Իշխանությունը 2,5-2,7 մլրդ դրամ է ծախսելու հանրաքվեի համար՝ Սահմանադրության մի նախադասությունը չեղարկելու համար․ խելագարության կանխավարկածով
Երկիրը սոդոմ-գոմոր դարձնելու գործընթացը շարունակվում է․ գրում է hraparak.am-ը։
Մի կողմից՝ բողոքող մարդկանց նոր խմբեր են փողոց դուրս գալիս․ նախօրեին ակցիաներ էին անում Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչները, երթուղայինների վարորդները, Կրթության ազգային ինստիտուտի նախկին աշխատողները։ Մյուս կողմից՝ բողոքում են մարզերի բնակիչները, հատկապես՝ համայնքների խոշորացման հետ կապված։ Երեկ էլ որոշ պետական հիմնարկների աշխատողներ էին ահազանգում, թե աշխատավարձն է ուշանում։
Հընթացս իշխանությունը որոշել է 2,5-2,7 միլիարդ դրամ ծախսել հանրաքվեի վրա, որի ժամանակ մեր ազգաբնակչությունը գնալու է ընտրատեղամասեր ընդամենը մի նախադասություն 2015-ի Սահմանադրության անցումային դրույթներում չեղյալ անելու համար, որ 7 դատավոր զրկվեն իրենց պաշտոններից։
Իսկ դրանից որոշ ժամանակ անց Սահմանադրության բարեփոխումների հանձնաժողովը նոր Սահմանադրություն է մշակելու, եւ մենք կրկին գնալու ենք հանրաքվեի ու նորից մի 3 միլիարդ փող ենք ծախսելու մեր սուղ բյուջեից՝ այս անգամ Սահմանադրության ամբողջական տեքստի հետ կապված մեր կարծիքը հայտնելու համար։
Երբ փորձում ես այս քայլերն ու պահվածքը խելամտության, տրամաբանության շրջանակներում տեղավորել, հասկանում ես, որ անիմաստ է։ Տրամաբանությունն ինչ-որ պահից լքել է մեր երկիրը, գոնե՝ մեր իշխանություններին։ Եվ մեզ պարտադրել է ապրել անտրամաբանական ու անհեթեթ քայլերի, անիմաստ գործողությունների, անբացատրելի որոշումների մի ժամանակաշրջանում, երբ լավագույն ելքը «թուլանալն ու հաճույք ստանալն է»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»