենք»։

168.am-ը փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների հետ հաճախ է զրուցում, հիմնականում տեսախցիկի առաջ։ Վերջին անգամ նախորդ ամիս էր՝ զրուցել էինք Տիգրան Մեծի պողոտայում մրգեր վաճառող քաղաքացիների հետ, որոնց ապրանքը հենց այդ օրն էին առգրավել։ Քաղաքացիներից մեկն այդ օրն ասել էր՝ «30 հոգով եկան ու թափան ապրանքի վրա, վեկալան տարան»։

Քանի որ այսօր շաբաթ է՝ ոչ աշխատանքային օր, 168.am-ն ահազանգի վերաբերյալ երկուշաբթի օրը կապ կհաստատի նշված գերատեսչությունների հետ։