Հասանովի հոխորտանքը թողած՝ ԱԽՔ-ն զբաղված է էժանագին մանիպուլյացիաներով․ կարծիք
Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ԱԽՔ-ին չէի անդրադառնա, եթե անվտանգության խնդիր չլիներ:
Փաստացի, մարդը մինչև հիմա չի հասկացել, թե ուր է հայտնվել, և ինչի համար: Եռացող տարածաշրջանային մարտահրավերները թողած, Ադրբեջանի Պաշտպանության նախարար Հասանովի հոխորտանքը թողած, զբաղված է ներքաղաքական էժանագին հայտարարություններով:
Ի պաշտոնե անվտանգության խնդիրներով զբաղվելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձն ինքն է անվտանգության խնդիրներ ստեղծում:
Եթե ԱԽՔ-ը զբաղված է էժան մանիպուլյացիաներով, ապա ի՞նչ ազդակներ են ստանում Հայաստանի թշնամիները, որ ատամները սրած սպասում են, թե երբ է ներքաղաքական գզվռտոցն այն աստիճանի թուլացնելու երկրի պաշտպանական համակարգն ու անվտանգային միջավայրը, որ հնարավոր լինի շեշտակի մահացու հարված հասցնել: Այս երիտասարդը չի հասկանում, որ անվտանգությունը բոլորի անվտանգությունն է` անկախ քաղաքական հայացքներից, կողմնորոշումներից, սև ու սպիտակից: Չի հասկանում, որ անվտանգությունը Հարավային Կովկասում պետականություններ ձևավորած հայ ժողովրդին միավորող գլխավոր գաղափարն է, գլխավոր ծրագիրն է, և այստեղ բաժանարար գծեր չեն կարող լինել:
Չի հասկանում, որ եթե ինքն ունի քաղաքական հավակնություններ, ապա Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում այդ հավակնությունները կարող են դրսևորվել զուտ միայն անվտանգության գաղափարի շուրջ բոլորին միավորելու, այլ ոչ թե պառակտելու, ջահելական ու շառլատանային ոճով լեզվին տալու փառատոններ կազմակերպելու տիրույթում»:


















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում