Գոնե լսեիք Հրայր Թովմասյանի մեկնաբանությունները հարցի շուրջ, կարդայիք ուղերձը
Ազգային ժողովում այսօր կողմ քվեարկածներին
Այնպես չէ, որ սպասում էին հրաշքի և այնպես չէ, որ ակնկալում էինք կամային հատկանիշների ցուցադրություն:
Բայց վստահ եմ, եթե իրականում առաջնորդվեիք մեր երկրում Սահմանադրության նորմերով, սահմանադրական օրենքներով Ազգային ժողովին վերապահված լիազորություններով այսօր անհնար կլիներ կողմ քվեարկելը, էլ չեմ խոսում ընդհանրապես այդպիսի ձև և բովանդակություն ունեցող նախագծի գոյության մասին:
Կողմ չքվեարկելու պատճառները շատ էին: Իրավականից (դրանց արդեն մանրամասն անդրադարձել եմ) մինչև քաղաքական, բարոյական ու պետական: Այո, պետական: Պետական, որովհետև Ազգային ժողովի պատգամավորն առաջին հերթին պիտի լինի պետականամետ: Ես չեմ խոսում Փաշինյանի կողմից այդքան օգտագործվող, բայց և առանց բովանդակության մնացած հայամետության մասին, որը ամեն քայլափոխին փորձ է արվում վաճառվել, իբրև մեծ լավություն:
Ես խոսում եմ պետականամետության մասին: Երբ ցանկացած որոշմանը պետք է նախորդի հստակ ու աներկբա գիտակցումը, որ սա հանուն Հայաստանի Հանրապետության է:
Ցավոք, Ազգային ժողովի 98 պատգամավորների (Ազգային ժողովի գերակշիռ մեծամասնության) մոտ իջեցված պատվերի կատարմանը նախորդել է միայն մեկ միտք՝ նա <<մերոնքական>> չէ:
Կասկածում եմ անգամ, որ հետաքրքված եք եղել հարցի ճիշտ լուծմամբ, հակառակ դեպքում այդքան կամազուրկ չէիք գտնվի:
Գոնե լսեիք Հրայր Թովմասյանի մեկնաբանությունները հարցի շուրջ, կարդայիք ուղերձը: Չեմ խոսում լսելու ու կարդալու ֆիզիկական կարողությունների մասին, այլ դրանցից բխող անխուսափելի հետևանքի մասին՝ հասկանալու կարողության, որը կողմ քվեարկածների դեպքում, փաստորեն, այդքան էլ անխուսափելի չի եղել:
Աննա Մկրչյանի ֆեյսբուքյան էջից


















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո