Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման նոր կարգեր Հաստատվել են ՀՖՖ նախագահի ու գործադիր կոմիտեի անդամների թեկնածուները Դատախազությունը պահանջում է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ իրացնելու, փողերի լվացման ու դասալքության համար Դավիթ Քելեշյանից հօգուտ պետության բռնագանձել 2 անշարժ գույք և 605 միլիոն դրամ Հեռախոս հափշտակողները մեծամասամբ արական սեռի են և չափահաս տարիքի Արարատի մարզի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութ (տեսանյութ) Քուվեյթի վրա հարձակումը պատերազմի սցենար է. Արաղչի ԱՄՆ-ն Գրենլանդիայում ռազմական ներկայության ընդլայնման ծրագիր է պատրաստել Գործարկվել է Հայաստանի ստարտափ էկոհամակարգի միասնական հարթակը Այսօր մեր թիմի ցուցադրած խաղից գոհ չեմ Ինչ են քննարկել Հայաստանի ու Ադրբեջանի քաղհասարակությունների ներկայացուցիչները Խաշթառակ բնակավայրի վարչական շենքի 144,2 քմ մակերեսով տարածքը վերադարձվել է համայնքի տիրապետմանը STEAM ծրագրի դասընթացներին արդեն մասնակցել է շուրջ 800 երեխա (տեսանյութ)

Մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման նոր կարգերՀաստատվել են ՀՖՖ նախագահի ու գործադիր կոմիտեի անդամների թեկնածուներըԴատախազությունը պահանջում է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ իրացնելու, փողերի լվացման ու դասալքության համար Դավիթ Քելեշյանից հօգուտ պետության բռնագանձել 2 անշարժ գույք և 605 միլիոն դրամՀեռախոս հափշտակողները մեծամասամբ արական սեռի են և չափահաս տարիքիԱրարատի մարզի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութ (տեսանյութ)Քուվեյթի վրա հարձակումը պատերազմի սցենար է. ԱրաղչիԱՄՆ-ն Գրենլանդիայում ռազմական ներկայության ընդլայնման ծրագիր է պատրաստելԳործարկվել է Հայաստանի ստարտափ էկոհամակարգի միասնական հարթակըԱյսօր մեր թիմի ցուցադրած խաղից գոհ չեմԻնչ են քննարկել Հայաստանի ու Ադրբեջանի քաղհասարակությունների ներկայացուցիչներըԽաշթառակ բնակավայրի վարչական շենքի 144,2 քմ մակերեսով տարածքը վերադարձվել է համայնքի տիրապետմանըSTEAM ծրագրի դասընթացներին արդեն մասնակցել է շուրջ 800 երեխա (տեսանյութ)Ծովազարդ գյուղում տարեցների համար խաղարան է կառուցվումՀրդեհ է բռնկվել շինանյութի խանութի պահեստային հատվածումՊուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգությունն ու ռուսական ռազմաբազայի հարցը. Պեսկով66.8 մլն դրամի գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սարալանջի փողոցումՀայաստանը կյանքի տևողությամբ աշխարհում 116-րդ տեղում է. WorldometerՌոբոտաշինություն ծրագիրը 2026 թվականին ներդրվել է ևս 30 համայնքային մանկապարտեզումԿասեցվել է համեմունքների արտադրամասի արտադրական գործունեությունըԴատախազությունը Հրազդան մարզադաշտը բռնագանձելու վերաբերյալ հայցադիմումներ է ներկայացրել դատարաններՀաստատվել է թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ռազմավարական ծրագիրը Կրիշտիանու Ռոնալդուն դեռևս վերջնական որոշում չի կայացրելՀայաստանում Իրանի դեսպանը երախտագիտության խոսք է հղել Եղիշե Չարենցի հիշատակինԳավառի արվեստի և երաժշտական դպրոցի սաները մրցանակներով են վերադարձել Վարչապետի առաջարկն ուժը կկորցնի արտահերթ ընտրությունների գնալու դեպքում. Վահագն ԱլեքսանյանԲրյուսելում չեն կարողացել համաձայնության գալ բյուջեի շուրջ Էլեն Բունիաթյանցը կգլխավորի բասկետբոլի Հայաստանի կանանց Մ20 հավաքականըՔննարկվել է 12 ուսանողի ուսման վարձի մասնակի փոխհատուցման հարցըՄիակ խոչընդոտը ֆինանսական միջոցների բացակայությունն էՍկսվել է նոյեմբերի անապահովության նպաստների վճարումըՈրոշ ֆուտբոլիստներ արդեն դիտարկում են թիմից հեռանալու տարբերակըՍպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը որոշ մարզերում կնվազի 7-9 աստիճանովԳետիկ գետ է բաց թողնվել շուրջ 20,000 կարմրախայտի մանրաձուկՑավի բժշկությունը՝ որպես գիտական և կլինիկական առանձին ուղղությունԿինոարվեստի նախագծեր անվանակարգի շրջանակում դրամաշնորհի հատկացման մրցույթՎենետիկում անցկացվել է հայագիտական կենտրոնների խորհրդաժողովԱրդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Փոթորիկների պատճառով 900000 տնային տնտեսություն և ձեռնարկություն մնացել են առանց էլեկտրաէներգիայիՀԷՑ-ը դեկտեմբերի 11-ին ամբողջությամբ կմարի կորպորատիվ պարտատոմսերի անվանական արժեքըՖԻՖԱ-ն դարձել է հանցավոր կիբերհարձակման թիրախՓարիզի Արևի թատրոնը կղեկավարի Ֆրանսահայ բեմադրիչ և դրամատուրգ Սիմոն ԱբգարյանըԶինված հարձակման հետևանքով սպանվել է ֆուտբոլիստ Լուիս Ալբերտո Ռիոս ՉավեսըԴատախազությունը պահանջում է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ իրացնելու համար մեղադրվող Իլյա Մելիքյանից բռնագանձել անշարժ գույք և շուրջ 136 միլիոն դրամԴավիթ Խուդաթյանը կգործուղվի Միացյալ ԹագավորությունԹիմը պետք է ավելի արդյունավետ գործի հարձակման գծումՀյուսիսային Կորեան սահմանափակել է Ռուսաստանին տրամադրվող ռազմական աջակցությունըԳազամատակարարման վթարային դադարեցում Շիրակի մարզի Արևշատ, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ բնակավայրերումՌուսաստանի դեսպանին կանչել են Շվեդիայի ԱԳՆՀայաստանում նավթի վերամշակման գործարան կառուցելու հնարավորություններն ու ռիսկերը
Հայաստան

