Նորից ու նորից վերահաստատում եմ, որ մանդատը վայր եմ դրել սեփական կամքով, առանց որևէ ճնշման
Քանի որ այսօր թերթերից մեկում տեղ գտած անհեթեթ հերյուրանքը առցանց լրատվամիջոցները տարածել են առանց նույն հրապարակման մեջ իմ հերքման խոսքի, անհրաժեշտ եմ համարում ինքս հրապարակել այդ հատվածը.
«Կատարյալ անհեթեթություն է: Չգիտեմ, թե որտեղից են ձեզ նման ստահոդ տեղեկություններ հասել և ինչու եք որոշել դրանք հրապարակել, սակայն ձեր հարգարժան ընթերցողների համար ասեմ, որ նման մեծ քաղաքական ամբիցիաներ ունեցող անձը ոչ մանդատից կհրաժարվեր, ոչ էլ առավել ևս ակտիվ քաղաքականության հետ իր կամուրջները կայրեր` հրաժարականի տեքստում նշելով, որ ինքը որոշակի որակների բացակայության բերումով անհամատեղելի է այդպիսի գործունեության հետ:
Ձեր նշած սցենարի իսկության պարագայում ի՞նչը պիտի ինձ խանգարեր դուրս գալ խմբակցությունից և հանդես գալ որպես անկախ պատգամավոր: Կամ ինչպե՞ս է հնարավոր պատկերացել, որ նման պառակտիչ գործունեությամբ զբաղվող անձը հենց նույն ժամանակահատվածում լուսանկար հրապարակի խմբակցության քարտուղարի և տվյալ խնրահարույց հարցում տրամագծորեն այլ տեսակետ ունեցող գործընկերոջ (Բաբկեն Թունյանի) հետ և այն վերնագրի «Կուռ և միասնական», հետո էլ նույն օրը հարցազրույց տա («Հրապարակ» օրաթերթ, 23-ը օգոստոսի) և հատնի, որ ինքն ամեն ջանք գործադրելու է, որպեսզի խմբակցությունն այս իրավիճակից ավելի ուժեղացած դուրս գա»:
Նորից ու նորից վերահաստատում եմ, որ մանդատը վայր եմ դրել սեփական կամքով, առանց որևէ ճնշման կամ դրա փորձի, բացառապես անձնական պատճառներով, որոնց մասին գուցե և մի օր խոսեմ։
Էդգար Առաքելյանի ֆեյսբուքյան էջից


















































Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)