Եթե տնտեսության մեջ ամեն ինչ այդքան լավ է, ապա ինչո՞ւ է նվազել արտահանումը
«168 ժամ» թերթը գրում է.
«Կառավարությանն առիթը բաց չի թողնում գովազդելու առաջին եռամսյակում Հայաստանում արձանագրված 7,1 տոկոս տնտեսական աճը: Դժվար է ասել, դա իսկապե՞ս այդքան ոգևորել է իշխանության ներկայացուցիչներին, թե պարզապես փորձ է արվում տպավորություն ստեղծել:
7,1 տոկոսը գուցե վատ ցուցանիշ չէ, բայց դա խանդավառվելու առիթ չի տալիս: Ու ոչ մի նշանակություն չունի, որ այդ ցուցանիշով Հայաստանն առաջատարն է Եվրամիության երկրներում:
Տնտեսության իրական զարգացումն աճերով չէ, որ բնութագրվում է: Նախ՝ պետք է հասկանալ, թե դա ինչի արդյունք է: Այստեղ է, որ կառավարությունը հպարտանալու տեղ չունի:
Տնտեսական աճի ամենամեծ բաղադրիչը ծառայություններն ու առևտուրն են, որոնց բաժինն աճի կառուցվածքում հասնում է 6 տոկոսի: Այսինքն՝ 7,1 տոկոսից՝ 6 տոկոսի:
Իսկ թե ինչի՞ հաշվին են ավելացել ծառայություններն ու առևտուրը, արդեն բազմիցս է ասվել: Թեև չէր խանգարի ևս մեկ անգամ հիշեցնել: Ծառայությունների աճին նպաստող հիմնական ուղղություններն են շահումով խաղերն ու զվարճանքները: Այն դարձել է ոլորտի առաջատար ճյուղը՝ հետևում թողնելով նույնիսկ ֆինանսական հատվածը:
Առևտրի ոլորտում վճռորոշ դեր է սկսել խաղալ մեկ այլ գործոն, ավելացել է տրանսպորտային միջոցների վաճառքի ծավալը: Տրված մաքսային արտոնության շնորհիվ Հայաստանը դարձել է ԵԱՏՄ-ում տրանսպորտային միջոցներ մատակարարող երկիր: Վերջին շրջանում արտերկրից մեծ քանակությամբ ավտոմեքենաներ են ներմուծվում Հայաստան: Միայն այս տարվա առաջին կեսին ներկրվել է 54 հազար տրանսպորտային միջոց, որը 25 հազարով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը:
Հասկանալի է, որ ներքին շուկայում նման պահանջարկ չկա: Դրանց մի մասը վաճառվում և գնում է ԵԱՏՄ այլ երկրներ: Բայց դա ուղղակիորեն ազդում է՝ ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին առևտրի ցուցանիշների վրա:
Լավ է, իհարկե, որ այդպես է, և դրա արդյունքում որոշակի ֆինանսական հոսքեր են գալիս Հայաստան: Բայց դա ժամանակավոր առավելություն է, որը շուտով ավարտվելու է: Հաջորդ տարվանից, երբ ավարտվի երրորդ երկրներից ավտոմեքենաներ ներմուծելու արտոնյալ ժամկետը, շրջանառությունների կտրուկ անկումից խուսափել հնարավոր չի լինելու:
Առևտրի ոլորտի աճին ինչ-որ տեղ նպաստել է նաև թաքնված շրջանառությունների բացահայտումը, որն իսկապես տեղի է ունեցել: Սակայն դա դեռ իրական աճ չէ: Իրական աճն այն կլիներ, եթե իսկապես ավելանար սպառումը: Բայց սպառման աճը չի ավելացել կամ այնքան չի ավելացել, որքան ներկայացվող թվերն են: Այս ընթացքում դրա համար բավարար հիմքեր չեն ստեղծվել:
Որպեսզի սպառման իրական աճ լինի, հարկավոր է բարձրացնել հասարակության գնողունակությունը: Ինչի՞ հաշվին դա պիտի տեղի ունենար, երբ մի կողմից լայն սպառման ապրանքներն անհամեմատ ավելի արագ են թանկանում, քան ավելանում են մարդկանց եկամուտները: Ահա թե ինչի վրա է նստած Հայաստանի տնտեսական աճը:
Սրանք ոլորտներ են, որտեղ հավելյալ արժեք չի ստեղծվում, կամ դրանց մասնակցությունը տնտեսության իրական զարգացումների գործում մեծ չէ:
Պատահական չէ, որ տնտեսական աճը, որքան էլ բարձր, չի բերում երկրում սոցիալական վիճակի լավացման և հասարակության եկամուտների ավելացման: Սրան է պետք ուշադրություն դարձնել, և ոչ թե տնտեսական աճին: Այստեղ է, որ առաջընթաց չկա: Մի բան էլ մեծանում է ծառայությունների և առևտրի մասնակցությունն աճի կառուցվածքում: Մեկ անգամ չի եղել, որ նախկին ընդդիմությունը մեղադրել է իշխանություններին, որ հասարակությունը չի զգում տնտեսական աճի ազդեցությունը սեփական եկամուտների վրա»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է