Էլ բուֆետ չենք գնալու. Արտաշատի N 5 դպրոցի հոսպիտալացված աշակերտների վիճակը բավարար է

Արտաշատի N 5 դպրոցի աշակերտները դպրոցի բուֆետի պիցցայից պլաստմասի համ են զգացել։ NEWS.am-ի հետ զրույցում նրանք պատմեցին, որ հաճախ են օգտվում բուֆետից, բայց առաջին դեպքն էր, որ իրենց վատ են զգացել։

«Ես հոթդոգ եմ կերել, ինձ վատ զգացի Մայրենիի ժամին, փսխեցի, գնացի բուժկետ, հետո մաման եկավ ու ինձ բերեց հիվանդանոց։ Փորս էր ցավում ու սրտխառնոց ունեի, հիմա լավ եմ։ Դասընկերուհուս էլ են բերել»,- պատմեց Անուշը։


Աշակերտներից Արամը, Սամվելն ու Գագիկը պատմեցին, որ կերել են պիցցա, հոտ չեն զգացել բայց տհաճ համ կար. «Դառն էր, մի քանի հատ կծեցինք ու գցեցինք։ Հետո սիրտս խառնեց։ Փորս ծակծկում էր, սիրտս խառնում էր։ Էլ բուֆետ չենք գնալու։ Առաջին անգամն էր, որ բուֆետում պիցցա էի ուտում։ Դպրոցի բակում, իմ աչքի առաջ մի աղջիկ գիտակցությունը կորցրեց»։

Աշակերտներից մեկի տատիկը՝ Սուսաննա Խաչատրյանն ասաց, որ երկար տարիներ աշխատել է այդ դպրոցում, եւ սա սննդային թունավորման առաջին դեպքն է. «Այսօր գնացել էի դպրոց, վերադարձա տուն, 1 ժամ հետո ինձ տեղեկացրին, որ երեխան վատացել է դպրոցում։ Գնացինք, դպրոցից բերեցինք տուն, դպրոցում փսխել էր, տանն էլ փսխեց, ասաց՝ տատիկ ստամոքսս ցավում է, ասեցի՝ ուրեմն տանում ենք հիվանդանոց։ Հիմա երեխան լավ է։ Թոռնիկներս հազվադեպ են օգտվում դպրոցի բուֆետից»։

ԲԿ-ի մոր եւ մանկան գծով փոխտնօրեն Գրիգոր Շադյանը NEWS.am-ին տեղեկացրեց, որ առավոտյան ժամը՝11։30-ից սկսած երեխաներին սկսել են բերել ԲԿ. «Ընդունվել են թեթեւ եւ միջին ծանրության երեխաներ, հիմա բոլորի վիճակը գնահատվում է բավարար։ Եկել են փսխումներով, գլխապտույտներով։ Իրենց վիճակն էլ կապում են դպրոցից սնունդ վերցնելու հետ»։

Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանն ասաց, որ արդեն մտել է դպրոցի բուֆետ, հակասանիտարական վիճակ չի եղել. «Դպրոցներում պետք է միայն հացաբուլկեղեն վաճառվի։ Եթե երշիկ, պանիր կամ կրեմ է, ապա վտանգավոր է, թունավորում կարող է լինել։ Այդ նույն մատակարարողը սնունդ տալիս է 17 դպրոցի, երբ այստեղ այսպիսի դեպք է գրանցվել՝ անհապաղ զանգահարել ենք մյուս դպրոցներ, եւ թույլ չենք տվել, որ երեխաները օգտվեն բուֆետից»։

Հասմիկ Գասպարյանն ասաց, որ առաջիկայում, եթե ոչ այսօր, հրահանգ կտրվի բոլոր դպրոցների տնօրեններին՝ հանդիպել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ. «Մարզպետն իր ասելիքը պարտադիր կասի։ Եվ սննդի վերաբերյալ եւ ամեն ինչի վերաբերյալ։ Ոչ միայն կհանդիպի տնօրեններին, այլ կարծում եմ՝ սնունդ մատակարարողներին նույնպես կհրավիրի»։

Բուֆետի աշխատակիցն էլ նշեց, որ ինքն էլ է օգտվում բուֆետի սննդից, սակայն որեւէ տարօրինակ համ կամ հոտ չի զգացել. «Շատ նորմալ տեսք է ունեցել սնունդը։ Ոչ մի տարօրինակ բան չեմ նկատել, սնունդը ուներ նույն թարմ տեսքը, ինչպես՝ միշտ։ Ես խաչապուրի եմ կերել, բայց ինձ ոչինչ չի եղել»։

Դպրոցի տնօրեն Արմինե Դավթյանը պատմեց, որ սպասելու է փորձաքննության արդյունքներին, եթե պարզվի՝ սննդի թունավորում է եղել, ապա սնունդ մատակարողի հետ պայմանագիրը կխզի.

«Առավոտյան ժամը 10։15-ի սահմաններում ուսուցիչներից մեկն ինձ ասաց, որ աշակերտներից մեկը բուժկետում է, եւ վատ է։ Անմիջապես իջել եմ բուժկետ, հետո եկավ այլ երեխա՝ նույն գանգատներով։ Շտապօգնություն եմ կանչել, ու իրենց հետ էլ գնացել եմ հիվանդանոց։ Հիմնականում եղել է 7-րդ եւ 8-րդ դասարանի աշակերտների մոտ էր։ Առաջինը կապնվել եմ սնունդ մատակարարողի հետ, տեղյակ եմ պահել, որ դպրոցում նման վիճակ է»։

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 15-ին, առավոտյան նույն դպրոցի 25 աշակերտները տեղափոխվել էին Արտաշատի ԲԿ՝ սննդային թունավորումով։