Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Միշտ փորձում եմ ցույց տալ առավելագույնը Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով Կառավարությունը կապահովի 2026-ի ագրոապահովագրության հատուցումները Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ ԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից ՍԱՏՄ-ն 2026-ին կաթնամթերքի արտադրություններում և մասնագիտացված իրացման կետերում կատարել է պլանային 120 ստուգում, կայացվել է կասեցման 25 որոշում 2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններով Նրա գլխավոր ժառանգությունը շատ ավելին է, քան ռեկորդները Հհաստատվել է կամավոր ատեստավորման անցկացման քննական կենտրոնների ցանկը Արարատ-Արմենիան պարտություն կրեց Պորտուգալիայում Եվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումը

Միշտ փորձում եմ ցույց տալ առավելագույնըԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովԿառավարությունը կապահովի 2026-ի ագրոապահովագրության հատուցումներըԱնչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ ԿոնգրեսիցՍԱՏՄ-ն 2026-ին կաթնամթերքի արտադրություններում և մասնագիտացված իրացման կետերում կատարել է պլանային 120 ստուգում, կայացվել է կասեցման 25 որոշում2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովԷրդողանը նախատեսում է նոյեմբերի 8-ին այցելել ԱդրբեջանՆրա գլխավոր ժառանգությունը շատ ավելին է, քան ռեկորդներըՀհաստատվել է կամավոր ատեստավորման անցկացման քննական կենտրոնների ցանկըԱրարատ-Արմենիան պարտություն կրեց ՊորտուգալիայումԵվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումըՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էՈստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներ (տեսանյութ)Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունըԱվելի քան 10 մլրդ դրամ՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ավարտի համարԿներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմՎիզաների ազատականացումը համալիր գործընթաց է, որը պահանջում է համակարգված մոտեցում (տեսանյութ)ՀՀ ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին ԱԺ նախագահի որոշումըՎարչապետը պատասխանում է Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026-ի մասնակիցների հարցերին (տեսանյութ)Կոձո Տաշիման մտադիր է պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱսիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովԾանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՄենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործումՀամագործակցության հուշագիր՝ Առողջապահության նախարարության և Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի միջևՎարչապետը «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Մեկնարկում է Սամբոյի աշխարհի առաջնությունը․ Հայաստանից 15 սամբիստ է մասնակցումԱրսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալԴավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներինՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքըԳլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբՌադիոյի վիճակը այնքան էլ բարվոք չէ ֆինանսական առումով, աշխատավարձերի հետ կապված խնդիր կա. Վասակ ԴարբինյանԿնոջն ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումըՆԳՆ ոստիկանություն 2026. ՓաստերԿարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետՀայերը մեկ քայլով ավելի մոտ են Եվրամիություն առանց վիզայի մուտք գործելուն. Կոսը՝ կենսաչափական անձնագրերի մասինՍիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել էԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է
Կարծիք

Ո՞վ է մեղավոր դատավոր Դանիբեկյանի հետ տեղի ունեցածի համար

Սեպտեմբերի 27-ի երեկոյան լրատվական դաշտում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ "մի խումբ անձինք հետապնդել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին՝ անհարկի հարցուպատասխանի միջոցով փորձելով հոգեբանական ճնշման ենթարկել..." (մեջբերումը՝ ԲԴԽ-ի facebook-յան էջից)...
Հիշեցնեմ, որ տիկին Դանիբեկյանի վարույթում է գտնվում այսպես կոչված "Մարտի 1-ի գործը"... Անշուշտ, այն ինչ տեղի է ունեցել դատավոր Դանիբեկյանի հետ դատապարտելի և անթույլատրելի է... Այսուհետ, այդպիսի դեպքերը պետք է բացառվեն...
Ցավով պետք է նշեմ, որ վաղուց էի սպասում այսպիսի դեպքերի, քանի որ իշխանությունների կողմից այս ամիսների ընթացքում դատարանների և դատավորների նկատմամբ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքը բումերանգի էֆեկտով պետք է հետ վերադառնար իրենց՝ հարվածելով իրենց յուրային համարվող դատավորներին... Այո, իշխանությունների ընդդիմախոսներն առաջնորդվում են՝ "Այն, ինչ կարելի է իշխանություններին, կարելի է նաև մեզ" կարգախոսին համապատասխան...
Այն, որ Հայաստանի դատական համակարգում շատ բաներ կան փոխելու և շատ դատավորներ պետք է լքեն իրենց տաքուկ պաշտոնները՝ դա փաստ է... Սակայն իշխանություններն այդ քայլին գրագետ մոտեցում չդրսևորեցին և փորձեցին փողոցային մեթոդներով պայքարել դատարաններում գոյություն ունեցող արատավոր երևույթների դեմ...
Սույն թվականի մայիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին հետևելով մոտ 2000 քաղաքացիներ փակեցին Հայաաստանի տարածքում գործող բոլոր դատարանների մուտքերը ՝ պարալիզացնելով դատարանների աշխատանքը, որի ժամանակ տեղի էին ունեցել դատավորներին նվաստացնող միջադեպեր... Շենգավիթի դատարանի դիմաց հավաքված քաղաքացիները քաշքշել էին դատավոր Դավիթ Բալայանին, վերջինս սայթաքել ու ընկել էր գետնին... Ոչ ոք այս ամենի համար պատասխանատվություն չկրեց...
Հայաստանի նախկին նախագահ Ռ. Քոչարյանին ազատ արձակած երկու դատավորները՝ Ա. Ազարյանը և Դ. Գրիգորյանը բացահայտ ենթարկվում են հետապնդումների և ճնշումների... Սակայն դատավորների նկատմամբ արհամարհական վերաբերմունքն իշխանությունների կողմից շարունակվում է, որի վառ օրինակը պարոն Փաշինյանի` "պատերի տակ վնգստացող դատավորների" մասին հայտարարությունն էր... ՍԴ-ի դատավորների նկատմամբ վերաբերմունքի մասին էլ չեմ ասում...
Ու այսքանից հետո իշխանությունները մտածում են, որ իրենց այս վերաբերմունքը դատարանների նկատմամբ աննկատ է մնալու՞...
Այն, ինչ կարելի է Փաշինյանին և նրա` դատարանները "շրջափակման" ենթարկող, դատավորներին անհարկի վիրավորող, քաշքշող, յուրայինների և թշնամիների բաժանող կողմնակիցներին, որոնք պաշտպանվում են իշխանությունների կողմից, կարելի է նաև նրա ընդդիմախոսներին, որի հետևանքները ըմբոշխնեց իշխանությունների շահերը սպասարկող դատավորի համբավ ունեցող տիկին Դանիբեկյանը... Հ.Գ.Դատարանների նկատմամբ իշխանությունների որդեգրած քաղաքականության հետևանքով Հայաստանում անկախ դատական համակարգ չի ձևավորվի. կունենանք ավելի խայտառակ վիճակ, քան եղել է նախորդ վարչակարգերի օրոք... Նախադրյալներն արդեն կան...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից