Այս տարվա 9 ամիսների կտրվածքով մոտ 85,5 մլն դրամով ավելի ՀԴՄ կտրոն է տպվել, կամ 37,7 տոկոսով ավելի. ՊԵԿ
Այս տարվա 9 ամիսների կտրվածքով մոտ 85,5 մլն դրամով ավելի ՀԴՄ կտրոն է տպվել, կամ 37,7 տոկոսով ավելի նախորդ տարվա համեմատ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Նրա խոսքով, դրա շնորհիվ 236 մլրդ դրամի լրացուցիչ հարկային շրջանառություն է արձանագրվել, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 21,2 տոկոսով:
«Այս տարվա 9 ամսում իրականացվել է 9175 ընթացիկ հսկողական ստուգում, որից 7080-ը բաժին է ընկնում ՀԴՄ ստուգումներին: Այդ 7 հազարից 2174-ի դեպքում խախտում չի արձանագրվել: Այսպիսի ստուգումներից ստացվող լրացուցիչ եկամուտները համեստ են, դրանք ֆիսկալ նպատակ չեն հետապնդում, այլ ավելի շատ ունի կանխարգելիչ, ուղղորդող նշանակություն»,-ասաց նա:
Անանյանն անդրադարձավ նաեւ բողոքների վիճակագրությանը՝ նշելով, որ նախորդ տարի 9 ամիսներին ՊԵԿ-ից ընդամենը 640 բողոք է քննվել, իսկ այս տարի՝ 1386 բողոք:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց