Սուպերվարչապետությունից անցում ենք կատարում անվերահսկելի վարչապետություն
ԱԺ-ում քննարկվել է մի նախագիծ, որով ԱԱԾ և Ոստիկանապետի պաշտոնները դառնում են քաղաքական։
Ի՞նչ է դա նշանակում։
Դա շատ վատ բան է նշանակում։ Կայացած երկրներում կան կանոններ անսահմանափակ իշխանություն թույլ չտալու համար, ինչպես նաև պետական հաստատությունների կայունությունն ու պրոֆեսոնալիզմը, նաև մասնագիտական համերաշխությունն ու էթիկայի կանոնները պահպանելու համար։
Ըստ գործող կարգավորումների՝ տվյալ պաշտոնները կարող են զբաղեցնել առնվազն փոխգնդապետի կոչում և համապատասխան աշխատանքային ստաժ ու մի շարք այլ պահանջները բավարարելու դեպքում։
«Հեղափոխությունից» հետո նոր ռեժիմը կաշկանդված էր նշանակումներում։ Հիմա փորձում են այդ պատվարները վերացնել։ Սուպերվարչապետությունից անցում ենք կատարում անվերահսկելի վարչապետություն։
Կար մեկ այլ լուծում՝ այդ կառույցներին տալ նախարարության կարգավիճակ, իսկ նախարները լինեին քաղաքական պաշտոններ, բայց այդ դեպքում նրանք հաշվետու կլինեին ԱԺ-ին։
Փաշինյանը դրան չհամաձայնվեց։ Այսինքն այս նախագիծը անցնելուց հետո այդ պաշտոններում կլինեն միայն իրեն հաշվետու մարդիկ՝ ընտրված իր չափանիշներով։
Հեղափոխությունների օրինաչափությունները մեզ հուշում են, որ ռեպրեսիաների թիրախում հիմնականում հայտնվում են ոչ թե հակահեղափոխականները, այլ հենց անհանգիստ հեղափոխականները, իսկ մեր դեպքում նաև բնապահպանները։
Եվ դա առաջարկում է «Լուսավոր Հայաստանը»։ Հետաքրքիր է՝ ինչի և ում պատվերով է դա անում։
Փաստորեն, «Լուսավոր Հայաստանի» վրա է դրվում ծառայություններ մատուցելու անպատվաբեր բեռը։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում