Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Մամուլ

Չստացված միլիոններ. Ո՞ւմ օգտին է աշխատում ժամանակը

168.am-ը գրում է․ «Եթե ժամանակին խնդիրների լուծումը շատ պարզ էր թվում, ապա հեղափոխությունից հետո բոլորովին այլն է: Բազմաթիվ ոլորտներում իրավիճակն այնքան է խճճվել, որ, կարելի է ասել՝ շունը տիրոջը չի ճանաչում։

Ժամանակն ակնհայտորեն դադարել է աշխատել իշխանությունների օգտին։ Այն այլևս չունի նախկին հեղինակությունը, որն ուներ մեկ ամիս առաջ, երկու ամիս առաջ, մեկ տարի առաջ։ Իշխանության վստահության ռեսուրսն օր օրի մաշվում է։ Ու ինչքան էլ փորձ արվի դա չնկատելու տալ, միևնույն է՝ հասարակության հիասթափությունը դժվար է լինելու թաքցնել։

Իշխանափոխությունը չտվեց այն, ինչին սպասում էին հեղափոխության օրերին փողոց դուրս եկած, ճանապարհ փակած, նախկին արատավոր երևույթներին ու դրանց հեղինակներին անվստահության հայտնած, Նիկոլ Փաշինյանին վարչապետի աթոռին հասցրած քաղաքացիները։ Երկրում տնտեսական ու սոցիալական իրավիճակը բարելավման նշաններ ցույց չի տալիս։ Մարդիկ նախկինի նման աշխատանք չունեն և ստիպված են բռնել արտագաղթի ճանապարհը։ Գնացեք Երևանից անգամ ոչ հեռու գտնվող ցանկացած բնակավայր և կհամոզվեք դրանում։

Գուցե երկրում մթնոլորտ է փոխվել, բայց այնպես չէ, որ դրանից աշխատելու և ապրելու պայմանները լավացել են։ Մարդիկ առաջվա նման մենակ են իրենց հոգսերի հետ։ Տնտեսական միջավայրը բարելավելու հույսով կառավարությունը սպասում է, թե երբ պիտի քաղաքացին աշխատատեղ ստեղծի իր և հարևանի համար, հարստանա ու հարստացնի պետությանը, իսկ քաղաքացին չունի այդ հնարավորությունը։ Ու ստիպված բռնում է այլ երկրում աշխատանք գտնելու ճանապարհը։ Մինչդեռ կառավարությունը ներգաղթ էր խոստանում։

Աշխատատեղերի բացակայությունը լուրջ խնդիր է Հայաստանում։ Քանի դեռ այն չի լուծվել, անհնարին է երկրում սոցիալական վիճակ փոխել։ Գուցե վիճակագրական ցուցանիշներով գործազրկությունը Հայաստանում նվազել է, ավելացել է նաև աշխատատեղերի թիվը, բայց դրանից զբաղվածության պատկերը չի փոխվել, մարդկանց եկամուտներն էլ չեն ավելացել։

Աշխատավարձերի այն տեղային բարձրացումները, որոնք կան, լավագույն դեպքում՝ կարող են մեղմել աղքատությունը, բայց ոչ՝ բարելավել մարդկանց բարեկեցությունը։ Հատկապես որ, դա էլ շատ քչերին է վերաբերում։

Իշխանափոխությունից մեկ տարի հետո թոշակառուն ստանում է այնքան թոշակ, որքան մինչ այդ։ Չհաշված, իհարկե, այն մի քանի հազար քաղաքացիներին, որոնց համար որոշ բացառություն արվեց` նվազագույն կենսաթոշակի տեսքով։

Հիմա կառավարությունը կարծես դիտարկում է հաջորդ տարվանից բոլորի համար նվազագույն կենսաթոշակն ավելացնելու հնարավորությունը։ Խոսքը 10 տոկոսի մասին է։ Եվ ինչքա՞ն է այն կազմելու` ընդամենը 2,5 հազար դրամ։ Ու սրանով պիտի սպասենք մարդկանց սոցիալական վիճակի լավացման։ Հատկապես որ, այդ հավելումն էլ սրբում-տանում է գնաճը։

Ի դեպ, վերջին շրջանում, ինչպես վկայում են պաշտոնական տվյալները, գնաճը բավականաչափ ակտիվացել է։ Եվ առաջին հերթին՝ կենսական ապրանքների շուկայում. մայիսին սննդամթերքի գնաճը հասել է 5,3 տոկոսի։

