«Այդ անձը Լիսկան է». Գորիսի քաղաքապետը փակագծեր է բացում
Այս ամեն ինչը կազմակերպվում է մի մարդու կողմից, ով տարիներ առաջ էլ նույն կերպ գործել է եւ տարբերությունը նա է, որ ես այն ժամանակ համանքի ղեկավար չեմ եղել: Այս մասին ֆեսյբուքյան լայվով ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը` անդրադառնալով իր անձի շուրջ վերջերս տարածվող տարբեր խոսակցություներին եւ մասնավորապես քաղաքացուն ծեծի ենթարկելու մասին:
«Այդ անձը Լիսկան է, ով տարիներ շարունակ այդպիսի գործելաոճ է որդեգրել կոնկրետ իմ եւ իմ շրջապատի, մտերիմների համար: Մենք միշտ պայքարել ենք Լիսկայի այդպես կոչված ամբոխի դեմ, մենք միշտ ցանկացել ենք, որ լինի արդարություն եւ փառք Աստծո այդ արդարությունը 2018թ.-ից կա արդեն Գորիսում եւ չկան նրանց այդ բորենիները, այդ ինտրիգիստները, որոնք հաճախակի բանսարկություներով էին զբաղվում, բայց այսօր էլ դեռ շարունակում են տարբեր կերպով այդ ամեն ինչը կազմակերպել եւ հակառակ ռակուրսից ներկայացնել այդ ամենը»,-ասաց նա:
Գորիսի քաղաքապետի խոսքով` իր անձի շուրջ կեղծ պատմություններ էին տարածվում դեռ 2014 թվականից:
Նրա խոսքով` այսօր Գորիսում հանգիստ է. «Այսօր Գորիսում չկան բորենիներ, մենք թույլ չենք տա, որ լինեն բորենիներ եւ թույլ չենք տա, որ մեր անդորրը խաթարվի: Իմ ամենամեծ ձռեքբերումը այն է, որ Գորիսում հանգիստ է, մարդիկ հանգիստ կարողանում են ապրել: Մենք տարբեր մարդկանցից խլածը հետ ենք վերցրել իրենց իսկական տերերին»:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար