Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Միշտ փորձում եմ ցույց տալ առավելագույնը Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով Կառավարությունը կապահովի 2026-ի ագրոապահովագրության հատուցումները Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ ԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից ՍԱՏՄ-ն 2026-ին կաթնամթերքի արտադրություններում և մասնագիտացված իրացման կետերում կատարել է պլանային 120 ստուգում, կայացվել է կասեցման 25 որոշում 2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններով Նրա գլխավոր ժառանգությունը շատ ավելին է, քան ռեկորդները Հհաստատվել է կամավոր ատեստավորման անցկացման քննական կենտրոնների ցանկը Արարատ-Արմենիան պարտություն կրեց Պորտուգալիայում Եվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումը

Միշտ փորձում եմ ցույց տալ առավելագույնըԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովԿառավարությունը կապահովի 2026-ի ագրոապահովագրության հատուցումներըԱնչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ ԿոնգրեսիցՍԱՏՄ-ն 2026-ին կաթնամթերքի արտադրություններում և մասնագիտացված իրացման կետերում կատարել է պլանային 120 ստուգում, կայացվել է կասեցման 25 որոշում2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովԷրդողանը նախատեսում է նոյեմբերի 8-ին այցելել ԱդրբեջանՆրա գլխավոր ժառանգությունը շատ ավելին է, քան ռեկորդներըՀհաստատվել է կամավոր ատեստավորման անցկացման քննական կենտրոնների ցանկըԱրարատ-Արմենիան պարտություն կրեց ՊորտուգալիայումԵվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումըՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էՈստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներ (տեսանյութ)Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունըԱվելի քան 10 մլրդ դրամ՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ավարտի համարԿներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմՎիզաների ազատականացումը համալիր գործընթաց է, որը պահանջում է համակարգված մոտեցում (տեսանյութ)ՀՀ ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին ԱԺ նախագահի որոշումըՎարչապետը պատասխանում է Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026-ի մասնակիցների հարցերին (տեսանյութ)Կոձո Տաշիման մտադիր է պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱսիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովԾանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՄենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործումՀամագործակցության հուշագիր՝ Առողջապահության նախարարության և Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի միջևՎարչապետը «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Մեկնարկում է Սամբոյի աշխարհի առաջնությունը․ Հայաստանից 15 սամբիստ է մասնակցումԱրսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալԴավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներինՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքըԳլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբՌադիոյի վիճակը այնքան էլ բարվոք չէ ֆինանսական առումով, աշխատավարձերի հետ կապված խնդիր կա. Վասակ ԴարբինյանԿնոջն ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումըՆԳՆ ոստիկանություն 2026. ՓաստերԿարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետՀայերը մեկ քայլով ավելի մոտ են Եվրամիություն առանց վիզայի մուտք գործելուն. Կոսը՝ կենսաչափական անձնագրերի մասինՍիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել էԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է
Կարծիք

Պրոգրեսի բացակայությունը փաստում է տնտեսության ճահճացումը, «հեղափոխական» մոդելի մասին խոսք լինել չի կարող

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Մի քայլ առաջ, երեք քայլ ետ...

Հրապարակվել են 2019-ի հունվար-օգոստոսի մակրոտնտեսական թվերը։ Պրոգրեսի բացակայությունը փաստում է տնտեսության ճահճացումը. ինչ-որ "հեղափոխական" տնտեսական մոդելի մասին խոսք անգամ լինել չի կարող։
Մակրոտնտեսական ցուցանիշներ։

ՀՆԱ-ՏԱՑ։ 2019-ի 8 ամսվա կտրվածքով ՀՆԱ ցուցանիշը չկա (2019-ից գյուղատնտեսության տվյալները հրապարակվում են եռամսյակը մեկ)։ ՏԱՑ ցուցանիշը կազմել 7.0% հունվար հուլիսի 6.8-ի փոխարեն։ Այստեղ, սակայն, բլեֆ կա. իրականում ցուցանիշը 0.2%-ով էլ չի աճել։ "Ճշգրտել են" հուլիսի ՏԱՑ-ը և այն 8.1-ից դարձրել 8.3%։ Այնպես որ իրականում հունվար-օգոստոսին գրանցվել է ՏԱՑ աճի տեմպի անկում։ Ինչ վերաբերում է իրական տնտեսական աճին, ՀՆԱ-ին, ապա առաջին եռամսյակում այն եղել է 7.1, կիսամյակում՝ 6.5, իսկ 9 ամսում, նկատի ունենալով գյուղատնտեսությունում աճի բացակայությունը, էլ ավելի կիջնի (5.8-6.2% միջակայք)։ Դրանից էլ հանելով տոքսիկ աճը (խաղեր, ավտոմեքենաների վաճառք, հանքարդյունաբերություն) դուրս ենք գալիս 3-3.5%-ի վրա։ Այսինքն, այնքան, ինչքան աշխարհում տնտեսությունն աճել է և շատ ավելի պակաս, քան ՍՍ-ի օրոք։ Իբր թե նրանից էլ գոհ էինք։

Ճյուղային ցուցանիշներ։
Աճը հիմնականում գրանցվել է զբոսաշրջության, մշակող արդյունափերության, հանքարդյունաբերության, խաղերի և ավտոմեքենաների վաճառքի շնորհիվ։ Սրանցից դրական են միայն առաջին 2-ը։ ՀՀ տնտեսությանն ահագին օգնեցին Վրաստանում ռուսական տուրիզմի հետ կապված դեպքերը։ Ընդ որում, ՏՏ ոլորտում նկատելի աճ չկա (միջին մակարդակի երկրներում ՏՏ ոլորտի աճը 7 անգամ գերազանցում է տնտեսության աճի միջին ցուցանիշը)։ Հանքարդյունաբերության 15% աճը պայմանավորված է Ամուլսարով։ Տեսնելով այստեղ բարդությունները, մյուս հանքատերերը շետակիորեն մեծացրել են արդյունահանման ծավալները։ Ներկայումս տեղի է ունենում հանքերի իսկական թալան։ ՆՓ-ին վաղուց ասվել է, որ հանքաքարը արտահանում են օֆշոր ցածր գնով, իսկ այնտեղից բարձր գնով վաճառում վերջնական գնորդին։ Ասվել է, որ կարգավորիր։ Կարգավորում չկա։ Եվ քանի որ ամենաշատ հանքաքար հիմա է արդյունահանվում, ստացվում է որ ամենամեծ կոռուպցիան ու թալանն էլ հիմա է, "հեղափոխությունից" հետո։ Դրան ավելացրեք հանքաքարի արդյունահանման քվոտաների և ամեն հանքի դեպքում շրջակա միջավայրի հաստատված նորմատիվների բացակայությունը (այս պայմաններում, օրինակ, Ամուլսարի գծով ՇՄԱԳ անելը բյուջետային միջոցների վատնում է)։ Ասվել է։ Արդյունքը 0 է։
Մի շարք ոլորտների վիճակագրությունն ակնհայտորեն կեղծված է։ Այսպես, ՏԱՑ-ն աճել է 7%-ով, իսկ բեռնափոխադրումները պակասել են 54%-ով։ Ընդամենը մեկ տարում տնտեսության բեռնատարությունն իջել է ավելի քան 2 անգամ։ Սա արդեն տնտեսագիտություն չէ, գրական ֆանտաստիկայի ժանր է։ Եվս այսպիսի մեկ տարի, և ՀՀ-ն կլինի աշխարհում առաջին պետությունը, որտեղ տրանսպորտ պետք չէ։ Կամ շինարարությունն ավելացել է 4.4%-ով, մինչդեռ ապրանքային բետոնի արտադրությունը պակասել է 12%-ով։ Այսինքն, մեկ տարում միավոր շինարարության բետոնատարությունն իջել է 16.4%-ով։ Ի դեպ, պակասել է էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 3.5%։ Այսինքն, միավոր ՀՆԱ-ի էլեկտրաէներգատարությունը պակասել է 10%-ով։ Չեմ հավատում։ Առանձին հարց է կոնյակի արտադրության աճը՝ 44.5%։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ ավելի քան 70%-ի դեպքերում այդ աճը գրանցվել է գործարաններում, որոնք ոչ թե դիստիլյատ են արտադրում, այլ ռեկտիֆիկատ սպիրտ։ Այսինքն, ՌԴ է արտահանվում գույն տված օղի վրան մինչև 10-15% խաղողի դիստիլյատ ավելացրած։ Մի օր, երբ մեր կոնյակի արտահանումը ՌԴ կասեցվի, հայրենասիրական հոխորտանքները չթմբկահարեք։

Գնաճ։

Դժբախտաբար, գնաճը կազմել է 1.8%։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նման գնաճի պայմաններում տնտեսական լուրջ աճ հնարավոր չէ։ Վերլուծությունն էլ վկայում է, որ այդ ցածր գնաճը, ինչը կառավարության անդամները սխալմամբ ներկայացնում են իբրև հաջողություն, իրականում զուտ մոնետարիստակա երևույթ է։ Նախ, պետական բյուջեի ծախսերն ընդամենը 7.7%-ով են ավել 2018 համանման ժամանակաշրջանի ծախսերից (համապատասխանաբար 897 և 833 մլրդ դրամ)։ Միևնույն ժամանակ եկամուտներն ավել են 21.7%-ով (990 և 812 մլրդ դրամ)։ Երկրորդ, ԿԲ-ն անընդհատ ճզմում է փողի բազան։ Տարեսկզբից փողի բազան կրճատվել է ավելի քան 70 մլրդ դրամով։

Բյուջե
Բյուջեի եկամուտների աճի տեմպը էականորեն կրճատվել է։ Հիշում եք, երբ հուլիսին ՆՓ-ն հայտարարեց, որ 2019-ի հունվար-հունիսի եկամուտները 2018-ի համանման թիվը գարազանցում են 25.1%-ով։ Ասացինք հանգստացեք. շուտով կիջնի։ Իրոք, հունվար օգոստոսին անցյալ տարվա 8 ամսվա համեմատությամբ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են սոսկ 21.7%-ով։ Առաջիկայում այս թիվը ևս կիջնի։ Հարկերի հավաքագրման առումով ՊԵԿ-ը համեմատաբար լավ աշխատանք է տարել։ Բայց ռեզերվները սպառված են։ Մինչև տավերջ աճի տեմպը կշարունակի անկում ապրել։

Զբաղվածություն
Այս ոլորտի նկատմամբ ԱՎԿ-ն առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորել։ Հիշում եք, տարվա ընթացքում ՆՓ-ն հայտարարեց, որ 51 հազ աշխատատեղ է ստեղծվել։ Ես էլ հակադարձեցի, որ այդ ի՞նչ եք ասում, ըստ ձեր ԱՎԿ տվյալների 2019-ի 1-ին եռամսյակում 2018-ի համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ գործազրկությունն ավելացել է 6.7%-ով կամ 16 հազ. մարդով։ Եվ ահա 2-րդ եռամսյակում գործազուրկների թիվը կտրուկ իջնում է 46.4 հազ. մարդով։ 3-մլն-ոց պետությունում ամիսը 15.5 հազ գործազուրկ պակասեցնելը... ԱՄՆ-ում լավագույն դեպքում ամսեկան հնարավոր է 130-150 հազ նոր աշխատատեղ ստեղծել, իսկ ՌԴ-ում՝ 8 հազ (եթե տնտեսական աճ կա)։ Ամոթ է։ Երբ որ ՍՄ-ն 2018-ի մայիսին վերանշանակվեց, զգուշացրեցինք, որ ՆՓ-ի նպատակը բարի չէ։
Ներդրումների, արտագաղթի, համադրելի գներով արտահանման, երկրից կապիտալի արտահանման և այլն թվերը ընդհանրապես չեն հրապարակվել (եթե բարելավում լիներ վազելով էին հրապարակել)։

Կտրուկ (6.8%) ավելացել է հանցագործությունը։ Սեփականության դեմ ուղղված հանցագործություններն ավելացել են 19.4%-ով։ Իսկ սպանությունները՝ 18%-ով»։