Նորը վատ մերժված հնագույնն է. Անդրանիկ Թևանյան
Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հեղափոխականների մոտ կա մի բարդույթ կամ մոլուցք։ Դա ամեն ինչում տարբերվելու նրանց ձգտումն է։
Եթե կաթը սպիտակ է, ապա իրենք պետք է ասեն, որ սև է, որպեսզի տարբերվեն։ Պաշտպանյալը բացառություն չէ։
Բացառիկ երևալու հակվածությունը նրա մոտ պաթոլոգիկ դրսևորումներ ունի։ Աննախադեպությունը նրա «իզմ»–երից է։
Այսպես, աննախադեպ ինքնաթիռային ծախսով հասնելով ԱՄՆ՝ նա հայտարարել է, որ ինքը առաջին հայ ղեկավարն է, որ ասում է՝ հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար։
Թե ինչպես է Երևանը Արցախն ու Սյունիքը պահանջող Ալիևի հետ լուծում գտնելու, որ ձեռքի հետ նաև հայաստանցիներն ու արցախահայությունն իրենց բավարարված զգան, պարզ չէ։
Ինչ վերաբերում է բացառիկությանն ու առաջինը լինելու մոլուցքին, ապա պետք է հիասթափեցնեմ պաշտպանյալին։ Նա առաջինը չէ, որ նման մտքեր է հայտնում։ Նման բան 1992–ին առաջին անգամ ասել է իր գաղափարական հայրը՝ Հայաստանի այն ժամանակվա ղեկավարը։ Ընդ որում՝ կրկին օտարերկրյա մամուլի՝ «Կոմսոմոլսկայա Պրավդայի» հետ զրույցում։
«Կուզենայի կարծել, որ Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակը լիովին կբավարարեր բոլոր կողմերին, քանի որ այդ դեպքում Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում, երկրի տարածքային ամբողջականությունը պահպանվում է, իսկ ղարաբաղցիները՝ իրենց հերթին, ունենում են երաշխավորված կենսագործունեություն: Ահա սա է մեր դիրքորոշումը: Մենք ցանկացած մակարդակով պատրաստ ենք քննարկել ամեն ինչ»,–ասել է պաշտպանյալի գաղափարական ուսուցիչը:
Այնպես որ նա այս կոդը քարոզող առաջին ղեկավարը չէ, բայց պետք է անել ամեն ինչ, որ վերջինը լինի»։


















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում