«Շեֆիդ հարցրու, թե Պուտինից հրաժեշտի գրկախառնություն մուրալու մասին գիրք չի՞ ուզում գրել»․ Աշոտյանը՝ վարչապետի խոսնակին
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին անվանել է մտավոր պլեբեյ՝ ի պատասխան խոսնակի այն պնդման, թե Սերժ Սարգսյանին «ականջից քաշելով են բերել ԵԱՏՄ»։
Նրա ամբողջական գրառումը՝ ստորեւ․
«Հանրայինի հյուրը վայ վարչապետի վույ մամլո խոսնակն էր։ Ամբարտավանության եւ բարոյազրկության մաստեր-կլասս էր։ Լկտիության ու տգիտության տրիումֆ։
Քոչարյանի օրոք Օսկանյանի մամլո խոսնակ աշխատած, հետո Տեր-Պետրոսյանի գիրկը թռած, իսկ հիմա Նիկոլի կոստյումի ծալքերում վխտացող սույն էակը, մոռանալով իր այսօրվա շեֆի հակառուսական եւ հակաեվրասիական ճղճղոցի մասին, ասում է, թե մեզ ականջներից ձգելով են բերել ԵԱՏՄ։
Տո այ մտավոր պլեբեյ, շեֆիցդ հարցրա, թե Ռուսաստանի հանդեպ 180 աստիճանով դիրքորոշումը փոխելու, Պուտինին հրապարակավ քծնելու, իսկ տակից պոակական ֆեյքերով ինքնահաստատվելու, վրացական զլմին «լեւի» ներս թողելու, Քոչարյանի տիկնոջ հետ Պուտինի հանդիպումից սարսափելու ու ափալ-թափալ ԶՎԱՐԹՆՈՑ գնալու, հրաժեշտի գրկախառնություն մուրալու մասին գիրք չի՞ ուզում գրի։ Վերնագիրն էլ իմ կողմից նվեր. «Տակը լցնելու գարշահոտ արվեստը»»։
Հիշեցնենք՝ այսօր՝ հոկտեմբերի 3-ի երեկոյան, «Առաջին ալիքի» տաղավարում վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն, անդրադառնալով ԵԱՏՄ անդամակցության հանգամանքներին, ասել է․«Բոլորս հիշում ենք՝ ինչպիսի պայմաններում է այդ որոշումը կայացվել։ 4 տարի իշխանությունները բանակցում էին ԵՄ-ի հետ մեկ այլ փաստաթղթի ստորագրման շուրջ եւ հանրությանը նախապատրաստում էին այդ համաձայնագրի ստորագրմանը։ Սերժ Սարգսյանը, սեպտեմբերի 3-ի իր հայտնի 180 աստիճանոց շրջադարձից 25 օր առաջ, այցելել էր Էկոնոմիկայի նախարարություն եւ խոստացել էր 3-4 անգամ բարձրացնել աշխատավարձերը, այսինքն՝ իշխանությունները ամբողջապես այն տրամադրույթունների մեջ էին, որ մենք ստորագրում ենք ասոցացման համաձայնագիրը։ Այսինքն, իրեն ստիպել են, կներեք, ականջից քաշելով են բերել ԵԱՏՄ, այսինքն՝ իշխանության հավատամքը չի եղել դա։ Նույնիսկ հայտնվելով Մաքսային միությունում, ԵԱՏՄ-ում, ես առաջին տարիներին մեծ առաջընթաց չեմ տեսել։ Եվ այս իշխանության օրոք է, Նիկոլ Փաշինյանի հմուտ քայլերի շնորհիվ է, որ մենք կարողանում ենք ոչ միայն էական ներդրում ունենալ ԵԱՏՄ-ում, այլեւ մեծապես նպաստել այդ միջազգայինկազմակերպության հեղինակության բարձրացմանը»։


















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո