Ես որևիցե զրույց չեմ ունեցել Հայկ Հարությունյանի ընտանիքի անդամների հետ. Արմեն Գրիգորյան
Ես որևիցե զրույց չեմ ունեցել Հայկ Հարությունյանի ընտանիքի անդամների հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, որ ինքը մերժել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հարազատներին, որ հուղարկավորությունը տեղի ունենա ՀՀ բարձրաստիճան սպաների համար նախատեսված կարգի պահպանմամբ:
«Այսօր մի շարք լրատվամիջոցներ լուր են տարածել, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հարազատները զանգահարել են ինձ և խնդրել, որ Հայկ Հարությունյանի հուղարկավորությունը տեղի ունենա ՀՀ բարձրաստիճան սպաների համար նախատեսված կարգի պահպանմամբ։ Կեղծ լուրին չէի արձագանքի, եթե մարդկանց վշտի շահարկում չլիներ։
Լուրն ամբողջությամբ սուտ է։ Ես որևիցե զրույց չեմ ունեցել Հայկ Հարությունյանի ընտանիքի անդամների հետ։
Սուտը տարածողները տարրական հարգանք չունեն վշտի մեջ գտնվող մարդկանց հանդեպ ու կեղծ լուրեր են տարածում՝ շահարկելով մարդկանց վիշտը։ Ողբերգության շահարկումը ստոր և անմարդկային վերաբերմունք է, իսկ նման տեսակի կեղծ լուրի արտադրությունը և տիրաժավորումը բարոյական ցածր մակարդակի քայլ»,- գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հարազատները զանգահարել են ԱԽՔ Արմեն Գրիգորյանին և խնդրել, որ Հայկ Հարությունյանի հուղարկավորությունը տեղի ունենա ՀՀ բարձրաստիճան սպաների համար նախատեսված կարգի պահպանմամբ։ Խնդրել են, որ գոնե երկու ժամով պատվո պահակախումբ լինի շիրիմի մոտ։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ժողովրդագրական պատկերը Հայաստանում՝ 2026 թվականիհունվար-մայիսին
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց