Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Վայոց ձորի մարզպետի տան մոտ տեսախցի՞կ է եղել

Եղեգնաձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու դեպքից հետո լուրեր էին տարածվում, թե մարզպետ Տրդատ Սարգսյանը եւս եղել է դեպքի վայրում։ Մեր տեղեկություններով՝ գործի նյութերում նույնիսկ վկայություններ կան այդ մասին։ Ստուգելու համար, թե ովքեր են եղել դեպքի վայրում, Քննչական կոմիտեն, ինչպես հայտնի է, առգրավել է տարածքի բոլոր տեսախցիկները, գրում է hraparak.am-ը։

Իսկ Տրդատ Սարգսյանը, հերքելով իր մասնակցությունը զինվորականին ծեծելու միջադեպին, սեպտեմբերի 21-ին Գյումրիում լրագրողներին ասել է․ «Մեր շենքի բակի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես եմ ես մեքենան կայանում ժամը տասի կողմերը եւ բարձրանում տուն»։ Մարզպետի այս պնդումն առնվազն զարմանալի է գոնե այն պատճառով, որ Եղեգնաձորի շենքերի բակերում, որպես կանոն, տեսախցիկներ չկան։ Փորձեցինք փորփրել եւ հետաքրքիր տեղեկություններ ստացանք մարզպետարանին մոտ մեր աղբյուրից։ Պարզվում է՝ շենքի բակում, որտեղ նախկին մարզպետը բնակվում է, որեւէ տեսախցիկ չի եղել։ Դրանք տեղադրվել են արդեն դեպքից հետո, իսկ հետագայում ամիս-ամսաթիվը հետ են տվել։ Տեսախցիկներ տեղադրողը Վարդան Մխիթարյանն է, որը մարզպետարանի երկարամյա աշխատակից է, աշխատում է որպես «ինտերնետի պատասխանատու», շատ լավ գլուխ է հանում ժամանակակից տեխնոլոգիաներից, վերանորոգում է համակարգիչներ, տեղադրում տեսախցիկներ եւ այլն։

Նրա դուստրը՝ Անի Մխիթարյանը, հավանաբար հոր ծառայությունների դիմաց, շուտափույթ կարգով ընդունվել է աշխատանքի։ Մեր ձեռքի տակ է Տրդատ Սարգսյանի թիվ 93 կարգադրությունը, որով Անի Մխիթարյանն աշխատանքի է ընդունվել տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնում՝ որպես խորհրդական։ Անին աշխատանքի է ընդունվել հայտնի ծեծկռտուքից անմիջապես հետո, սակայն կարգադրությունը թվագրված է սեպտեմբերի 17-ով։ «Չի բացառվում, որ հրամանը հետին թվով է տրված։ Նման բաներ արվում են։ Անիի համար հատուկ հաստիք է բացվել, քանի որ տվյալ բաժնում միայն 1 հաստիք էր նախատեսված»,- հայտնեց մարզպետարանի մեր աղբյուրը։

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Մարգարյանը հաստատեց, որ Անի Մխիթարյանը մարզպետարանի համակարգչային մասնագետ Վարդան Մխիթարյանի դուստրն է, որ աշխատանքի է ընդունվել օրերս, եւ որ նրա համար առանձին հաստիք է բացվել։ Սակայն նա ժխտեց կապը ծեծի եւ Անիին աշխատանքի ընդունելու հետ։ «Չկա նման կապ»,- ասաց Սոնա Մարգարյանը։

Ճի՞շտ է, որ մարզպետի շենքի բակում տեսախցիկներ չեն եղել, եւ որ դրանք տեղադրվել են Վարդան Մխիթարյանի կողմից, որի դիմաց նրա դուստրն ընդունվել է աշխատանքի։ «Ես իրավասու չեմ Ձեր հարցերին պատասխանելու»,- ասաց տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետը՝ մեզ խորհուրդ տալով զանգել մարզպետի ընդունարան։ Քարտուղարուհին ասաց, որ մարզպետը տեղում չէ, իսկ վերջինս հեռախոսին չէր պատասխանում։ Ամեն դեպքում՝ պատրաստ ենք նրան լսելու։


hraparak.am