Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը անաչառության համար մտահոգությո՞ւն, թե՞ թաքնված քաղաքական համակրանք
Աչքովս ընկավ մի քանի լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը «Հայելի» ակումբի վրա հարձակման վերաբերյալ, որն առաջին հայացքից թվում է, թե դատապարտում է հարձակումը, սակայն մի պարբերություն տարակուսանք է առաջացնում։ Ասվում է. «ԶԼՄ-ների բևեռացումն ըստ քաղաքական-ֆինանսական ճամբարների` հանգեցրել է նրան, որ լրատվամիջոցների զգալի մասը վերածվել է քարոզչամիջոցի՝ սպասարկելով նախևառաջ դրանց սեփականատերերի ու հովանավորների շահերը։ Գործի են դրվել «ուղեղների լվացման» բոլոր մեթոդները, այդ թվում` ֆեյք-լուրերը, միտումնավոր խեղաթյուրված փաստերը, աչառու, մոլորեցնող մեկնաբանությունները և այլն։ Հանրության շրջանում դա առաջացնում է անթաքույց վրդովմունք, ինչը որոշ դեպքերում դրսևորվում է անթույլատրելի գործողություններով»։
Նախ բարդ, փիլիսոփայության վերածված խնդիր է այն, թե ի՞նչ է չեզոք լրատվամիջոց հասկացությունը, և արդյոք կա՞ այդպիսին աշխարհում։ Փոխարենը կան բազմաթիվ ուսումնասիրություններ, որոնք բացահայտում են ամենաչեզոք ու անաչառ համարվող լրատվամիջոցների լուրերում քարոզչական ենթատեքստերը։
Սակայն, ընդունենք, որ կարող են լինել այդպիսիք, բայց ե՞րբ են Հայաստանում եղել անաչառ լրատվամիջոցներ, և այդ ո՞ր պահից հանկարծ նրանք վերածվեցին քարոզչամիջոցի։
Այսպես, Հայաստանի ամենահին օրաթերթերը ստեղծել են կուսակցություններ ու կուսակցական գործիչներ, «Առավոտ» օրաթերթը ստեղծել է ՀՀՇ-ի նախագահ Վանո Սիրադեղյանը, իսկ «Հայկական ժամանակը» ստեղծել է ՀՀՇ-ի մեկ այլ առաջնորդ, ապա «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Էդուարդ Եգորյանը։
Ուրեմն, 25 տարուց ավելի Հայաստանում ԶԼՄ-ները բևեռացված են ըստ քաղաքական-ֆինանսական ճամբարների՝ լցված ֆեյք լուրերով (թե հետաքրքիր է, կարելի է ներկայացնել մինչֆեյսբուքյան ժամանակները «Հայկական ժամանակի» և այլ լրատվամիջոցների կեղծանուններով, այսինքն ֆեյքերով սուտ լուրերը), այդ ինչո՞ւ մինչև հիմա այս կազմակերպությունները չէին անհանգստանում, որ լրատվամիջոցները վերածվել են քարոզչամիջոցի, ավելին ոչ թե վերածվել էին, այլ ստեղծվել էին որպես քարոզչամիջոց՝ ուղեղների լվացման ու փաստերը խեղաթյուրելու համար, նրանց ստեղծել էին հենց քաղաքական ճամբարները, որ սպասարկեն իրենց շահերը, և հիմա երբ հարձակվել են «Հայելի» ակումբի վրա, ընդ որում, մի ակումբ, որը չի ստեղծել քաղաքական որևէ ճամբար, հանկարծ նրանք «հիշեցին» այդ մասին։ Արդյոք այս պարբերության ենթատեքստում վանդալիստների արա՞րքն է արդարացվում, և այս կազմակերպությունների քաղաքական համակրանքը բացահայտում (կարծես ասեն՝ տղանե՛ր, դուք ճիշտ եք, բայց ձվեր նետելը ծայրահեղ քայլ է), քանի որ այս կազմակերպություններից գոնե մեկի ղեկավարը հետևողականորեն և վիրավորական արտահայտություններով քաղաքական քարոզչություն է անում, այն նույնը, ինչ վանդալիստներն են նպատակ դրել՝ հասնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնանկությանը։
Խնդրեմ, եթե կուզեն, այս հարցին կարող են պատասխանել իրենք, հայտարարությունը ստորագրել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ–Հայաստան, Լրագրողների «Ասպարեզ» ակումբ, Ինֆորմացիայի ազատության կենտրոն, Հանրային լրագրության ակումբ, «Լրագրողներ՝ հանուն ապագայի» ՀԿ, Գորիսի մամուլի ակումբ, «Լրագրողներ՝ հանուն մարդու իրավունքների» ՀԿ:


















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո