Սա «Իմ քայլականների» տեռորն է. Գագիկ Համբարյանը` Նարեկ Մութաֆյանին և Սարգիս Օհանջանյանին կալանավորելու որոշման մասին
Այս կալանավորումների որոշումները գալիս են իշխանությունների անհանգստություններից և երկորրդ` բացահայտ սպառնալիք է բոլորին, որ «մեր դեմ խաղ չկա» սկզբունքն է գործում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը` անդրադառնալով Սարգիս Օհանջանյանի, Նարեկ Մութաֆյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու դատարանի որոշմանը:
Նա նշեց, որ ինքը թեև չի ողջունել Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանին քայլը, սակայն այն, ինչ հետագայում տեղի ունեցավ ոչ միայն զավեշտալի է, այլ նաև բավական վախեցնող: «Ոչ միայն անհամաչափ էր կալանավորման որոշում ընդունելը, այլև իշխանությունների կողմից կազմակերպված բացահայտ տեռոր էր: Երիտասարդների կողմից ոչ մի սպառնալիք, վիրավորանք չկար, պարզապես նրանք լրագրողի դեր էին ստանձնել և ընդամենը հարց ու պատասխան է եղել: Չէր կարելի դա համարել դատավորի գործունեությունը խաչընդոտող քայլ, առավելևս ժամը վեցից հետո ոչ աշխատանքային ժամ է»,-ասաց նա:
Այսպիսով, Գագիկ Համբարյանը կալանավորման որոշումը համարեց անտրամաբանական:
«Մենք տեսնում ենք հերթական երկակի ստանդարտների դրևսորումներ: Դատավոր Աննա Դանիբերկյանը բացահայտ իշխանությունների կողմից սիրված, ընդունված դատավոր է, և եթե նրա կողքից քայլում և հարցեր ես տալիս, քեզ կարող են կալանավորել: Դուք պատկերացնում եք, եթե միամիտ այդ երկու անձինք մատով դիպչած լինեին դատավորին, նրանց կարող էին մեղադրել բռնաբարության փորձի մեջ: Բացի այդ, եթե երկակի ստանդարտներ չի գործում, ապա հարց եմ բարձրացնում՝ 2019 թվականի մայիսին նույն Շենգավիթի դատարանի շենքի մոտ դատավոր Դավիթ Բալայանին ուղղակիորեն քաշքշեցին և գցեցին վայր և ոչ մեկ պատասխանատվության չենթարկվեց: Ավելին, դա կատարողը սոցցանցերոււմ քեֆ ուրախության լուսանկարներ էր հրապարակում, որտեղ նստած էր պարոն Փաշինյանի կողքին: Ինչպես նաև, նույն դատավորներ Ազարյանի և Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ևս բազմաթիվ սպառնալիքներ, ցենզուրայից դուրս խոսքեր եղան, վիրավորանքներ հնչեցին և իշխանությունների մտքով չանցավ որևէ անգամ քրեական գործ հարուցել և պատասխանատվության ենթարկել»,-ասաց նա:
Քաղաքագետը նշեց, որ անհամաչափ պատիժ է գործում նմանատիպ արարքների դեպքում: «Այսինքն, այստեղ գործում են երկակի ստանդարտներ, սա ժողովրդավարություն չէ, սա «Իմ քայլականների» տեռորն է այն մարդկանց նկատմամբ, որոնք իրենց դեմ են, այսինքն՝ գործում է «կա՛մ մեզ հետ ես, կա՛մ մեր թշնամին ես» սկզբունքը»,-ասաց նա:


















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո