«Պետք է, որ ձեզանից գոնե մեկը ընդամենը խիստ դատապարտի տեղի ունեցածը». Աշոտյանը՝ Փաշինյանին եւ Միրզոյանին
Խոսքս ուղղում եմ Նիկոլ Փաշինյանին եւ Արարատ Միրզոյանին. Արփինե Հովհաննիսյանի հանդեպ ձեր մանդատավոր եւ ալեհեր թիմակցի գարշելի արարքի դատապարտումն ի սկզբանե բարոյական դաշտում էր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մի դաշտում, որտեղ ճիշտն ու սխալը բազմաթիվ չգրված օրենքներով կարգավորվող հարց է: Օրենքներ, որոնց խախտման համար նախատեսված պատիժը քրեական կամ վարչական չէ, այն հանրային է եւ չի ենթարկվում տարաբնույթ հնարքներին, պոակական ֆեյքերի, որոշ անհայտ քաղաքական ծագման պատահական պատգամավորների կռուտիտներին:
Սա է պատճառը, որ արդեն երկրորդ օրն է, ինչ հանրային կարծիքը եռում է, հատկապես տվյալ սուբյեկտի այսօրվա անհաջող բարբաջանքից հետո: Իշխանական մի շարք ներկայացուցիչներ փորձում են հարցը տեղափոխել քաղաքական դաշտ, հիմնավորելու համար իրենց գործընկերոջ ստոր խոսքերը: Մի դաշտ, որով արդարացնում էին մեր տների եւ ընտանիքների վրա հարձակումները, դագաղներն ու ծաղկեպսակները, սեւ ժապավաններն ու իմ «ադրբեջանցի» լինելու մասին բարոյազուրկ նյութերը:
Սակայն լավ իմացեք, որ սա իրականության այլասերման հերթական անհաջող ճիգն է, քանզի խնդիրը բացարձակ քաղաքական չէ, եւ Սասուն Միքայելյանն իր կողմից այսօր ապացուցեց դա: Հասարակաքաղաքական դաշտում արդեն դուք վաղուց իրավիճակը հասցրել եք հատակին, իսկ հիմա ստացել եք եզակի հնարավորություն օգտագործել այս սկանդալը մաքրելու համար երկրում տիրող գարշահոտությունը:
Դրա համար պետք է, որ ձեզանից գոնե մեկը ընդամենը խիստ դատապարտի տեղի ունեցածը կամ ԱԺ-ում ընթացք տաք այս հարցի օրինական կարգավորմանը՝ ստեղծելով էթիկայի հանձնաժողով:
Գնդակը ձեր դաշտում է, պարոնայք: Անթույլատրելի նախադեպ մի ստեղծեք, մի օր տակն եք մնալու»:


















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո