Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կաթի սուբսիդավորման ծրագրի փոխհատուցումները կսկսվեն հաջորդ շաբաթվանից և կավարտվեն դեկտեմբերին․ Պապոյան Կասեցվել է «Նոր Զովք»-ի հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Թանգարաններում ընթանում է աշխատակիցների ատեստավորման գործընթացը Ցանկացած պայմանավորվածություն պետք է լիովին հարգի յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունը Գագիկ Բեգլարյանի կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով Մենք սիրում ենք հայրենիքը, բայց ատում ենք պետությունը. վարչապետ ԱԳՄԱ փոխնախարարը Լիտվայում է Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով Միշտ փորձում եմ ցույց տալ առավելագույնը Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով Կառավարությունը կապահովի 2026-ի ագրոապահովագրության հատուցումները Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ

Կաթի սուբսիդավորման ծրագրի փոխհատուցումները կսկսվեն հաջորդ շաբաթվանից և կավարտվեն դեկտեմբերին․ ՊապոյանԿասեցվել է «Նոր Զովք»-ի հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԹանգարաններում ընթանում է աշխատակիցների ատեստավորման գործընթացըՑանկացած պայմանավորվածություն պետք է լիովին հարգի յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունըԳագիկ Բեգլարյանի կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսովՄենք սիրում ենք հայրենիքը, բայց ատում ենք պետությունը. վարչապետԱԳՄԱ փոխնախարարը Լիտվայում էԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՄիշտ փորձում եմ ցույց տալ առավելագույնըԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովԿառավարությունը կապահովի 2026-ի ագրոապահովագրության հատուցումներըԱնչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ ԿոնգրեսիցՍԱՏՄ-ն 2026-ին կաթնամթերքի արտադրություններում և մասնագիտացված իրացման կետերում կատարել է պլանային 120 ստուգում, կայացվել է կասեցման 25 որոշում2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովԷրդողանը նախատեսում է նոյեմբերի 8-ին այցելել ԱդրբեջանՆրա գլխավոր ժառանգությունը շատ ավելին է, քան ռեկորդներըՀհաստատվել է կամավոր ատեստավորման անցկացման քննական կենտրոնների ցանկըԱրարատ-Արմենիան պարտություն կրեց ՊորտուգալիայումԵվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումըՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էՈստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներ (տեսանյութ)Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունըԱվելի քան 10 մլրդ դրամ՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ավարտի համարԿներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմՎիզաների ազատականացումը համալիր գործընթաց է, որը պահանջում է համակարգված մոտեցում (տեսանյութ)ՀՀ ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին ԱԺ նախագահի որոշումըՎարչապետը պատասխանում է Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026-ի մասնակիցների հարցերին (տեսանյութ)Կոձո Տաշիման մտադիր է պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱսիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովԾանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՄենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործումՀամագործակցության հուշագիր՝ Առողջապահության նախարարության և Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի միջևՎարչապետը «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Մեկնարկում է Սամբոյի աշխարհի առաջնությունը․ Հայաստանից 15 սամբիստ է մասնակցումԱրսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալԴավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներինՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքըԳլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբՌադիոյի վիճակը այնքան էլ բարվոք չէ ֆինանսական առումով, աշխատավարձերի հետ կապված խնդիր կա. Վասակ ԴարբինյանԿնոջն ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումըՆԳՆ ոստիկանություն 2026. ՓաստերԿարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետՀայերը մեկ քայլով ավելի մոտ են Եվրամիություն առանց վիզայի մուտք գործելուն. Կոսը՝ կենսաչափական անձնագրերի մասինՍիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել էԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներԱԺ արտահերթ նիստ կգումարվի
Տեսանյութեր

«Հայելի» ակումբի վրա հարձակումով պետք է մեղադրանք լինի խուլիգանության և խտրական վերաբերմունքի մասով, որը երկու ամիս անց չկա (տեսանյութ)

 

Երկու ամիս առաջ «Հայելի» ակումբի վրա տեղի ունեցած հարձակումից հետո դեռ նախաքննությունը շարունակվում է, սակայն, սովորաբար, նման գործերի դեպքում վարույթն իրականացնող մարմնին երկու ամիսը բավարար է: Քննչական կոմիտեն այս գործով անգործության է մատնված:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայելի» ակումբի սեփականատեր, «Հայելի» կայքի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանի ներկայացուցիչ-փաստաբան Զարուհի Փոստանջյանը:

«Երկու ամիս անց պարզվում է, որ Քննչական կոմիտեին ժամանակ է հարկավոր, որ նախաքննությունը շարունակի, անգամ դեռ մեղադրանք առաջադրված չէ խուլիգանության և խտրական վերաբերմունքի համար: Մենք դիտարկում ենք, որ այս ամենը ոչ միայն լրագրողի աշխատանքը խոչընդոտել է, այլ նաև խուլիգանական արարք՝ խտրականության հիմքով, քանի որ հարձակում է տեղի ունեցել «Հայելի» ակումբի գրասենյակի վրա: Այսինքն՝ եղել է հենց հարձակում, դա տեղի է ունեցել խուլիգանական արարքի միջոցով, և հանրային կարգն է խախտվել՝ հիմքում ունենալով խտրականությունը»,-ասաց Փոստանջյանը:

Նրա խոսքով՝ այդ հիմքով միջնորդություն են ներկայացրել Քննչական կոմիտե, քննիչը պատասխանել է, որ այս պահին միջնորդությունը չի քննարկվելու, եթե լինեն բավարար հիմքեր, ապա միջնորդությունը կքննարկվի:

«Բացի այդ, մենք միջնորդել էինք տուժող ճանաչել «Հայելի» ակումբին, որովհետև այստեղ ոչ միայն լրագրողն է տուժում, այլ նաև ակումբը՝ որպես իրավաբանական անձ: Տուժել է նաև ակումբը՝ պատճառվել է նյութական ու բարոյական վնաս, բացի այդ, մենք կարծում ենք, որ պարտադիր գործառույթներ չեն կատարվել, իհարկե, մենք մանրամասն չենք կարող հայտնել, քանի որ նախաքննություն է, բայց մենք Քննչական կոմիտեի գործողությունները գնահատում ենք անբավարար, նաև խորը անգործության է մատնված նրանց գործողությունները, և ես սա դիտարկում եմ ուղղորդված անգործություն, որովհետև այս գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը տեղեկացված է մեր բողոքներից և այս ամենը մատնել է անգործության»,-ասաց փաստաբանը:

Նա նաև հայտնեց, որ ԵԽԽՎ-ն ու ԵԽ-ն ունեն հատուկ կայք, որին անդամ պետություններն իրազեկում են տեղի ունեցող ոտնձգությունների վերաբերյալ, որոնք կապված են խոսքի ազատության, լրագրողների նկատմամբ ոտնձգությունների հետ, որոնք վերաբերում են լուսաբանումներին, խոսքի ազատությանը:

«Այս կայքին նույնպես հաղորդում է ներկայացված, նշվում է, որ հարձակվողները գործող իշխանության մերձավորներն են, եթե սա հիմք ենք ընդունում, ապա ստացվում է, որ այս անգործությունն ուղղորդված է իշխանության կողմից»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերին «Հայելի» ակումբի վրա տեղի ունեցած հարձակման փաստի առթիվ հարուցված է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 164֊րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը: