Երկակի ստանդարտների երկիր Հայաստանս
Երեկ երեկոյան տեղի ունեցած միջադեպը կարելի է երկար քննարկել, գովել կամ քննադատել, հավանել կամ զայրանալ, սակայն դա, որպես առանձին երևույթ չի կարելի դիտարկել, դա հետևանք է, դա հետևանքն է Նիկոլի փչած արհեստական փուչիկի և քաղաքացիներին դատական իշխանության դեմ տրամադրելու, քանի որ «Նոր Հայաստանում» նման դեպքեր եղել են ուղիղ իշխանական հրահանգով և մնացել անպատիժ, հիշենք այդ դեպքերը և հիշենք նաև այն մարդկանց ու կառույցներին, որոնք այն ժամանակ լուռ հետևում էին, իսկ հիմա կարծիք հնչեցնում
1. Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակլուց մի քանի ջիվանահայկազանման փնթիներ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերեցին դատարանի նկատմամբ, անգամ պաշտպանի նկատմամբ բռնություն և այլն...
2. Նախագահ Քոչարյանին անձեռմխելիության հիմքով վերաքննիչ բողոքը բավարարած Դատավոր Ազարյանի նկատմամբ ռեպրեսիաներ սկսվեցին ընդհուպ հասան ընտանիքի անդամներին
3. Նախագահ Քոչարյանին Անձնական երաշխավորությամբ կալանքից ազատած Դատավոր Գրիգորյանի վրա շինծու քրգործ հարուցվեց
4. Վարչապետի պաշտոն զբաղեցնողը Անմեղսունակը հրահանգեց շրջափակել ՀՀ բոլոր դատարանների շենքերը, ֆիզիկական ուժ գործադրվեց դատավոր Բալայանի նկատմամբ
5. Նիկոլը հայտարարեց, որ դատավորները պատերի տակ վնգստում են, ԲԴԽ նախագահը հայտարարեց, որ բոլորը չեն վնգստում բայց կան այդպիսիք
6. Իշխանական պատգամավորները կազմակրպել էին ակցիա Նորքի դատարանի առաջ այդպիսով ապացուցելով, որ Նախագահ Քոչարյանը Քաղաքական հետապնդման զոհ է
7. Նիկոլը մեր երկրի Բարձրագույն դատարանին ՍԴ-ին անվանեց ԲՈՒԴԿԱ
8. ՍԴ կայացրած որոշումից հետո սկսվեց ուղիղ ճնշումներ ՍԴ անդամների վրա Նիկոլի կողմից
9.Աժ տարբեր իշխանական պատգամավորներ և նույնիսկ նախագահը ուղիղ հարձակում են գործում ՍԴ վրա և անձամբ Հրայր Թովմասյանի նկատմամբ
10. Իրենց կայացրած վճիռներով դատավորներ Դանիելյանը և Դանիբեկյանը առհամարհական վերաբերմունք են ցուցաբերել իրենց մասնագիտության, իրենց անձի և Դատական իշխանության նկատմամբ...
Հ.Գ. բոլոր այս դեպքերում, լուռ էին ԲԴԽ, ՄԻՊ, Դատախազությունը, ոստիկանությունը... բարի եղեք շարունակեք լռել...
Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից


















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո