Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին Սաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FT

Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր
Հայաստան

Պետական մարմինները Գագիկ Խաչատրյանի բուժմանը վերաբերող առերեւույթ կեղծ փաստաթուղթ են ներկայացրել Վերաքննիչ. Պաշտպան

Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարել է, որ պետական իրավասու մարմիններն անտեսում են ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի առողջական ծանր վիճակը եւ չեն ապահովում բժշկական օգնություն ստանալու նրա իրավունքը՝ թույլ չտալով ստանալ բժիշկների կողմից նշանակված պարտադիր ստացիոնար բուժումը:

Երեմ Սարգսյանը նաեւ հայտարարել է, որ Գագիկ Խաչատրյանի բժշկական օգնությունը չապահովելու համար իրավասու մարմինները նույնիսկ չեն տարակուսել Վերաքննիչ դատարանին իրականությանը չհամապաստասխանող բովանդակությամբ ինչ-որ փաստաթուղթ ներկայացրել այն մասին, թե իբրեւ Գագիկ Խաչատրյանին առաջարկվել է տեղափոխվել եւ անհրաժեշտ ստացիոնար բուժումը ստանալ «Դատապարտյալների հիավանդանոց» ՔԿ հիմնարկում, սակայն վերջինս հրաժարվել է տեղափոխվել այնտեղ:

Գագիկ խաչատրյանիմփաստաբանական թիմը հայտնում է, որ ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի՝ «Կալանավորված անձանց եւ դատապարտյալների բուժսանիտարական եւ բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու եւ այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը հաստատելու մասին՚ N 825-Ն որոշման համաձայն կալանավորված անձը «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրվող բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններից հրաժարվում է գրավոր կարգով, դրանում նշելով նաեւ հրաժարման պատճառների վերաբերյալ, իսկ Գագիկ Խաչատրյանը նման դիմում կամ հրաժարման վեաբերյալ փաստաթուղթ չի ստորագրել, ուստի փաստաբանական թիմը միջոցներ է ձեռնարկում պարզելու, թե ով է կազմել այդ՝ իրականությանը չհամապատասխանող բովանդակությամբ փաստաթուղթը եւ ինչու է այն ներկայացվել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան:

Այդ նպատակով Գագիկ խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը համապտասխան հարցումներ է ուղարկել ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ՝ խնդրելով.

1.Գրավոր հայտնել, թե ում՝ կոնկրետ որ պաշտոնատար անձի կողմից եւ երբ է Գագիկ Խաչատրյանին առաջարկվել տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկ՝ ստացիոնար բուժում ստանալու նպատակով:

2.Կոնկրետ երբ՝ որ օրն է Գագիկ Խաչատրյանը հրաժարվել այդ առաջարկից:

3.Տրամադրել Գագիկ Խաչատրյանի դիմումի կամ այն փաստաթղթի պատճեն, որի համաձայն իբրեւ Գագիկ Խաչատրյանին առաջարկվել է տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկ՝ ստացիոնար բուժում ստանալու նպատակով, սակայն նա դրանից հրաժարվել է (առաջարկի եւ հրաժարման փաստը հավաստող փաստաթղթի կամ փաստաթղթերի պատճենները):

Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը տեղեկացնում է, որ այդ գրությունների պատասխանները դեռեւս չեն ստացել, ստանալուց հետո թիմի հետ կքննարկեն անհրաժեշտ հաջորդ քայլերը: