Երևանում ամուսինը 4 տարի շարունակ սեփական կնոջը պարբերաբար ստիպել է սեռական հարաբերություններ ունենալ անծանոթ անձանց հետ և գումարը տալ իրեն
Փետրվարի 10-ին արտակագ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանության Մալաթիայի բաժին է հրավիրվել Երևանի բնակչուհի, 33-ամյա Հ. Մ.-ն:
Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ 2016 թ.-ի ապրիլից մինչև այս տարվա փետրվարն ընկած ժամանակահատվածում իր ամուսինը՝ 31-ամյա Ընծա Դավթյանը, սպառնալիքներով և ծեծի ենթարկելով, պարբերաբար ստիպել է իրեն սեռական հարաբերություններ մատուցել իրեն անծանոթ անձանց ու ստացված գումարը տալ իրեն:
Փաստի առթիվ ոստիկանության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Ընծա Դ.-ին հայտնաբերելու ուղղությամբ, որից հետո պարզ կլինի Հ. Մ.-ի հայտնած տեղեկութունները համապատասխանում են իրականությանը, թե ոչ:
Մանրամասները` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Ջերմաստիճանը կբարձրանա
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Բրիտանական Sky-ITV-ն կմրցակցի YouTube-ի, Netflix-ի, Amazon-ի և Disney-ի հետ
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Դատախազությունը պահանջում է Սևանում «Մուլտի գրուպ»-ի ապօրինի տներն ու շենք-շինությունները վերադարձնե...