Թանկացումները բավական կտրուկ են գյուղմթերքների դեպքում։ Վերջին տվյալներով՝ այս տարի կաղամբի գինը 78 տոկոսով բարձր է։ Գլուխ սոխի թանկացումն անցնում է ավելի քան՝ 65, կարտոֆիլինը` 38, վարունգինը` 36, լոլիկինը` 18, գազարինը` 33, պղպեղինը` 28 տոկոսը։ Բայց սա դեռ ամբողջը շղթան չէ։ Ու բնավ զարմանալի չէ, որ մարդկանց կյանքի պայմանները չեն լավանում։

Չեն լավանում, որովհետև ծախսերն ավելանում են, իսկ եկամուտները` ոչ։ Կամ ավելանում են այնքան, որ հազիվ կարող են փակել թանկացումների ազդեցությունը։ Ահա սա է Հայաստանում սոցիալական պատկերը։ Ու դեռ հարց է, թե այն ինչպես կփոխվի առաջիկայում։

Չնայած խոստացված նվազեցումներին` վերջին շրջանում էապես մեծացել են հանրային ծառայությունների սակագները բարձրացնելու ռիսկերը։ Խոսքն առաջին հերթին՝ գազի թանկացման մասին է։ Այս տարի կարծես հաջողվեց խուսափել դրանից։ Իսկ թե ի՞նչ է սպասվում հաջորդ տարի, այնքան էլ դժվար չէ գուշակել։

Գազի թանկացումը լուրջ սոցիալական բեռ է՝ ինչպես տնտեսության, այնպես էլ՝ քաղաքացիների համար։ Այն սովորաբար շղթայաբար տարածվում է ոչ միայն տնտեսության մեջ, այլև ազդում է հանրային մյուս ծառայությունների գների վրա։ Եվ ի՞նչ է մտադիր սրան հակադրել կառավարությունը` գուցե նվազագույն կենսաթոշակի 10 տոկոսանոց բարձրացո՞ւմ։

Տնտեսական գործընթացները ևս Հայաստանում այնպիսին չեն, որ թույլ տան մտածել այս ռիսկերը չեզոքացնելու կամ նվազագույնի հասցնելու մասին։ Թեև արձանագրվում է տնտեսական աճ, այն էլ՝ բավական բարձր, այնուհանդերձ այդ աճը ոչ միայն որակ չունի, այլև նկատելի չէ։ Իրական տեղաշարժ մի տեսակ չկա, ինչն ամենևին էլ զարմանալի չէ։

Այն միլիոնավոր դոլարները, որոնք ակնկալում էր կառավարությունը ներդրումների ու թավշյա հեղափոխության ֆինանսական աջակցության տեսքով, մնացին՝ որպես բարի ցանկություն։ Այնպես, ինչպես շատ ու շատ այլ խոստումներ, որոնք հասարակությունը լսում էր իշխանափոխության օրերին։ Ներդրումային ռիսկը երկրում այնքան է բարձրացել, որ անգամ միջազգային կազմակերպություններն են կոչ անում հեռու մնալ Հայաստանի տնտեսությունից, եթե չեն ուզում բախվել ֆինանսական կորուստների հետ։ Նման բան նախկինից դժվար է հիշել։

Սրա պատասխանատուն, անշուշտ, առաջին հերթին՝ քաղաքական իշխանությունն է, որն ի վիճակի չէ իշխանափոխությունից նույնիսկ մեկ տարի անց երկիրը վերադարձնել զարգացման բնականոն հուն։ Մարդիկ հոգնել են անընդհատ նոր ինտրիգների բախվելուց։ Դրան չէ, որ հասարակությունը սպասում է։ Ինչքա՞ն կարելի է երկիրը պահել լարվածության ու ցնցումների մեջ։

Մարդիկ աշխատանք են ուզում, ուզում են, որ աշխատատեղեր բացվեն, և ոչ թե՝ փակվեն, ուզում են՝ տնտեսություն զարգանա, ուզում են՝ իրենց եկամուտներն ու կյանքի պայմանները լավանան։ Բայց բախվում են այլ իրականության հետ։

Ու վատն այն է, որ այս ամենի վերջը դեռ չի երևում։ Պարզ չէ, թե այն ո՞ւր է տանում, և ինչքա՞ն է շարունակվելու։ Անորոշությունները երկրում չափից շատ են խորացել, ամեն վայրկյան նոր անակնկալներ կարող են լինել։

Զարմանալի չէ, որ գործարար հանրությունը խուսափում է մոտ գալ տնտեսությանը, տնտեսական ծրագրեր նախաձեռնել, նոր և իրական աշխատատեղ բացել, զբաղվածություն ապահովել, պայմաններ ստեղծել մարդկանց եկամուտների ավելացման ու սոցիալական բեռի թուլացման համար։