Միջազգային հանրության կողմից «դեղին քարտից» հետո Փաշինյանը «նահաջում է երգով»․ Շարմազանով
Համազգային ողբերգություն է, երբ բանակցային գործընթացը վստահված է «իզմեր» ու հայեցակարգ չունեցող, «պոպուլիզմի» գերի մեկին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հակասությանը։
Նրա ամբողջական գրառումը՝ ստորեւ․
«Երբ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի հանրահավաքում հռչակեց՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» եւ «Միացում» կարգախոսները, իշխանական քարոզչամեքենան շտապեց սա ներկայացնել իրենց սիրած ածականով՝ «աննախադեպ» ազգային հայտարարություն, թե տեսեք-տեսեք՝ ինչ դուխով վարչապետ ունենք:
Այսօր, սակայն Փաշինյանը իրեն եւ նեոբոլշեւիկներին բնորոշ ոճով «մեկ քայլ առաջ երկու քայլ հետ» է գրանցում Fox LA-ի հետ հարցազրույցում, մասնավորապես նշելով.
«Արցախյան խնդրի կարգավորումը պետք է ընդունելի լինի եւ Հայաստանի, եւ Արցախի, եւ Ադրբեջանի ժողովուրդների համար»:
«Դուխով» վարչապետը սովորության համաձայն ընդգծել է իր «ես»-ը ու ասել, թե ինքը ՀՀ առաջին ղեկավարն է, որ դրա մասին խոսում է:
Փաշինյանը դարձյալ իր ոճի մեջ է՝ ցուփցվանգ, անտրամաբանական գործողություն եւ ձեւակերպումներ: Այսպիսով, միջազգային հանրության կողմից «դեղին քարտից» հետո Փաշինյանը «նահաջում է երգով»:
Ի՞նչ կարիք կար Ստեփանակերտում տուրք տալ պոպուլիզմին, որ այսօր էլ նահանջեր:
Հ.Գ. Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոչ բարով առաջին ղեկավարն է, որը երբեւիցե չի նշել, որ Արցախի անկախության միջազգային ճանաչումն այլընտանք չունի:
Համազգային ողբերգություն է, երբ բանակցային գործընթացը վստահված է «իզմեր» ու հայեցակարգ չունեցող, «պոպուլիզմի» գերի մեկին»:


















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում